Կառավարության դիմացի միտինգն էլ Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել Արմեն Թավադյանի հետ․ Սիմոնյանը՝ լրագրողին

10/12/2020 schedule17:19

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառչած չեն իրենց աթոռներից։ «Մարդ չի կարող կառչած լինել իր խաչից։ Դա խաչ է, աթոռից կառչած տրամաբանությունը այն ժամանակ էր, երբ այս շենքում քայլում էին օլիգարխները և հաճախ տարբեր մարդկանց փող էին բաժանում կամ ասում՝ ինձ 600 եվրո տվեք՝ ես ձեզ հարցազրույց տամ: Այդ ժամանակ իրենք կարող էին կառչած լինել, իսկ եթե մարդ կա, որ ուզում է իր խաչից կառչած լինել, ես կարող եմ մեծ հաճույքով մի պահ մոռանալ իմ պատասխանատվության զգացումը և հետ դնել, բայց մենք ունենք անելիք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում որոշում է կայացնելու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ Հայաստանում արդար ընտրություններ են ապահովել։ «Մենք միակն ենք, որն ապահովել է Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն, որ դուք գնաք, օրինակ, ընտրեք ոչ թե մեզ, այլ ընդդիմության ներկայացուցչին, այլ ոչ թե այն մարդիկ, որոնք գազելներով մարդ էին բերում ընտրության, որոնք Ազատության գրասենյակ էին մտնում: Ինչո՞ւ էին Դաշնակցության ներկայացուցիչները մտնում Ազատության գրասենյակ (Ազատություն ռադիոկայանի գրասենյակ, խմբ․), երբ մարդկանց ծեծում էին, լրագրողներին ծեծում էին նկարահանելու համար»։

Լրագրողի դիտարկմանը, որ իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ իրեն է սպառնացել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գլուխը պատով էր տալիս»։

Շարունակելով խոսքը՝ Սիմոնյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այնքան գիտակից է, այնքան իմաստուն, որ այն ուղեղի լվացումը, որը բոլոր կողմերից փորձում են այսօր իրականացնել, չի հաջողվում, և մարդը, սառը կշռադատելով, գնահատում է և հասկանում, որ անցյալին վերադարձ չի կարող լինել։ Մեզ չի սիրում, ջղայնացած է մեզ վրա, բայց պատկերացրեք՝ որքան չի սիրում հարթակում կանգնած մարդկանց, որ ինչքան մեղադրանքներ եք դուք՝ մեր գործընկներները, մեզ ներկայացնում, բայց, այնուամենայնիվ, մարդը ասում է, որ ինքը էլի կանգնած է վարչապետի կողքին»։

Լրագրողներից մեկը, ընդհատելով պատգամավորին, ասաց նաև, որ Ապարանի հանրահավաքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էր կազմակերպել։ «Կառավարության դիմացի միտինգն էլ Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել Արմեն Թավադյանի հետ, կփոխանցեք ողջույններս»,- պատասխանելով լրագրողին՝ նշեց Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1670 դիտում

Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում. վարչապետ

IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը

Չէի՞ք նկատում ամուսնուս քաղաքական հակառակորդների կողմից իմ նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ արշավը. Հակոբյան

Թիթեղից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել. նա փրկել էր մոր կյանքը. տեսանյութ

Խեղաթյուրել են հարկային հաշիվները. պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը վերականգնվել է

AMX-ը հյուրընկալեց տարածաշրջանային կապիտալի շուկաների ամենամեծ միջոցառումներից մեկը․ ConFEAS 2025-ը Երևանում է

Դավթաշենի կամրջի տակ՝ հարակից տարածքում, երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

Առաջինը Հայաստանում. միջազգային դրամական փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ և ԱՄԷ աննախադեպ պայմաններով

Մայիսի 31-ին՝ որոշակի ժամերի, Սևան-Մարտունի-Վարդենիս ճանապարհը փակ է լինելու. ինչ այլընտրանք է առաջարկվում

Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով. «Իմ քայլը»

Սրբազանի քեռու տունը կռիվ է ընկել. Գևորգ Պապոյան

Թուրքիան կաջակցի Ղրիմի թաթարներին և ավելի կամրապնդի կապերը Ուկրաինայի հետ. Ֆիդան-Սիբիհա հանդիպում է կայացել

Գորիսում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը. ԱԳՆ

Սրտի կանգով բուժօգնության տեղափոխված 2 տարեկան երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինն արդեն հասանելի է

Հարկերից խուսափելու 3 դեպքով պետությանը 179 միլիոն դրամի վնաս է պատճառվել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

Լեհաստան-Հայաստան գործարար համաժողովում քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախուրյան, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Իմպիչմենտի գործընթացում ճիշտ կլինի, որ առաջադրվի վեհափառի կամ այլ հոգևորականի թեկնածությունը․ Ղազարյան

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 30-ին

«Ստեղծենք միասին» նախագծով «Իմ քայլը» փորձում է արմատավորել բարեգործական ընթրիքների մշակույթը

Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադներում թմրամիջոց համարվող կանեփ է հայտնաբերվել

Հասարակությունն իրավունք ունի հոգևոր առաջնորդությունը ստանձնածներից պահանջել բարեպաշտություն. Հովհաննիսյան

Ստեփանավանի բժշկական կենտրոն դիմած տղամարդը կոտրել է մուտքի դռան ապակին, աղմկել, վիրավորել բուժաշխատողներին

ՊՆ համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները

273 մլն դրամ արժեքով ծրագիր և 55 սան. վարչապետն այցելել է Բայանդուրի նորակառույց մանկապարտեզ. տեսանյութ

Այցելեցի Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն. այն լուրջ բարեփոխումների կարիք ունի. Ավանեսյան

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով, այնուհետև կնվազի. սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամի

Եթե կուսակրոն եկեղեցականը խախտել է երդումը, պետք է կրի պատասխանատվություն՝ մինչև կարգալուծում. Հակոբյան

Թե՛ եկեղեցական, թե՛ եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք․ Հովհաննիսյան

Յունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր

Փոխանակ գնան եկեղեցին չուլանի վերածողներից պատասխան պահանջեն, եկել կեղծ բարեպաշտություն են խաղում. Պապոյան

Հավանական է՝ կազմակերպվի Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկիի հանդիպում. Թուրքիայի ԱԳՆ

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. վարչապետ

Մրգաշատի վթարային կամուրջը նորոգվում է. ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար

Մեղմ ասած, լարվել են հոգևորականները, որոնց խաչը համբուրելն ուղիղ համեմատական է գրպանը խցկած գումարին. Ազարյան

Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում «Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության

Ստորև մեր մտավոր ռեսուրսն է. Աննա Հակոբյանը հրապարակել է իր և վարչապետի հասցեին բոլոր «մահացու» հակահարվածները

Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 243 մլն դրամ. վարչապետն այցելել է Արթիկի հիմնանորոգված մանկապարտեզ