Երևան
12 °C
Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրերին եղել են Ջաբրայիլում (Ջրական), փաստում են իր խոսքերը:
Գնել Սարգսյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Գնել, թիկունք վերադառնալուց հետո դուք հայտարարություններ էիք անում դավադրությունների մասին, որոնք նկատել եք արցախյան ճակատի որոշ հատվածներում, անգամ մատնանշել էիք անուններ, մասնավորապես՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի, որ, այսպես ասած, մաս էր կազմել այդ դավադրությունների: Ի՞նչ է տեղի ունեցել ձեր հայտարարություններից հետո, արդյոք ձեր մատնանշած անձը որևէ կերպ արձագանքե՞լ է:
- Տվյալ անձը կոնկրետ չի անդրադարձել: Այսպես ասած՝ իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ: Ես ուզում եմ կրկին ասել՝ շատ-շատ, հազարներով նամակներ եմ ստացել ու ստանում մարդկանցից, որոնք նույնպես եղել են էդ կողմերում, էդ մարդկանց անուններին նույնպես խիստ ծանոթ են, համաձայն են ինձ հետ ու անգամ ասել են, որ քիչ եմ ասում, իրենք պատրաստ են ասել ավելին: Չի եղել մի մարդ, որ ասի՝ էս ինչ ես ասում, նման բան չի եղել: Այնտեղ կատարվածի հետ կապված ինչքան ասեմ, միևնույն է, քիչ է լինելու: Էդ ամենը տեսնել էր պետք, տեղում լինել ու զգալ էր պետք, հասկանալ ու ըմբռնել: Ես այդ մարդուն տեսել եմ շատ քիչ, բայց ասում եմ էն, ինչ տեսել եմ, որ ինքն արել է: Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ:
- Դուք նաև խոսել էիք Վիտալի Բալասանյանի հետ ձեր ունեցած խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ են դրանք, և ի՞նչ կասեք այն մասին, որ նա բոլորովին վերջերս նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:
- Ես նախ նշեմ, որ խնդիրներ չունեմ Վիտալի Բալասանյանի հետ: Նրա անձն ուղղակի ինձ համար ընդունելի չէ, և ես ունեմ այդ պատճառները: Պաշտոնի նշանակմանն էլ շատ վատ եմ վերաբերվում: Ուղղակի հնարավոր չէր գտնել ավելի վատ տարբերակ, քան դա է: Նրա անձի շուրջ իմ բացասական վերաբերմունքը ձևավորվել է էն ժամանակ, երբ մի օր հեռուստատեսությամբ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները «ցռան վերգոներ» են: Դրանից հետո ես իմ ֆեյսբուքյան էջով մի քանի հայտարարություն եմ արել իրեն նվիրված, ինչից հետո ավելի է թեժացել էդ խոսակցությունը: Մարդիկ են փորձել ինձ գալ, «տեսնել», անգամ՝ ահաբեկել: Ես հիմա չեմ ցանկանում շատ անդրադառնալ դրան, որովհետև հետո, փառք Աստծո, այդ ամեն ինչը համեստ կերպով հարթվեց, ու դրանից հետո էլ չէի անդրադառնում, բայց էնպես չէ, որ վերաբերմունքս փոխվել է: Վիտալի Բալասնայանը, այս տարի Արցախի ընտրությունների ժամանակ լինելով նախագահի թեկնածու, լրատվամիջոցներին բառացի ասում էր՝ «Մենք Արցախի ապագան տեսնում ենք Ռուսաստանի կազմում»: Ու էս պատերազմը կարծես շատ հարցերի պատասխաններ տվեց, հասկանո՞ւմ եք, ու հետո ինքը նշանակվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Քանի դեռ ինքն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ես ունեմ լիարժեք իրավունք էնտեղ արված ցանկացած գործողություն կասկածի տակ դնելու՝ համարելով որպես «սարքած գործ», թեկուզ՝ վերջին 100 գերիների հետ կապված շրջանառվող հարցը:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ գերեվարված Ազնիվը, որի մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, եղել է ձեր վաշտից: Սակայն օրեր առաջ հայրենիք վերադարձվող գերիների շարքերում նրա անունը չկար: Ի՞նչ տեղեկություններ ունեք Ազնիվից:
- Ասեմ, որ, հուրախություն ինձ և հուրախություն մեր վաշտի, մենք ունենք նորություն Ազնիվից: Ճիշտ է, 44 գերիների հետ չէր եկել: Բայց քանի որ վստահ չեմ, որ Ազնիվը կցանկանար ե՛ս բարձրաձայնեմ իր գտնվելու վայրի մասին, դրա համար առանց իր թույլտվությունն ունենալու չեմ կարող ասել: Ուղղակի իմացեք, որ ամեն ինչ շատ լավ է նրա հետ, փառք Աստծո:
Ազնիվ անունով գերեվարված կնոջ մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, երբ ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց մի բեմադրված տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանական բանակի զինվորները մոտենում են հայ կնոջը, որն ապրում է Արցախում: Նրանք կնոջն ասում են, որ դա իրենց հայրենիքն է, կինն էլ ի պատասխան՝ նրանց բարի գալուստ է մաղթում տուն: Հայ հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, սակայն գերեվարված է, իսկ տեսանյութը՝ բեմադրված:
- Գնել, այս օրերին քննադատություններ են հնչում մշակույթի այն գործիչների հասցեին, որոնք դիրքորոշում չեն արտահայտում: Առհասարակ, նման իրավիճակներում, ըստ ձեզ, ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորեն նրանք:
- Մշակույթի գործիչները ընդհանրապես միշտ պետք է հասարակական հարցերին աչալուրջ լինեն, մանավանդ Հայաստանի նման երկրում և ոչ միայն պատերազմների ժամանակ կամ պատերազմներից հետո և ոչ միայն քաղաքական տեսակետներ ու գաղափարներ ունենալու դեպքում: Ցանկացած վայրիվերում, որը հասարակական բնույթ կարող է կրել, այո՛, մշակույթի գործիչները պետք է իր անունով կոչեն, իրերի անունները ճիշտ տալով՝ իրենց կարծիքը երբեմն-երբեմն գոնե հայտնեն: Չեմ ասում՝ միշտ պետք է բանուգործները թողած՝ հետևեն երկրի էս կամ էն ընթացքին, բայց չպիտի անմասն մնան: Նրանք իրենց մշակույթով ծառայողը պիտի լինեն երկրին։ Ոչ թե մշակույթը շոու բիզնեսի վերածեն, այլ լինեն ազգին անվճար ծառայող: Ես ինքս էդպես եմ, եթե, իհարկե, համարում եք ինձ մշակույթի ներկայացուցիչ: Ես իմ տնից միշտ հանել եմ ու տվել մշակույթին, սակայն մշակույթից ոչ մի բան իմ տուն չեմ տարել, որովհետև դա բոլորինն է, ես ծառայում եմ դրանով: Շոու բիզնեսից, այո՛, բերել եմ տուն, որովհետև նա բիզնես է, աշխատանք, բայց երբևէ բիզնեսի անունը ես չեմ կարող դնել մշակույթ:
- Ձեր ուղիղ եթերներից մեկի ժամանակ էլ դուք մի անգամ նշեցիք, որ մենք ժողովրդավարությանը պատրաստ չէինք: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Այո, գաղափարապես մենք պատրաստ չէինք, չէինք տեսել: 6-7 հարյուր տարի մենք չենք ունեցել նպատակ, չենք գիտակցել մեր մեկ ազգ լինելու իմաստը որն է։ Ոչ թե միայն «յան»-ով ավարտվող ազգանունով, նույն լեզվով խոսելով է, այլ նաև մտածելով: Ես հենց հիմա ուզում եմ բերել ընդդիմության օրինակը. տեսեք, ընդդիմությունը նույնպես պետք է պետականամետ լինի։ Ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ: Ցանկացած ընդդիմության գործողությունները չպիտի վնասեն պետությանը, ինչը մինչ օրս չեմ տեսել, հասկանում եք:
- Իսկ ձեր հայտարարած հասարակական հարթակ ստեղծելու գործառույթնե՞րը որոնք են լինելու:
- Նախ ասեմ, որ հիմա քննարկումների մեջ ենք, գաղափարակից մարդիկ կան և՛ արտասահմանում, և՛ էստեղ՝ ներսում: Հասարակական էս հարթակը առաջ է մղելու էն գաղափարը, որ էս երկրի տերը հասարակությունն է՝ ես, դուք, մյուսը, ու մենք պիտի տեր կանգնենք՝ առանց նայելու, թե տվյալ պահին իշխանությունն ով է: Մենք պիտի տեր կանգնենք մեր վճարած գումարին, ինչի համար իրենք կոչված են աշխատանքի (նկատի ունի պետական կառույցների աշխատողներին-խմբ․)։ Իրենք էդ աշխատանքը պիտի անեն մեծագույն նվիրումով, այսինքն՝ վերահսկող գործառույթ է իրականացնելու այս հարթակը: Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ անգործություն ցուցաբերի, պիտի կանխվի դա՝ լինի պահանջելով, դատարան դիմելով, թե այլ տարբերակով:
- Եվ, թերևս, ամփոփենք մեր զրույցը, ու վերջին հարցը. կարո՞ղ ենք համարել, որ սրանով ձեր քաղաքական կարերայի հիմքն եք նաև ուզում դնել:
- Անկեղծ ասած՝ շատ են առաջարկում, խորհուրդ են տալիս, անգամ ստիպում են արդեն շատերը, բայց, ամեն դեպքում, ես առայժմ չեմ ցանկանում գերագնահատել իմ ներուժը: Սիրով պատրաստ եմ օգնել ցանկացած քաղաքական գործչի, որը իսկապես ինձ հայրենասեր կթվա, բայց ես ինքս գոնե առայժմ (չասենք՝ երբեք) չեմ կարծում, թե քաղաքականություն կմտնեմ, կամ քաղաքականությամբ իմ զբաղվելը առավել պիտանի կլինի, քան էն, ինչ հիմա ձեռնարկում եմ: Եթե մի օր զգամ, որ դրան պատրաստ եմ, կմտնեմ, բայց հիմա չունեմ նման նպատակներ հաստատ: Անգամ ծանրամարտիկը ծանրաձողին մոտենում է այն ժամանակ, երբ զգում է, որ պատրաստ է: Չհաջողելն այլ հարց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT