Երևան
12 °C
Արմավիրի մարզի նույնանուն քաղաքի փոքրիկ բնակիչ Վահե Հովհաննիսյանը, որ պատերազմի ընթացքում լայն հանրությանը հայտնի դարձավ հատով ընկույզ վաճառելով եւ հավաքած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելով, պարզվում է, հիմա էլ ձեռքի աշխատանքներ է պատրաստում ու վաճառում։ Նպատակը չի փոխվել․ գումարը կծառայեցվի զինվորի կարիքներին։
Մեկ հատիկ ընկույզը վաճառելով 1000 դրամով՝ Վահեն ավելի քան 4 միլիոն դրամ արդեն փոխանցել է հիմնադրամին։

Արդեն 2 օր է՝ Վահեն թղթից իրեր է պատրաստում ու վաճառում։ Որոշել է՝ այս անգամ ավելի մեծ գումարներ է աշխատելու։
Վահե Հովհաննիսյանի հետ այսօր մենք հարցազրույց ենք անցկացրել։ Մինչ այդ, փոքրիկը հյուրընկալվել էր Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի մոտ։
- Վահե, քանի՞ տարեկան ես։
- Վեց։
- Դպրոց գնո՞ւմ ես։
- Այո։ Առաջին դասարան եմ։
- Ինչպե՞ս առաջացավ ընկույզ վաճառելու գաղափարը։
- Մամայի հեռախոսով տեսա, թե ինչպես են փոքր երեխաները խաղալիքներ վաճառում, որ զինվորին ուղարկեն, ես էլ որոշեցի ընկույզ վաճառել։
- Ծնողներդ ինչպես արձագանքեցին, հե՞շտ համաձայնեցին։
- Այո։ Ես գնացի մենակ նստեցի մեր մոտի «Ալեքս» խանութի մոտ եւ սկսեցի պոպոք վաճառել։
- Իսկ ինչո՞ւ հենց ընկույզ որոշեցիր վաճառել։
- Դե գյուղից էին ուղարկել մի պարկ ու ես որոշեցի, որ դա վաճառեմ, գումարը ուղարկեմ մեր զինվորներին։
- Ընկույզ վաճառելով քեզ փաստորեն հաջողվել է ավելի քան 4 մլն դրամ հավաքել եւ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գործը ձեռնարկելիս ինչքան գումարի ակնկալիք ունեիր։ Գո՞հ ես ստացված արդյունքից։
- 4 միլիոն չէ, 4 միլիոն 300 հազար դրամ։ Էդքան էլ գոհ չեմ, ես ավելի շատ էի ուզում աշխատել։
- Նեղվե՞լ ես, որ քո սպասածից քիչ է ստացվել։
- Չէ, չեմ նեղվել, հիմա էլ ես ու մաման կարտոնից տուն ու տանկ ենք սարքում, որ վաճառեմ։
- Պատերազմի որերորդ օրը սկսեցիր ընկույզ վաճառել, ու քանի՞ օր զբաղվեցիր դրանով։
- Հոկտեմբերի 9-նն էր սկսեցի ու վաճառում էի մինչեւ նոյեմբերի 9-ը։
- Ընկերներդ, դասընկերներդ ինչպես էին արձագանքում քո այդ նախաձեռնությանը։
- Ուրախանում էին։ Մի օր Հայկոն, Սարգիսն ու Էրիկը օգնության եկան, բայց իրենք կանգնել էին մոտսմ, ես էլ վաճառում էի։
- Իրե՞նք էլ են քո տարիքի։
- Իրենք մեծ են։ Հայկոն 12 տարեկան է, Սարգիսը 10, Էրիկն էլ 8։

- Վահե, կհիշե՞ս, ամենամեծ գումարը, որ մարդիկ վճարել են մեկ ընկույզի դիմաց, որքա՞ն է եղել։
- Հիշում եմ, որ ամենասկզբից մաման գումար տվեց, հետո տատին, բայց երբ արդեն տարա դրսում վաճառելու, մի մարդ 250 հազար դրամ տվեց ու մեկ հատիկ ընկույզ առավ, ու էդպես էլի։ Հետո այդ մարդը եկավ ու էլի գնեց, տվեց 100 դոլար։
- Երբ բավական մեծ գումար էիր հավաքում, երբեւէ ցանկություն չէ՞ր առաջանում գնալ դրանով լիքը քաղցրավենիք առնել, շատ խաղալիքներ։
- Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Այդ փողը զինվորներինն է։ Ոչ մի բան չէի ուզում ծախսել։
- Այսօր քեզ ընդունել էր Արմավիրի քաղաքապետը։ Ինչպե՞ս անցավ այդ հանդիպումը, ինչի՞ մասին զրուցեցիք, եթե գաղտնիք չէ։
- Ընկույզ վաճառելուց խոսեցինք։ Խոսեցինք, թե ինչքան փող եմ աշխատել։ Պարոն քաղաքապետը հարցնում էր՝ ինչքան փող եմ փոստով ուղարկել։ Ես էլ ասեցի, որ 4 միլիոն 300 եմ դեռ աշխատել, ուղարկել, բայց էլի եմ աշխատում։ Պարոն քաղաքապետը ինձ շնորհակալագիր նվիրեց ու գիրք։
- Ինչ գիրք է, հասցրե՞լ ես նայել արդեն։
- Այո։ Աշխալի հլաշալիքնելը (Աշխարհի հրաշալիքները -խմբ․)։

- Հայաստանին չհաջողվեց այս պատերազմում հաղթել։ Ինչպե՞ս ընդունեցիր այդ լուրը։
- Նեղվել էի։
- Դեռ նեղվա՞ծ ես։
- Հա, շատ։ Հայրենիք չեն պարտվում։
- Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ այդպես եղավ։
- Չգիտեմ։
- Քո կարծիքով ի՞նչ պետք է արվի, որ Հայաստանն ավելի ուժեղ լինի։
- Պետք է շատ պոպոք վաճառեինք։ Բոլոր երեխաները պետք է վաճառեին, շատ փողեր պետք է աշխատեին։ Ամեն ինչ պետք էր վաճառել։ Հարուստները մի քիչ շատ փող տային։
- Ըստ քեզ՝ ուժեղ պետություն ունենալու համար պե՞տք է լավ սովորել, բարձրակարգ մասնագետ դառնալ։
- Այո։ Մեզ մոտ ընտիր են։
- Ի՞նչ մասնագետ ես ուզում դառնալ դու։
- Դիպուկահար եմ ուզում դառնալ։ Ես դա որոշեցի այն ժամանակ, երբ պատերզմը սկսվեց։ Ես ֆիլմ էի դիտում այդ օրերին ու որոշեցի դառնալ։
- Լավ, իսկ դասերից բացի ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրոթյուններ ունես։
- Դպրոց եմ գնում, սպորտով եմ զբաղվում, զբաղվում եմ մաթեմատիակայով, դասերով, քարտեզով․․․
- Չե՞ս խաղում։
- Մի փոքր խաղում եմ։ Հետո դասերս եմ անում, հետո գնում եմ ձյուդոյի։
- Ասացիր, որ նոր ծրագրեր ունես զինվորներին աջակցությունը շարունակելու համար։ Հե՞շտ է ստացվում այն կյանքի կոչել։ Ինչքան ժամանակ է սկսել ես։ Պատրաստածդ թղթյա իրերն ի՞նչ գնով ես վաճառում։
- Շատ հեշտ է ստացվում այս գործը, մաման էլ է մի քիչ օգնում։ 1000 դրամով եմ վաճառում։ Ինտերնետում հայտարարություն ենք դրել, պատվիրում են։ Եթե ծանոթ մարդիկ են ուզում մոտիկ տեղերից, ես տանում ,տալիս եմ, եթե հեռու՝ իրենք են գալիս վերցնում։ Մաման ասում էր 500 դրամով վաճառենք, բայց ես չեմ ուզում։ 2 հատ տուն տվեցի երեկ, ինձ 5000 դրամ տվեցին։ Տեսնենք ոնց կստացվի։

Վահեի նոր աշխատանքը
- Ի՞նչ ես մտածում այս նոր ծրագրով ինչքան կկարողնաս աշխատել։
-Երեւի 4 միլիոն 300 դրամից ավելի էլի։
- Բայց պատերազմը կարծես թե ավարտվել է, չե՞ս ուզում գոնե մի փոքր ժամանակ հանգստանաս, քո ընկերների հետ խաղալով զբաղվես, հետո էլի զինվորներին օգնես։
- Չէ։ Մաման կարդում էր, որ մի զինվորի պետք է բուժել, ես որոշեցի, որ էլի աշխատեմ ու փողերս տամ իրեն։
- Քույր եղբայր ունես։ Քեզ օգնում են այս գործում։
- Մենակ քույրիկ ունեմ, ինքը փոքր է, 1 տարեկան, չի կարող օգնել, ես եմ իրեն խնամում։
ՀԳ․ Վահեի հետ հարցազրույցից հետո նրա մայրը՝ Սիլվա Հովհաննիսյանը, պատմեց, որ երեխան շատ պատասխանատու կերպով է մոտեցել իր աշխատանքին, ու շատ է նեղվել, երբ մարդկանց առաջարկել է ընկույզ գնել ու հանկարծ ինչ-որ մեկը մերժել է։ Սիլվա Հովհաննիսյանը պատմեց, որ մի անգամ երեխային է մոտեցել մի գնորդ, առաջարկել, որ հաշվի դույլի մեջ եղած ընկույզները եւ ինքը դրանց դիմաց կվճարի ու կվերցնի։ Վահեն հաշվել է 46 հատ ընկույզ, սակայն գնորդը լսելով, որ յուրաքանչյուր հատիկի ընկույզի համար 1000 դրամ է տալու, փորձել է սակարկել։ Բայց 6-ամյա երեխան անգամ մոր հորդորով չի համաձայնել նվազեցնել վաճառվող ընկույզի գինը՝ զինվորի բաժինը որեւէ չափով չպակասեցնելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT