Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել ՀՀ-ի դեմ, այդքան կամ ավելի այդքան ՀՀ-ն կարող է պահանջներ դնել․ Կիրակոսյան

«Ադրբեջանի հայտարարությունը, թե հայց են ներկայացնելու Հայաստանի դեմ, նորություն չէ: Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է այդ մասին, եւ ես ուզում եմ ասել՝ այնպես չէ, որ Հայաստանն անգործ նստած է այդ առումով»։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Որքան Ադրբեջանն է կարող հայց ներկայացնել Հայաստանի դեմ, այդքան կամ ավելի այդքան էլ Հայաստանը կարող է պահանջներ ներկայացնել ի պաշտպանություն թե՛ տեղահանված արցախցիների, թե՛ նրանց իրավունքների խախտման, թե՛ ոչ ընտրանքային հրետակոծությունների, ոչնչածված գույքի, ընդհանրապես կրած վնասների համար»,- ասաց նա։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցին․

- Պարո՛ն Կիրակոսյան, Ադրբեջանը հայտարարել է, որ վնասների փոխհատուցման նպատակով դատական հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ։ Որքանո՞վ է ողջամիտ այս հայտարարությունը, դատական ո՞ր ատյանում եւ ի՞նչ մեխանիզմով է սա հնարավոր։

- Ադրբեջանի կողմից վնասի թվի մասին հայտարարության չեմ հանդիպել, եղել է հայտարարություն, որ գնահատում են անում եւ հայց են ներկայացնելու Հայաստանի դեմ, ինչը նորություն չէ: Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է այդ մասին, եւ հիմա Հայաստանն էլ կարող է իր պահանջները ձեւակերպել եւ ներկայացնել։ Ձեւաչափը, որի շրջանակում Ադրբեջանը կարող է հայց ներկայացնել, ամենայն հավանակությամբ Եվրոպական դատարանի շրջանակում է լինելու։ Այլ մեխանիզմներ կան, բայց իրավական առումով այնտեղ պահանջներ ներկայացնելը շատ ավելի բարդ է եւ լրացուցիչ հիմնավորումներ է պահանջում։ Խոսքս, օրինակ, ՄԱԿ-ի միջազգային դատարանի մասին է։ Իմ գնահատմամբ՝ հայտարարությունները, որ հնչում են Ադրբեջանի ղեկավարության կողմից, առաջին հերթին եւ առնվազն վերաբերում են ՄԻԵԴ-ի շրջանակում հայց ներկայացնելուն։ Մենք նման նախադեպ արդեն ունեցել ենք «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որով հաստատվել է 90-ականներին Լաչինի շրջանից տեղահանված անձանց իրավունքների խախտումը։ Դրանից զատ, բավականին շատ գանգատներ կան, որ ներկայացվել են թե՛ ընդդեմ Հայաստանի, թե՛ ընդդեմ Ադրբեջանի, որոնք այս պահին, եթե չեմ սխալվում, դեռ ընթացքի մեջ են։

- Ալիեւի հայտարարությունը վերաբերում է նաեւ հենց այս պատերազմի ընթացքում Արցախի տարածքում տեղի ունեցած ավերածություններին։

- Այո՛, գիտենք, որ պատերազմի ընթացքում ահռելի քանակությամբ վնաս է հասցվել թե՛ բնակավայրերին, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներին, թե՛ արտադրական, տնտեսական եւ քաղաքացիական նշանակության այլ շինությունների, ինչի պատճառով թե՛ անհատները, թե՛ տնտեսվարողները կրել են վնասներ։

- Մենք ունե՞նք բավարար ապացույցներ՝ փաստելու համար, որ այդ վնասները պատճառվել են հենց ադրբեջանական կողմից, ոչ թե հակառակը, ինչպես իրենք են պնդում։

-Դե պարզ է, որ իրենք միշտ էլ հակառակը կպնդեն, եւ եթե խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, գուցե ոչ մի բան էլ չկարողանանք հիմնավորել։ Բայց պարզ է, որ ավերածությունները ադրբեջանական զինուժի գործողությունների հետեւանքով են, եւ դա ապացուցելը, կարծում եմ, մեզ համար բարդ չի լինելու, այժմ տարվում է ապացույցների հավաքագրման գործընթաց։ Դրանից բացի մենք ունենք տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, եւ այն անձինք, ովքեր բնակվում էին այդտեղ, իրենց բնակավայր վերադառնալու հնարավորություն չեն ունենալու։ Դա եւս մի հանգամանք է, որը պետք է հաշվի առնել։

- Հաշվի առնելով, որ Քարվաճառի հանձնումով Սոթքի հանքի մի մասը եւս անցավ Ադրբեջանին՝ վերջինս իրավական մեխանիզմ ունի՞ նաեւ հանքի շահագործման համար փոխհատուցում պահանջելու։

- Մենք միշտ առաջինն իրենց մասին ենք մտածում, նոր՝ մեր, իրենք կբերեն՝ կբերեն, ես չեմ ուզում ընկնել առաջ, հետո մտածել, թե ինչպես կպաշտպանվենք։ Սպասենք, եթե նման պահանջ կներկայացվի, կծանոթանանք դրանց պատճառաբանություններին, ըստ դրա՝ կորոշենք պաշտպանական ստրատեգիան, բայց պատճառաբանություններն ինչպիսին կլինեն, ցանկացած պարագայում իրավական պաշտպանության մեխանիզմով կարելի է հակադարձել։

Կարծում եմ՝ մեր մոտեցումների տրամաբանությունը պետք է փոխել, պետք է մտածել, թե մենք ինչ պահանջներ ունենք, որովհետեւ նորից եմ ասում՝ այնպես չէ, որ մենք պահանջներ ներկայացնելու ունակ չենք, կամ այնպես չէ, որ Հայաստանը, արցախցիները վնաս չեն կրել։ Երբ մոտենում ենք հարցին այն մտածելակերպով, որ հիմա կգան պահանջներ կներկայացնեն, բա մենք ո՞նց պիտի «տակից դուրս գանք», սխալ է, պետք է հասկանալ՝ իսկ մենք ի՞նչ կարող ենք անել, մենք ի՞նչ պիտի անենք։ Այստեղ կարեւոր խնդիր կա․ ՀՀ-ն պետք է շատ ավելի պրոակտիվ լինի իրավական մեխանիզմների գործարկման եւ կոնկրետ պահանջներ ներկայացնելու առումով, որովհետեւ այդ հնարավորությունները կան։ Միայն Ադրբեջանը չէ, որ այդ հնարավորությունն ունի, ՀՀ-ն էլ ունի՝ որպես սուվերեն պետություն, ՀՀ քաղաքացիներն էլ ունեն, Արցախի քաղաքացիներն էլ ունեն։

- Կարծում եք, որ Սոթքի հանքի վերաբերյալ իրավական առումով պահանջներ ներկայացնելու հնարավորություն մե՞նք էլ ունենք։

- Կարծում եմ՝ այո, ունենք, ես չեմ ուզում հիմա ասել, թե ինչ, իրավական առումով պետք է մտածել, բայց նման ճանապարհ տեսնում եմ։ Այս պահին քննարկումներ ընթանում են այդ ուղղությամբ, եւ ավելի մանրամասն հետագայում կարող եմ ներկայացնել։

- Իսկ որքանո՞վ է ողջամիտ Ադրբեջանի կողմից ՀՀ-ից պահանջվող վնասի՝ մամուլում շրջանառվող ենթադրյալ գումարի չափը՝ 50 միլիարդ ԱՄՆ դոլարը։

- Մի քիչ դժվար է այսպես գնահատական տալը, ճիշտը ռեալ խոսելն է, երբ կլինի պահանջը։ Բայց նորից եմ ասում՝ ավելի կարեւոր է՝ մտածենք, թե մենք ինչքան վնասներ ենք կրել: Այս պահին ապացույցների հավաքման, վնասների գնահատման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։

- Մեր կրած վնասների նախնական չափ կարո՞ղ եք ասել։

- Թիվ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց գնահատման ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2614 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները