Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է 2020թ.-ի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկությունը: ՀՖՖ-ի կողմից ներկայացվել է թեկնածուների ցանկ, իսկ լավագույններին ընտրելու են ԶԼՄ-ների ներկայացուցիչները, Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2020-2021թթ. մրցաշրջանի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներն ու գործող ավագները:
Լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում ներկայացված է 20 թեկնածու: Լավագույն մարզիչ անավանակարգում ՀՖՖ-ն ներկայացրել է 6 թեկնածուի:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝
Ադամյան Սարգիս – «Հոֆենհայմ», Գերմանիա
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Բաբայան Էդգար - «Հոբրո», Դանիա
Բայրամյան Խորեն – «Ռոստով», Ռուսաստան
Բարսեղյան Տիգրան – «Աստանա», Ղազախստան
Բիչախչյան Վահան – «Ժիլինա», Սլովակիա
Գրիգորյան Արտակ – «Ալաշկերտ»
Կարապետյան Ալեքսանդր – «Տամբով», Ռուսաստան
Կորյան Արշակ – «Խիմկի», Ռուսաստան
Հարոյան Վարազդատ – «Տամբով», Ռուսաստան
Համբարձումյան Հովհաննես – «Անորտոսիս», Կիպրոս
Հովհաննիսյան Կամո «Կայրաթ», Ղազախստան
Ղադիմյան Գեղամ - «Նեման», Բելառուս
Ղազարյան Գևորգ – «ԱԵԼ» Լիմասոլ, Կիպրոս
Մխիթարյան Հենրիխ – «Ռոմա», Իտալիա
Մուրադյան Կարեն - «Արարատ»
Յուրչենկո Դավիթ – «Շախտյոր» Կարագանդա, Ղազախստան
Ոսկանյան Տարոն - «Ալաշկերտ»
Չալըշըր Անդրե – «Գյոթեբորգ», Շվեդիա
Ուդո Սոլոմոն – «Արարատ»
Հայաստանի 2020 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝
Բիչախչյան Վարդան – «Արարատ»
Կամպանյա Դավիդ – «Արարատ-Արմենիա»
Մելիքյան Եղիշե – «Ալաշկերտ»
Մինասյան Վարդան – «Արարատ-Արմենիա»
Կապառոս Խոակին – Հայաստանի ազգային հավաքական
Նազարյան Ռաֆայել – ԲԿՄԱ
Ներկայացնում ենք «Հայկական ժամանակի» ընտրությունը լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ անվանակարգերի առաջին երեք տեղերի համար:
Լավագույն ֆուտբոլիստ.
3-րդ հորիզոնական. Երրորդ տեղի համար դժվար ընտրություն էր, քանի որ կային մի շարք ֆուտբոլիստներ, որոնք իրենց գերազանց են դրսևորել թե՛ ազգային հավաքականի, թե՛ իրենց ակումբների կազմում՝ Ալեքսանդր Կարապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան… Ընտրությունը կանգ առավ Համբարձումյանի վրա, որի խփած գնդակը Հյուսիսային Մակեդոնիայի դարպասը Հայաստանի հավաքականին դուրս բերեց Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոն: Համբարձումյանը կայուն մրցաշրջան անցկացրեց Կիպրոսում, ամռանը տեղափոխվեց այդ երկրի ամենահեղինակավոր ակումբ՝ «Անորտոսիս»: Հավաքականում Հովհաննեսն իր ամուր տեղն ունի պաշտպանության աջ եզրում, որտեղ ոչ միայն հիանալի է կատարում պաշտպանի իր պարտականությունները, այլև շատ արդյունավետ կերպով միանում է նաև գրոհներին:
2-րդ հորիզոնական. Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում 2020թ.-ին ընդամենը երկու հանդիպում անցկացրեց, գոլի հեղինակ դարձավ Վրաստանի հավաքականի հետ խաղում: Փոխարենը Մխիթարյանը փայլուն է հանդես գալիս իտալական Ա Սերիայում: Հենրիխը «Ռոմայի» կազմում իր առաջին մրցաշրջանում հարմարվեց Իտալիայի առաջնությանը, արդյունավետ անցկացրեց առաջնության գարնանային/ամառային հատվածը, իսկ աշնանը նոր մեկնարկած 2020/21 մրցաշրջանի հենց սկզբից դարձավ «Ռոմայի» առաջատարը, լավագույնը՝ խփած գոլերի և կատարած գոլային փոխանցումների քանակով:
1-ին հորիզոնական. Տիգրան Բարսեղյանը ամբողջ 2020թ.-ի ընթացքում փայլուն խաղ է ցույց տվել թե՛ ղազախական «Աստանայում», թե՛ Հայաստանի հավաքականում: Իր թիմի կազմում Բարսեղյանը նվաճեց երկրի առաջնության բրոնզե մեդալները, ճանաչվեց թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ, ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում: Հայաստանի հավաքականի կազմում Ազգերի լիգայի խաղարկությունում դարձավ մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին ցուցանիշով հայ ֆուտբոլիստը լավագույնն էր ամբողջ Ազգերի լիգայի խաղարկությունում: Պատահական չէ, որ Բարսեղյանի տրանսֆերային արժեքը 2020թ.-ի ընթացքում հասավ 2 մլն եվրոյի, ինչը դարձնում է նրան երրորդ ամենաթանկ հայ ֆուտբոլիստը: Ընտրություն կատարելով Բարսեղյանի և Մխիթարյանի միջև՝ Բարսեղյանն ավելի բարձր տեղ է ստանում առաջին հերթին հավաքականի կազմում ցուցադրած խաղի համար: Իհարկե, Մխիթարյանի նվաճումներն Իտալիայի առաջնությունում անհամեմատելի են, սակայն հավաքականում Հենրիխը 2020թ.-ին քիչ հանդիպումներ անցկացրեց, իսկ Բարսեղյանը ազգային ընտրանու կազմում լավագույններից էր, եթե ոչ լավագույնը:
Լավագույն մարզիչ
3-րդ հորիզոնական. Ռաֆայել Նազարյան - անհնար է չառանձնացնել Նազարյանի կատարած աշխատանքը Երևանի ԲԿՄԱ-ի ղեկին: Առաջին դիվիզիոնում Նազարյանի սաները 8 անընդմեջ հաղթանակ էին տարել մինչև առաջին պարտություն կրելը: Այս պահին էլ թեև թիմը երկրորդ հորիզոնականում է, բայց մրցակիցների համեմատ քիչ հանդիպումներ է անցկացրել և դրանք հաղթելու դեպքում առաջատար կդառնա: Սակայն հարցը ամենևին էլ ցուցանիշը չէ. Նազարյանի թիմը գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում և կարողանում է արդյունքի հասնել լավ խաղով: Իսկ գավաթի խաղարկությունում ԲԿՄԱ-ն պայքարից դուրս թողեց Պրեմեր լիգան ներկայացնող «Լոռիին»: Մնում է, որ երիտասարդական հավաքականում էլ Նազարյանը կարողանա նույն կերպ աշխատել:
2-րդ հորիզոնական. Վարդան Բիչախչյան - Հերթական անգամ պետք է առանձնացնել գյումրեցի մարզչի փայլուն աշխատանքը: Նախ 2020թ.-ի առաջին հատվածում Բիչախչյանը «Շիրակի» հետ կարողացավ առաջնությունն ավարտել եվրագավաթային գոտում, այնուհետև գլխավորելով Երևանի «Արարատը»՝ առաջնության աշնանային հատվածն ավարտեց առաջին տեղում:
1-ին հորիզոնական. Խոակին Կապառոս - Իսպանացի մարզիչը մրցակցությունից դուրս է: 2020թ.-ի սկզբին գլխավորելով Հայաստանի հավաքականը՝ Կապառոսը, առանց ընկերական խաղերում ֆուտբոլիստների հետ ծանոթանալու, կարողացավ համախմբել թիմը և Ազգերի լիգայի խաղարկությունում հաղթել բավականին ուժեղ թիմերով համալրված խմբում:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT