Երևան
12 °C
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև։ Նոյոմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն արտացոլվում է հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։ Այս մասին տեղեկացնում է Բելգիայի հայերի կոմիտեն։
Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։
Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը, զերծ մնալ տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից, ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։
Մյուս կողմից, խորհրդարանականները ցանկանում են Լեռնային Ղարաբաղում տեսնել միջազգային այլ դերակատարների ներկայություն, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Նրանք նաև կոչ են անում Բելգիայի կառավարությանը, Եվրամիության հետ մեկտեղ, նպաստել փախստականներին հումանիտար օգնության տրամադրման և ռմբակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները վերացնելու գործողություններին։
Խորհրդարանականները պահանջում են նաև գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը պատերազմական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև մեղավորների դատապարտման ու պատժելու ուղղությամբ։ Նրանք, ի վերջո, պահանջում են գերիների և զոհվածների աճյունների վերադարձ՝ Ժնևյան կոնվենցիայի համաձայն ։
Բանաձևի նախագծի առաջարկն արվել էր պատգամավոր Միշել դե Մակտի կողմից խորհրդարանական մեծամասնության համար, որին մասնավորապես աջակցել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հովը և փոխնախագահ Սամյուել Կոգոլատին։ Այս տեքստը փոխարինեց բանաձևի այն առաջարկին, որն ի սկզբանե ներկայացրել էր պատգամավոր Ժորժ Դալմանը դեռևս հոկտեմբեր ամսին, որին սատարել էին պատգամավորներ Պիտեր դը Ռուվերը և Ֆրանսուա դե Սմեդը։
Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս բանաձևի ընդունումը և շնորհակալություն հայտնում ինչպես կառավարության մեծամասնության, այնպես էլ ընդդիմադիր խորհրդարանականներին, որոնց համատեղ աշխատանքն որոշիչ դեր խաղաց բանաձևի մշակման և ընդունման հարցում փոխզիջման գալու համար։
Հայերի կոմիտեն նշում է, որ եթե խոհրդարանը լիագումար նիստոով հաստատի այս բանաձևը, այդպիսով միանշանակ ցույց կտա, որ Բելգիայի խոհրդարանը կարող է ինքնավստահ և կառուցողական դեր խաղալ միջազգային քաղաքականության մեջ՝ առանց դավաճանելու երկրի մարդասիրական արժեքներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին
Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում
Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի
Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով
Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին
«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
Պապոյանն այցելել է Արարատի մարզի՝ կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել կրած վնասներին. լուսանկարներ
Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար
Մենք շարունակում ենք հավատարիմ լինել խաղաղության օրակարգին և շարժվել այդ ուղղությամբ. ԱԳ փոխնախարար
Հաղթանակի 80-ամյակի զորահանդեսը Մոսկվայում եզրափակել է ավիացիոն շոուն. տեսանյութ
«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱԳ նախարարն ու նախարարության անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Հաղթանակ» զբոսայգում
Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
«Թուրքական ավիաուղիները» վերսկսել են թռիչքները Անթալիայից դեպի Մոսկվա
Ձերբակալություն Գյումրիում. ինչի՞ համար է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը
Պապիկյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել. լուսանկարներ
Սպորտը դառնում է մեր ընդհանրություններն ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար
Շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին և մյուս առաջնորդներին. տեսանյութ
Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա. Ավինյան
Պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ. լուսանկարներ
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT