Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին»։

Սիմոնյանի խոսքով՝ այդ ուժերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը։ «Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև բնական է, որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ (նախապես ասում եմ, որ, բնականաբար, դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին) կորցրել են իրենց հնարավորությունները, իրենց աշխատելու, գումար աշխատելու, ինչ-որ կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով, որ իրավիճակը բարդ է՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն լինի, բայց զավեշտը կրկին նրանում է, որ չեն ուզում ընտրություններ»։

Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը առաջարկում է ընտրություններ կազմակերպել 1 տարուց, Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինչո՞ւ 1 տարուց, եկեք հիմա անենք»։

Ազգային ժողովի փոխխոսնակը նաև չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ընդգծելով, սակայն, որ դա իր անձնական տեսակետն է, նման որոշում չկա։ «Կարող են լինել արտահերթ ընտրություններ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսները ավարտված են, որ ռազմագերիների հարցը, որը ամենակարևոր խնդիրն է, լուծված է ինչ-որ ձևով և վտանգի չի դնի, երբ մարդկանց մոտ այդ հուզմունքը կվերածվի սառը դատողության։ Ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Ես չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: Ես դրա մեջ համոզված եմ»։

Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունը 2 անգամ արդար ընտրություններ է իրականացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց իշխանությունը եզակի իշխանություն է, որը այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևիցե մեկի մոտ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է, օրինակ, Վազգեն Մանուկյանը լինի։ Կարող է դուք ուզում եք, որ լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ-որ մեկը»։

Նշենք, որ 16 կուսակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար մինչև այսօր՝ ժամը 12:00-ն, ժամանակ էին տվել՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում գնալու են անհնազանդության գործողությունների։ Ընդդիմության ներկայացուցիչները այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի մի շարք փողոցներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2593 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ