Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ն։

Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։

Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։

  • Կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես,

Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝

  • Անձնակազմի քանակին համապատասխան դիմակների առկայությունը,
  • ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը,
  • ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով,
  • «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
  • հեռահար ջերմաչափով։

Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝

  • Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով,
  • Ապահովում է աշխատողների միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք,
  • Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
  • Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար,
  • Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները,
  • Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
  • Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ,
  • Կազմակերպությունը ապահովվում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։

Նշվում է, որ աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1330 դիտում

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պայթել է. կա 3 վիրավnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Աննիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին