Երևան
12 °C
Բուն պատերազմին մասնակցած, մարտագծում կանգնած ազատամարտիկը, կամավորը իրավիճակը լավ պատկերացնելով՝ ճիշտ է համարում նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարությունը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)։ Նա պատասխանել է Արցախում տեղի ունեցած պատերազմի, դրա արդյունքների վերաբերյալ մեր մի քանի հարցերին:
- Պարո՛ն Խուդավերդյան, պատերազմի ժամանակ առաջնագծում էիք, ի՞նչ իրավիճակ էր ընդհանուր առմամբ եւ ի՞նչ կարծիք ունեք համատեղ հայտարարության մասին:
- Ստորագրված հայտարարությունը ճիշտ ժամանակին էր, անգամ կասեի՝ մի քիչ ուշացած։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տողեր կլինեն այդ հայտարարության մեջ, դա զագսի գրքույկ չէ, որ պահվի այնպես, ինչպես կա։ Ընթացքում այդ կետերի փոփոխություններ կլինեն, հնարավոր է տարածքային փոփոխություններ էլ լինեն։ Այնպես որ, այդ ժամանակ շատ տղաների զոհաբերվելու պրոցեսը կանխվեց։
Ինչ վերաբերում է հանրության մեջ բողոք բարձրացնողներին, նրանք լավ գիտեն, թե ինչ դավաճանական գործողություններ են կատարվել, ինչպես Հադրութի տարածքները հանձնեցին։ Թող իրենք այսօր չգոռան, թե համաձայնագիր կնքվեց։ Սա նրանց համար լավ առիթ էր, որպեսզի իշխանությունը փորձեն զավթել։ Այն մարդիկ, որոնք փախչելով եկել էին Հայաստան եւ տարբեր լեգենդներ էին պատմում, թե այնտեղ հաց չկա, շոր չկա, նրանց մեծամասնությունը հայտնվեցին թատերական հրապարակի քաղաքական թատերաբեմում, որպեսզի փորձեն մաքրել իրենց դավաճանական արարքը։ Նրանք արդեն որպես դասալիք քրեական հետապնդման մեջ էին եւ փորձում էին իրենց հետքերը վերացնել։
Ես էլ, տղաներն էլ այդպես ենք հասկանում, դրա վառ ապացույցը մի քանի օր առաջ Հանրապետության հրապարակում ի աջակցություն վարչապետի տեղի ունեցած ինքնաբուխ հավաքն էր, երբ տղաները ուզում էին այդ «փախստականներին» իրենց տեղը ցույց տալ։
- Շատ է խոսվում այդ դավաճանությունների մասին, ի՞նչ դավաճանության մասին է խոսքը, ովքե՞ր են նրանք:
- Անուններով կասենք այն ժամանակ, երբ պետական մակարդակով նրանց մասին խոսվի։ Իսկ հիմա չենք խոսում, որպեսզի մինչ այդ պոչները չքաշեն։ Դավաճանները իրենք լավ գիտեն, թե ովքեր են։ Նրանք տեղում օպերացիաներ էին ղեկավարում եւ ռազմական տեղաշարժեր էին անում։ Մենք այդպիսի պատկեր ունեցանք հարավարեւելյան հատվածում։ Համենայնդեպս ես այդ դավաճանների մեջ չեմ տեսնում Հայաստան պետությանը, իշխանությանը, ուժային համակարգի ղեկավարներին։ Ես տեսնում եմ նրանց, ովքեր այնտեղ ստանձնել էին պատասխանատուների դերը եւ այսօր թատերական հրապարակներից հաթաթաներ են տալիս՝ անգամ չերեւացող գորշ կարդինալի կարգավիճակում։
- Ի վերջո, ինչպես են դրսեւորվել այդ դավաճանական քայլերը։
- Դրանք եղել են ռազմական տակտիկաների մեջ։ Շատ ժամանակ մեզ մոտ տպավորություն էին թողնում, թե հետ են քաշվում, որ հակառակորդին հանկարծակիի բերեն, սակայն վերջնարդյունքում չտեսանք այն, ինչ ասում էին։ Այս ամենի արդյունքում մենք տեսնում ենք դիտավորություն։
- Դուք ձեր ջոկատով ո՞ր հատվածում էիք։
- Մենք հյուսիսարեւելյան հատվածում էինք՝ Մատաղիսի տարածքում։ Մենք հոկտեմբերի 28-ից այդտեղ էինք։ Մեր հատվածում այդ տարաբնույթ գորշ կարդինալները չկարողացան իրենց գործունեությունը ծավալել։ Նաեւ՝ բարոյահոգեբանական առումով հիասթափություն, կասկածանք, վախի մթնոլորտ, դավաճանություն չկարողացան ստեղծել։ Իսկ հարավարեւելյան հատվածում՝ Հադրութի տարածաշրջանում նրանց հաջողվեց դա անել եւ այդտեղից դուրս եկան այլ տարածաշրջաններ։
- Պարո՛ն Խուդավերդյան, նախօրեին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ խոսել է ինչ-որ հույժ գաղտնի հրամանների մասին, տարբեր հայտարարություններ արել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում։
- Մովսես Հակոբյանը գտնվել է հարավարեւելյան հատվածում՝ Արցախի նախկին գեներալիտետի հետ։ Թող Մովսես Հակոբյանը դա հայտարարեր այն ժամանակ, երբ ղեկավարում էր ՊՆ ռազմական վերահսկողական վարչությունը։ Հետին պլանով հայտարարություն անելուց հետո կարող ենք ամեն ինչ մտածել։ Օրինակ՝ նրա կողմից կլանային համակարգի հետ սերտ կապեր ունենալու եւ հայոց պետականությանն ու առաջնորդներին վարկաբեկելու մեջ։
- Նա մեղադրել է ՊՆ-ին անկազմակերպվածության մեջ, հայտարարել կամավորական խմբերի անպատրաստության մասին։ Ըստ ձեզ՝ որքանո՞վ է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը։
- Կամավորականները մեղք չունեն, որ իրենք հայտնվեցին այս կամ այն հատվածում, իսկ հետագայում նաեւ ընդդիմադիր հանդիսացող կուսակցությունները գլուխ արդուկելու կարգավիճակով, առաջին օրվանից խուճապ էին ստեղծում։ Կամավոր ես տեսնում եմ ինքս իմ մեջ, իմ խմբի մեջ, իմ նմանների մեջ, որոնք քայլ անգամ դիրքերը չեն զիջել, մի թիզ անգամ հետ չեն քաշվել։ Իսկ իրենք թող իրենց եփած ճաշը բաժանեն իրար մեջ, մենք համտես չենք անի այն՝ ինչպես չարեցինք իրենց ստեղծած այդ իրավիճակում։
- Մովսես Հակոբյանի հետ եղած հին գեներալիտետը ի՞նչ դեր է խաղացել այս պատերազմում։
- Նրանք ղեկավարեցին հարավարեւելյան գոտու բոլոր մարտական գործողությունները։ Նրանք ասում էին, եթե իրենց ասած «իքս» մարդը լինի՝ Մոսկվայից զենքեր կգա շարասյուններով, բայց մենք մինչեւ պատերազմի ավարտը ոչինչ էլ չտեսանք։ Հակառակը՝ մենք տեսանք հայ զինվորի, հայ կամավորի մինչեւ վերջին պահ կանգնելը, անգամ գիտակցաբար զոհաբերվելը՝ վասն այն տարածքների, որն այդ պահին վտանգված էր։
- Պարո՛ն Խուդավերդյան ՊՆ-ում նախարար փոխվեց՝ Դավիթ Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը։ Ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխության մասին։
- Ես երկուսի հանդեպ էլ համակրանք ունեմ։ Դավիթ Տոնոյանի աշխատանքը տեսել եմ պատերազմի դաշտում։ Ընդդիմադիր դաշտը թիրախավորել էր ուժային կառույցներին հատկապես՝ ՊՆ-ի առաջին դեմքերին, որպեսզի թուլացնի իշխանության ղեկավարին։ Այն մեղադրանքները, որոնք ուղղում էին Դավիթ Տոնոյանի դեմ, նաեւ ուղղում էին ՀՀ վարչապետի դեմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT