Երևան
12 °C
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր հայտարարությունների ժամին անդրադարձավ Ամենայն հայոց կաթողիկոի և Մեծիի տանն Կիլիկո հայրապետի ուղերձներին, որոնցով վերջիններս հորդորում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։
«Ինձ համար տարօրինակը միայն բուն հրաժարականի պահանջը չէ, որն ամբողջությամբ քաղաքական է։ Տարօրինակը հոգևոր առաջնորդների կողմից կոչ անելու համար ընտրված օրն է, այն օրը, երբ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը հրաժարականի վերջնագիր ներկայացրին վարչապետին։ Կարելի էր այդ հրաժականը պահանջել կիրակի օրը, նախօրեին, անցյալ շաբաթ օրը կամ վաղը։ Բայց մեր եկեղեցու երկու պետերը որոշեցին իրենց պահանջը միացնել հրաժականի պահանջ ներկայացրած քաղաքական ուժերին՝ ավելի սրելու իրավիճակը՝ դույզն-ինչ չմտածելով դրա հետևանքների մասին»,- նշեց նա։
Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ եկեղեցին և հոգևոր հայրերը պետք է ոչ թե միանային հրաժարական պահանջողներին կամ դրա հակառակորդներին, այլ հաշտության և համերաշխության օրակարգ պիտի բերեին հրապարակ։ «Եկեղեցին իր դրոշը պետք է բարձրացներ՝ պահանջելով վայր իջեցնել բոլոր կուսակցությունների դրոշները և պիտի անհապաղ սկսեր ներհասարակական հաշտեցման գործընթացը։ Եկեղեցին հոկտեմբերի 27-ից հետո, 2004-ի ապրիլի 13-ից հետո, մարտի 1-ից հետո ոչ մեկի հրաժարականը չպահանջեց։ Ոչ միայն չպահանջեց, ավելին՝ եկեղեցին այդ ժամանակ կանգնեց մեր պետականության ողնաշարը ջախջախող պետական այրերի կողքին»։
Նրա խոսքով՝ այն, որ այս իշխանությունը պետք է հրաժարական տա, երկու կարծիք չի կարող լինել։ Այն, որ դա պետք է լինի օրենքի տառին համապատասխան, եւս անկասկած է։ Այն, որ բոլոր քաղաքական սուբյեկտներին անխտիր պետք է հնարավորություն տրվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, դա էլ քննարկման հարց չէ։
«Բայց վստահ եմ, որ ընտրություններից առաջ չափազանց կարևոր են մի քանի հիմնարար բարեփոխումներ, որոնք նվազագույնի կհասցնեն որևէ կոռուպցիոն և ապօրինի ազդեցություն ժողովրդի կամարտահայտության վրա։ Այլ խոսքով՝ մինչեւ ժողովրդավարության անհրաժեշտ պաշտպանության ապահովումը, որեւէ պարագային չի կարելի գնալ համապետական ընտրության։
Ես հասկանում եմ, որ այդ բարեփոխումները թույլ չեն տա հրապարակի ուժերի իրական թեկնածուին սահմանադրական օրինական ճանապարհով իշխանության գալ։ Նրա մեկ անգամ փորձված հույսը հեղաշրջումն է։ Այս խորհրդարանն ընտրած քաղաքացիները որևէ քաղաքական ուժի մանդատ չեն տվել Վազգեն Մանուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին ընտրելու համար։ Այս խորհրդարանի առաջ նման պահանջ ներկայացնելը ևս հավասարազոր է հեղաշրջման:
Ազատ ընտրությունը մեր պետականության վերջին մնացորդն է: Ժողովրդավարության պաշտպանությունը մեր կարեւորագույն անելիքն է: Մինչեւ արտահերթ ընտրություններ սա պետք է լինի մեր հիմնական անելիքը: Սա ոչ միայն եւ ոչ այնքան ներքաղաքական հարց է, որքան մեր պետականության, մեր անվտանգության հարցն է, եւ մեր ջանքը մեր ներուժը պետք է միավորենք՝ մեր մտքում ունենալով միմիայն հայկական բանակը եւ հայ զինվորը, մեր քաղաքացիներին ապրելու ցանկությունը վերադարձնելը»,- հայտարարեց Բաբաջանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԶովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին
Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար
Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել
Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել
Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ
Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին
Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան
Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ
Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին
Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել
Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է
Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ
Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին
Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին
Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին
Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ
Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան
Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ
ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները
Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ
ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում
Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT