Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված հայ ռազմագերիներից 3-ի՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի եւ Սամվել Ասատրյանի վերաբերյալ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գանգատում բարձրացվել են ինչպես ռազմագերիների, այնպես էլ նրանց ընտանիքների՝ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից եւ խոշտանգումից զերծ մնալու իրավունքների խախտումները․ «Ընտանիքներին անորոշության մեջ պահելը, ծաղրանք պարունակող տեսանյութեր տարածելը եւ դրանցով հայերին ահաբեկելը ընտանիքի մոտ հոգեկան տառապանք է առաջ բերում, որը եւս դիտարկվում է անմարդկային վերաբերմունք»։ Բարձրացվել են նաեւ ադրբեջանցիների խախտումներից հայերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմների բացակայության, ազգային հիմքով խտրական վերաբերմունքի հարցեր․ «Հայ ռազմագերիների նկատմամբ տեղի են ունենում ռազմական հանցագործություններ միայն այն պատճառով, որ նրանք էթնիկ հայեր են, նման գործողությունները տիպական չեն ռազմական կոնֆլիկտներին, ուստի ակնկալիք կա, որ դատարանը կարձանագրի նաեւ խտրականության արգելքի խախտում»։ Սահակյանի պոսքով՝ վկայակոչվել է նաեւ մասնավոր ընտանեկան կյանքի խախտումը, քանի որ ռազմագերիների տեսանկարահանումը իրականացվում է առանց նրանց համաձայնության եւ ամենաբազմազան դրվագներով։

Վկայակոչելով ռազմագերիների մի շարք իրավունքների խախտումներ՝ փաստաբաններն առայժմ անդրադարձ չեն կատարել կյանքի իրավունքին. լիահույս են, որ դրա դեմ ոտնձգություն լինել չի կարող: «Այս պահին մենք զերծ ենք մնացել կյանքի իրավունքի խախտումները վկայակոչելուց՝ հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ը, անհապաղ միջոցներ կիրառելով, ապացուցված է համարել այդ անձանց՝ Ադրբեջանի տիրապետության տակ ողջ հայտնվելը, եւ պահանջել է ապահովել նրանց կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այլ զարգացումներ լինեն, նոր կվերանայենք եւ կլրացնենք այդ իրավունքի հարցերը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Վերջինիս խոսքով՝ գանգատի շրջանակում կարեւոր դերակատարում կարող է ունենալ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ամիսներ առաջ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը։ Հիշեցնենք՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր ադրբեջանցի զինծառայող Սաֆարովը 2004թ.՝ Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ։ Մարգարյանն ընդդեմ Ադրբեջանի գործով  Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այլեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհի ազգային պատկանելության հիմքով։

Ըստ Սահակյանի՝ իրենց՝ փաստաբանների կողմից Եվրոպական դատարանում ներկայացվել են այս պատերազմի ընթացքում գերեվարված 29 զինծառայողների շահեր, որոնցից 20-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է անհապաղ միջոց կիրառելու որոշում եւ պարտավորեցրել Ադրբեջանին տեղեկություններ տրամադրել նրանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին, 9-ի գործերը դեռեւս ընթացքի մեջ են։ Թե ինչ տեղեկություններ են տրամադրել, Սահակյանն առայժմ նպատակահարմար չհամարեց մանրամասնել, բայց պնդեց՝ դրանք խիստ ընդհանրական են եւ անարժանահավատ, ինչը հաշվի առնելով էլ՝ փաստաբանները լրացուցիչ ապացույցներ պահանջելու խնդրանքով դիմել էին Եվրոպական դատարան։ ԵԴ-ն եւս երեկ արձանագրեց, որ Ադրբեջանը արժանահավատ եւ հիմնավոր տեղեկություններ չի տրամադրել, եւ որպես լրացուցիչ վերջնաժամկետ սահմանեց նոյեմբերի 27-ը։

Սիրանուշ Սահակյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին․

- Տիկի՛ն Սահակյան, ՄԻԵԴ-ը Ձեր լրացուցիչ դիմումի հիման վրա՞ է այս արձանագրումն արել թե՞ Ադրբեջանը նոր տեղեկություններ է տրամադրել այլ ռազմագերիների մասին, որոնք դարձյալ խիստ ընդհանրական են։

- Եվ սկզբնական, եւ հետագա գործերով դատարանի ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքին, որ տրամադրվող տեղեկատվությունը դեկլարատիվ է եւ չունի կոնկրետացում, մանրակրկիտ նկարագրություն, ինչի պայմաններում մենք չենք կարող վստահել այդ տեղեկատվությանը։ Մյուս կողմից՝ բժշկական հարցերը պետք է իրենց հետեւում ունենային մասնագիտական կարծիքներ, եզրակացություններ, այսինքն՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փաստաթղթավորված լինի, իսկ քանի որ մեզ չեն ներկայացվել բժշկական փաստաթղթեր, այդ տեղեկությունների արժանահավատությունը եւս կասկածի տակ ենք դրել։ ԵԴ-ն, ըստ էության, կիսել է մեր մտահոգությունները, դրա համար էլ որոշել է՝ բացի այն, որ պետք է նոր տեղեկատվություն պահանջի, պետք է խստացնի նաեւ իր մոտեցումները. եթե նախկինում հետաձգում էր հարցի քննարկումը, դեպքը վերցնում էր իր ձեռքի տակ, ապա այժմ բոլոր գործերով կիրառում է անհապաղ միջոցներ։

- Այսինքն՝ սահմանված նոր վերջնաժամկետը վերաբերում է բոլո՞ր ռազմագերիներին։

- Այո, ե՛ւ մեր, ե՛ւ Կառավարության ներկայացրած ռազմագերիներին, բոլորի առնչությամբ ՄԻԵԴ-ը ցանկանում է վստահելի տեղեկատվություն ստանալ։

- Ձեր կողմից ներկայացված ռազմագերիների թիվը 29-ն է։ Իսկ ռազմագերիների ընդհանուր ի՞նչ թիվ է հայտնի այս պահին։

- 29-ին կարող ենք գումարել Կառավարության կողմից ներկայացված 9 ռազմագերու գործերը։ Մենք ունենք ընթացիկ 5 գործեր, որոնք հաստատված են, նախապատրաստման փուլում են։ Ունենք նաեւ շուրջ 2 տասնյակ դեպքեր, որոնք ստուգման փուլում են. չենք բացառում, որ եթե կարողանանք լրացնել այդ ապացույցները, դրանք եւս կներկայացնենք դատարան։ Համենայն դեպս, մեզ մոտ կա առնվազն կասկած, որ այդ անձինք եւս գերեվարվել են։ Քաղաքացիական անձանց առնչությամբ Կառավարությունն է գործընթաց իրականացրել, նրանց վերաբերյալ մոտ մեկ տասնյակ հաստատված դեպքեր կան։

- Նախօրեին ադրբեջանական սոցցանցերում հրապարակվեց մի տեսանյութ, որում բռնություն էին գործադրում հայ ռազմագերու՝ Էրիկ Խաչատրյանի նկատմամբ, ստիպում էին կրկնել իրենց խոսքերը։ Այդ գործով եւս զբաղվո՞ւմ եք։

- Այո, զբաղվում ենք, այդ տեսանյութում միայն Էրիկ Խաչատրյանը չէ, դրա ավելի երկար տարբերակը կա, եւ կան հայ այլ ռազմագերիներ, ինքնությունները պարզվում են, անձինք նույնականացվում են, այսօր այդ գործը եւս կներկայացվի ՄԻԵԴ՝ անհապաղ միջոց կիրառելու խնդրանքով։

-Իսկ ինքնին այս արձանագրումը, որ Ադրբեջանը արժանահավատ տեղեկություններ չի տրամադրել, ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։

- Կարծում եմ՝ արդեն իսկ ունենք փաստեր, որ Ադրբեջանը արդյունավետ չի համագործակցում նաեւ դատարանի հետ,  պահանջները լիարժեք չի կատարում, իսկ անհապաղ միջոցի որոշումները իրավական առումով նույնքան պարտադիր են, որքան վերջնական վճիռները, եւ այստեղ կարելի է պարտավորությունների չկատարման հիմքով հարցը քննարկման դնել Նախարարների կոմիտեում, պարզապես այս առումով առավել ակտիվ գործընթացներ կտարվեն արդեն միջպետական գանգատի շրջանակում։ Մենք տեղեկատվություն տրամադրում ենք չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ, եւ դրա հաջորդ տրամաբանական քայլը պիտի լինի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի նկատմամբ որոշակի սանկցիաների կիրառման հարցը բարձրացնելը, քանի որ անտեսում է ԵԽ դատական ատյանի մոտեցումները եւ լիարժեքորեն չի համագործակցում ԵԽ-ի հետ։

Հարցազրույցը տպագրվել է ՀԺ-ի այսօրվա համարում

Տպել
2042 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան