Ծառայության նպատակով երկու եղբայրները Ռուսաստանից եկել են ու վիրավորվել պատերազմում․ նրանց մայրը օգնության կարիք ունի

Պատերազմի ընթացքում վիրավորված ժամկետային զինծառայող եղբայրներ՝ Նարեկ եւ Իշխան Գալստյանների ընտանիքը օգնության կարիք ունի։ Տղաները մոր հոգածության ու խհամքի ներքո են, սակայն ապրում են վարձով եւ առաջնային օգնության կարիք ունեն։

Նարեկն ու Իշխանը ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու նպատակով Ռուսաստանի դաշնությունից են Հայաստան տեղափոխվել։ Մինչ այդ, այնտեղ ստացել են միջնակարգ կրթություն, ապա ընդունվել Ավիացիոն ինստիտուտ, ու կրթությունը կիսատ թողնելով 2018 թվականին վերադարձել հայրենիք։

Մեկ տարի տարիքային տարբերությամբ եղբայրները (Նարեկը 22 տարեկան է, Իշխանը` 21) միասին էլ ծառայել են Մարտակերտում։ Տղաների մայրը Ծովինար Զարգարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հունվարի 15-ին երկու որդին էլ զորացրվելու են։

Ավագ որդին՝ Նարեկը պատերազմի երկրոդ օրը՝ սեպտեմբերի 28-ին վիրավորվել է Թալիշում։ Դիմածնոտային բեկորային վնասվածքներ է ստացել։ Մայրն ասում է՝ ատամնաշարի կեսից ավելին է կոտրատվել, վնասվել են լեզուն, քիմքը։ Կոկորդից բեկորներ են հեռացրել, ականջի թաղանթ է պայթած եղել՝ արհեստական են տեղադրել։ «Հիմա Նարեկս արդեն բավականին լավ է, ուղղակի ատամների խնդիրն է, որ կուզենայինք սարքեինք, բայց Կանազի հոսպիտալում ասացին այդ հնարավորությունը չունեն»,- պատմեց տիկին Ծովինարը։

Լուսանկարում՝ Նարեկն է

21-ամյա Իշխանն էլ հոկտեմեբրի 13-ին Մաղավուզում է վիրավորվել։ Ստացել է բեկորային վնասվածք, աջ ոտքը, ոտքի մատը կոտրվել են, մի քանի բեկորներ հեռացվել են ոտքից։ Մայրն ասում է, որ որդին մեջքից էլ է հարված ստացել, նախավերջին ոսկորն է կոտրվել, երիկամը կիսել։ Դեկտեմբերի 2-ի հետազոտությունից հետո, բժիշկը հայտնել է, որ երիկամն արդեն կպել է, ու նորմալ է։ «Հիմա ողնաշարի մեջ էլ բեկոր կա, բժիշկները չեն հեռացրել, ասացին՝ վտանգավոր տեղում է, եթե վիրահատեն, հնարավոր է՝ չքայլի։ Չնայած հետո էլ ասացին, որ եթե բորբոքվի միեւնույնն է՝ ստիպված կլինեն հեռացնել՝ 50-50 է, կքայլի, թե՝ չէ»։

Լուսանկարում՝ Իշխանը

Մայրն ասում է՝ տղաները սկզբի օրերի համեմատ բավականին լավ են, բայց հոգեբանորեն դեռ վերականգնվելու կարիք ունեն․ «Գիշերները չեն կարողանում քնել, չգիտեմ լարվածությունից է, ինչ է։ Նարեկի մոտ ավելի անհանգիստ վիճակ է, ատամներն է իրար սեղմում․․․․»։

Տիկին Ծովինարը, որն այժմ երկու որդիների խնամքով է զբաղված, գոհ ու շնորհակալ է մարդկանց սրտացավ վերաբերմունքից, որոնք որոշակի աջակցություն են տրամադրել, անկողնային պարագաներ եւ այլն։ Սակայն ասում է՝ որոշ առաջնային իրերի կարիք կա, առանց որոնց կենցաղը կազմակերպելը բավականին բարդ է․ սառնարան, լվացքի մեքենա, որոշակի մինիմալ կահավորում։

Սպիտակ քաղաքում վարձակալած տունը, որը կարողացել են շուտափույթ գտնել, ամբողջությամբ դատարկ է եղել, ամիսը 20 հազար դրամ են վճարում։ «Էսօր էլ նոր մի քիչ առաջ տան տերը զանգեց վարձի համար, ասացի՝ եկեք, ունեմ։ Մարդիկ կային գումար էլ են տվել, վարձի համար պահել եմ, կգա՝ կտամ»,- շեշտեց զինծառայողների մայրը։

Զինվորներին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել տղաների մորը՝ Ծովինար Զարգարյանին, հետեւյալ հեռախոսահամարով՝ +37494740598

Տպել
1933 դիտում

Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է. Կարո Փայլան

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամների հետ

Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների հարաբերությունների զարգացմանը. ՀՀ նախագահը շնորհավորել է Եղիսաբեթ 2-րդին

Ձմեռային օլիմպիական խաղերի այս տարվա բացումը ամբողջությամբ տարբերվելու է մյուս խաղերի սցենարներից

2020 թվականին մեզ ծվեն-ծվեն էին անում. վարչապետը՝ հունվարի 22-ից գործող կարգի մասին

Ոստիկանները փնտրում են Մասիս քաղաքում երիտասարդին հարվածած մեքենան ու վարորդին

Հայելային հետքաշման դեպքում այնտեղ, որտեղ կան բնակավայրեր, զորքերը կանգնելու են հենց այդ բնակավայրերի մոտ. ԱԽՔ

Քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, ծնողները՝ այցելել նրանց. Ավանեսյան

Պարզվել են «Գրանդ Քենդի»-ի արտադրամասի վրա ավազակային հարձակման դեպքի մանրամասները. կան ձերբակալվածներ

25 մլն ԱՄՆ դոլար Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու նպատակով (լուսանկարներ, տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին հայ-բրիտանական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ

Դեսպանատներ ենք ունեցել՝ ֆինանսավորվել են անհատի գրպանից. Կառավարությունն ավելացնում է դիվանագետների ֆինանսավորումը

Կարգալույծ է հռչակվել 2 քահանա, մեկը՝ սեփական ցանկությամբ, մյուսը՝ եկեղեցականին անհարիր վարքի համար

Բարձրաստիճան պաշտոնյաներին տուգանած պարեկները խրախուսվել են. Նիկոլ Փաշինյան

Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են. ԱԳՆ-ն՝ սահմանազատման մասին

Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք, և համապատասխան տուգանքը վճարվել է. վարչապետ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը

«Սագամար» ընկերությունում շուրջ 400 նոր աշխատատեղ կհիմնվի. Լոռու մարզպետն այցելել է ձեռնարկություն

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք

«Ացետիլացված ափիոն» և խոշոր չափի «հաշիշ». դատապարտյալի կողմից թմրամիջոցների շրջանառման գործը դատարանում է

Փարիզում Հրանտ Դինքի անունով վայր կանվանակոչվի

Ուսման հնարավորություն Լեհաստանում. մեկնարկել է կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Դեպի Արցախ տանող Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է, Արցախի բոլոր շրջաններում ձյան տեղումներ են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Մի քանի ժամ լույս չի լինելու Երեւանում ու 6 մարզերում

103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը

ՀՀ տարածքում փակվել ու դժվարանցանելի են դարձել մի շարք ավտոճանապարհներ. բուք է, ձյուն ու մերկասառույց

Հայ-ամերիկյան հարաբերություններից մինչև ռազմագերիների խնդիր. Ալեն Սիմոնյանն ԱՄՆ-ում հանդիպել է Նենսի Փելոսիին

Փրկարարները մեկ օրում դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 47 ավտոմեքենա

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են Վայոց ձորի մարզում

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը տեղի կունենա Երևանում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Արցախի ժողովրդագրությունը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականությունն Ադրբեջանում նոր չէ. Գեղամ Ստեփանյան

Մեծերը մահ չունեն. լրացավ Հրանտ Դինքի սպանության 15 տարին, Թուրքիայում ոգեկոչել են նրա հիշատակը

Գյումրիում վաղը կգործարկվի քաղաքի շչակը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն

ՇՄ-ում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ են 147 դպրոցի 1-ից 4-րդ դասարանցիներն ու 66 նախակրթարանների սաները