Լռեց Ստեփանակերտի ջութակը․.. մահացել է շատերի սիրելի ջութակահար Բորյան՝ Բորիս Բաբայանը

Կյանքից հեռացել է անվանի երաժիշտ, ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանը։

Բորիս Բաբայանն ապրում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երաժշտին ճանաչողները, կամ նրա մասին լսած մարդիկ այսօր ցավով փաստում են՝ լռեց Ստեփանակերտի ջութակը։ Ականատեսները պատմում են՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագը երբեւէ անտարբեր չէր թողնում ոչ մի անցորդի. ջութակահարը նվագում էր մարտական ընկերների շիրիմներին: Տարվա բոլոր եղանակներին՝ անձրեւին, շոգին կամ հուժկու քամուն Բորիս Բաբայանն ամեն առավոտ շարունակում էր ջութակի թովիչ ելեւէջներով հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար նահատակված հերոսներին։

«Ջութակահար Բորյա»․ այսպես են անվանում նրան ճանաչողները ու ափսոսանքի խոսքեր գրում Բորիս Բաբայանի հիշատակին։ Ասում են՝ նույնիսկ այս պատերազմի ամենաթեժ օրերին, երբ զոհված քաջերի հուղարկավորությունը կազմակերպվում էր երեկոյան շատ ուշ ժամերի, բավականին կարճ ժամանակահատված ստեփանակերտցի ջութակահարը շարունակել էր նվագել՝ վերջին հրաժեշտը տալով ու անմահացնելով զոհված նահատակների հիշատակը։

Բորիս Բաբայանի մահվան բոթին է անդրադարձել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին: Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահը նաեւ հայտնել է, որ մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայնն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։

«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին: «Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ»- եզրափակել է նա:

Տպել
3396 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին