Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու

23/12/2020 schedule16:52

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ բացատրություն տալու։

Այս մասին Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ․

«2020թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում բացատրություն տալու նպատակով վերջինս 2020թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Իշխան Սաղաթելյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր․ «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած՝ աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:

Դրանից հետո հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ հորդորելով զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց։ Ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2628 դիտում

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր

Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են

Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ

Կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո. տեսանյութ

Իրանի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բաքու

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու 2 մեքենա. բոլոր տnւժածները երեխաներ են

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Խմբի անդամները տելեգրամում իրացնելու համար ձեռք են բերել մոտ 35 կգ թմրամիջոց. Իրանի քաղաքացին հետախուզվում է

ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան

Բոլոր հղիներին 35-37 շաբաթականում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում. ի՞նչ է այն

44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մյուսը՝ տվյալներ տվել. Սուքիասյան

Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Եմենի նավթային նավահանգիստը. կան զոհեր. տեսանյութ

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան