Պատգամավորները տարօրինակ են համարում ՄԻՊ-ի արձագանքն ընդդիմության կոչերին ու հորդորում թիրախային գնահատականներ տալ

23/12/2020 schedule12:10

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Պատգամավորը  Հայաստանի ներքաղաքական դիսկուրսին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից տված նրա գնահատականները օրեցօր նմանեցնում է Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ միջազգային հանրության որոշ շրջանակների գնահատականներին։

 «Հավատացնում եմ Ձեզ, որ եթե վերջին շրջանի որոշ հանրահավաքներում և հարցազրույցներում հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Դուք տաք թիրախային գնահատականներ, դրանից Ձեր անաչառությունը կասկածի տակ չի դրվի։ Ընդ որում, հատուկ ընդգծում եմ, որ խոսքը բնավ հանրային իշխանության մարմինների իրավունքների պաշտպանության մասին չէ, այլ, օրինակ, հանրային իշխանության մարմնի ներկայացուցչի՝ պատգամավորի կողմից հանրության մի մասին «ժեխ» անվանելուն թիրախային գնահատական տալու մասին է, կամ հստակ արձանագրելու, թե ով ում է հարկադրել հանրահավաք գնալ կամ չգնալ։

Փոխարենը Դուք «հավասարակշռում» եք հնչող բռնության կոչերին և ատելության խոսքին, վիրավորանքներին և հայհոյանքներին, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարման այլ դրվագներին Ձեր տված գնահատականները կառավարող ուժի նախկինում թույլ տված սխալների միջոցով կամ այդպիսի սխալների ակնհայտ բացակայության պարագայում՝ իբր կառավարող ուժի կողմից ուղղորդված ֆեյքերի գործունեության միջոցով, որոնց մասին արված պնդումները անհրաժեշտ է փաստերով հիմնավորել:

«Կողմերի վարքով խիստ մտահոգվելը» և «կողմերին զսպվածության կոչեր անելը» բացարձակ չեն ծառայում ո՛չ որպես մարդու իրավունքների տեսանկյունից հանրությանը տված ուղենիշներ (թե օրինակ վերջիվերջո ինչը կարելի է ասել հրապարակային և ինչը՝ ոչ), ո՛չ էլ որպես Ձեր անաչառության վկայություններ»,- գրել է պատգամավորը՝ առաջարկելով ՄԻՊ-ին իր գնահատականներում լինել կոնկրետ, թիրախային և հասցեական։

Նույն թեմային է անդրադարձել նաեւ ԱԺ մեկ այլ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը: Ըստ պատգամավորի՝ արդեն որերորդ անգամ առնվազն տարօրինակ է թվում ՄԻՊ-ի իշխանության մարմիններին, պաշտոնյաններին ուղղված կոչը՝ հրապարակային խոսքով անհանդուրժողականության խորացման ու լարվածության ավելացնելու մասին, ըստ Հովհաննիսյանի՝ հայտարարությունների տեքստերից հնարավոր է կասկածել դրանց անաչառությանը:

«Վերջին օրերին «ընդդիմության» կողմից Հայաստանի քաղաքացիների, պետական պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների հասցեին հնչում են սպառնալիքներ, վիրավորանքներ, տեղ-տեղ՝ հայհոյանքներ պարունակող հայտարարություններ։

Գործադիր մարմնի որեւէ ներկայացուցչի կամ «Իմ քայլը» խմբակցության որեւէ պատգամավորի կողմից լարվածությունը խորացնող հայտարարություն չի արվել, այլ՝ ընդհակառակը։

ՄԻՊ-ը նաեւ, արդեն ոչ մեկ անգամ, նշում է, որ կան թե՛ իշխանության մարմիններին, թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող սոցիալական ցանցերի (հատկապես՝ «Ֆեյսբուք») կեղծ էջեր և կեղծ օգտահաշիվներ, որոնք կազմակերպված ու նպատակային հարձակումներ են իրականացնում իրար դեմ:

Սա եւս մեկ չհիմնավորված եւ կեղծ թեզ է, որով մշտապես փորձ է արվել հավասարության նշան դնել նախկին ռեժիմի եւ ներկա կառավարող թիմի եւ քաղաքական մեծամասնության միջեւ։

Եվ հիմա այս թեզը ցավալիորեն արդեն որերորդ անգամ հայտնվում է ՄԻՊ-ի հայտարարության տեքստում։

Եվ հետեւաբար թույլ տվեք կասկածի տակ դնել նման շեշտադրումներով հայտարարությունների անաչառությունը։

Կոչ եմ անում առավել մանրամասն ուսումնասիրել որոշ «քաղաքական» շրջանակների կողմից արվող հայտարարությունները եւ հանդես գալ կողմնակալության տպավորություն չստեղծող, կասկածներ չառաջացնող կոչերով»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որով շեշտում էր, որ պաշտոնյաներն ու ընդդիմության տարբեր շրջանակներ իրենց հրապարակային խոսքով չպետք է նպաստեն անհանդուրժողականության խորացմանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2823 դիտում

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը

Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը

Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ

Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել