ՄԻՊ իրավասությունն առաջ է գալիս կոնկրետ դեպքով. Թաթոյանը պատասխանել է անաչառության մասին մեղադրանքներին

23/12/2020 schedule14:24

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հետ կապված շահարկումները՝ ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը հարկ է համարել հատուկ պարզաբանում անել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

1) Եթե ինչ-որ մեկը, ով չունի որևէ պաշտոն կամ օժտված չէ պետաիշխանական լիազորություններով, ու այդ անձը սպառնում է մեկ այլ կոնկրետ պաշտոնատար կամ ոչ պաշտոնատար անձի կամ բռնություն է գործադրում նրա նկատմամբ, ապա սպառնալիք տվողին կամ բռնություն գործադրողին քրեական կամ այլ տեսակի պատասխանատվության ենթարկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, նրան ձերբակալելը կամ կալանավորելը կամ քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու նպատակով նրանց արարքներին իրավական որակումներ տալը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը չէ:

Նշվածի համար ինչպես մեր, այնպես էլ ցանկացած այլ պետությունում գոյություն ունեն իրավապահ մարմիններ ու դատարաններ: Այսինքն՝ այդ հարցերը գտնվում են, օրինակ, ոստիկանության, քննչական մարմինների կամ դատախազության կամ դատարանի իրավասության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կատարել նրանց գործը:

Այլ հարց է, թե Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարցերը շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում, կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասությանն առնչվող հիմքեր:

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ, օրինակ, կոնկրետ դեպքով (ասենք, ինչ-որ մեկը հրապարակային կամ ոչ հրապարակային սպառնացել է մեկ այլ անձի կամ բռնություն է գործադրել) քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի կամ քաղաքացի-պետություն հարթություն, օրինակ՝ քաղաքացին դժգոհում է, որ իրավապահ մարմինները պատշաճ չեն քննում իրեն տրված սպառնալիքներին վերաբերող գործը կամ թույլ են տալիս խախտումներ կամ առհասարակ հրաժարվում են քննությունից։

2) Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է նաև երկրում մարդու իրավունքների համակարգի կատարելագործմանը, համերաշխության մթնոլորտին նպաստելը, մարդու իրավունքների համար բոլոր խնդրահարույց հարցերին Պաշտպանն անդրադառնում է նաև համակարգային, ինստիտուցիոնալ մակարդակում՝ առանց մասնավոր անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակի համար նրանց կոնկրետ արարքներին իրավական գնահատականներ տալու, ու դա արվում է միշտ՝ բացառելու համար իրավունքի որևէ հնարավոր խախտում: Օրինակ՝ այս հայտարարությամբ առկա է մանրամասն անդրադարձ վիրավորանքներին ու ատելությանը երեկվա զանգվածային միջոցառումներին ընդառաջ:

Ուստի հորդորում ենք մանրամասն ուսումնասիրել իրավապահ մարմիններին ու դատարաններին վերաբերող իրավական կանոնները, մեր երկրի Սահմանադրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը և Հայաստանի միջազգային պայմանագրերը:

Հ.Գ. Շահարկումների մյուս մասին առավել մանրամասն կանդրադառնանք օրվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի շարք պատգամավորներ տարօրինակ են համարել ՄԻՊ-ի արձագանքն ընդդիմության կոչերին ու հորդորել թիրախային գնահատականներ տալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1445 դիտում

Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը հայտնել է՝ 4 տարի Սիրադեղյանի մտքերը վերագրվում են Մաթևոսյանին

Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում նաև Անդրկովկասի տարածաշրջանում առկա վիճակն է

Որպես ապօրինի գույք հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 5 մլն դրամ արժեքով ավտոտնակ. վարչապետ

Զազրելի և դատապարտելի է, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք. Հակոբյան

Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան

Զինվորների նստելու ընթացքը մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև խոնարհում ողջունելիս. դատախազության հերքումը

ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում. կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այդ աթոռին. Մելիքբեկյան

Ականի պայթյունի հետևանքով ՊՆ զինծառայող է վիրավորվել

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել. տեսանյութ

Վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան. ԱԳՆ

Ինչպիսի՞ն է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիների արձակման և ՀՀ անվտանգության ապահովման կոչով

Պատրաստ ենք Հայաստանի հետ վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել. Ալիև

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Յուրաքանչյուր աշակերտ իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև մեր երկրի ու քաղաքի. Ավինյան

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank

Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին

Մենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Ֆրանսիայում մեկնարկել են «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագրով միջոցառումները

30 կմ առանց կանգառի. վարչապետը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ի՞նչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը