Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավերտ արձագանքմանը:

ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում այդ այցը կկազմակերպվի:

Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հացրեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վսհատություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորութուն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:

Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1369 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին