Գործելաոճը և դերակատարները նույնն են. մարդկանց հանրահավաքի գնալն արգելողներից՝ սպառնալիքով հրապարակ տանողներ. Ա. Դավոյան

Երկրորդ օրն է՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերը նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում: Թեեւ գիշերը այնտեղ եղել են շատ փոքր թվով մարդիկ, որոնց մեջ շարժման ղեկավարությունից ոչ ոք չի եղել, սակայն վրանները շարունակում են մնալ հրապարակում:

Ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ ընդդիմության հանրահավաքները շարունակել են աչքի ընկնել սպառնալիքներով ու հայհոյախոսությամբ: Դրանք հիմնականում ուղղվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խմբակցությունը անվստահություն հայտնի վարչապետին, ընտրի նոր վարչապետ: Մեր հարցերին պատասխանել է իշխող  խմբակցության անդամ Արփի Դավոյանը:

- Տիկին Դավոյան, 17 քաղաքական ուժերը նախօրեից նստացույց են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով, իրենց այդ նպատակին հասնելու ճանապարհին ճնշումներ են սկսել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ: Նախօրեին, օրինակ, մինչեւ 18:00-ն ժամանակ տվեցին, որպեսզի ձեր խմբակցությունից որեւէ պատգամավոր մոտենա, քննարկվեն հնարավոր քայլերը: Ինչո՞ւ չգնացիք:

- Հրապարակում հավաքված մարդիկ նախեւառաջ իրենց խոսքերին պետք է հետեւեն, պետք է հասկանան, թե ինչպիսի տեքստերով են փորձում  «հրավիրել» երկխոսության: Երկխոսության չեն հրավիրում բռնության կոչեր անելով եւ վերջնագրեր ներկայացնելով. որեւէ երկխոսություն սկսելուց առաջ մարդիկ պետք է հասկանան՝ ինչպես դիմել: Իրենք շատ լավ հասկանում էին, նախապես գիտեին, որ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ ոք չի գնալու հրապարակ: Այդ հայտարարությունը պարզապես իրենց չեղած օրակարգի մաս էր կազմում: Դա ասում էին, որ հանրությունը տեսնի, որ իրենք ասելիք ունեն, մշակած քայլեր ունեն:  

- Նախօրեին հրապարակում բավարարվեցին խմբակցության պատգամավորների անունները ընթերցելով՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում՝ ստիպելու  գումարել վարչապետի հրաժարականի հարցով խորհրդարանի նիստ: Ինչպե՞ս կվարվեք, եթե իրագործեն սպառնալիքը, հրապարակեն ձեր եւ մյուս պատգամավորների հեռախոսահամարները:

- Մեր պատգամավորներից որեւէ մեկը իր հեռախոսահամարը երբեք չի թաքցրել: Մեր ընտրողները մեր հեռախոսահամարները գիտեն, մարդիկ մեզ զանգում են տարբեր հարցերով: Հետեւաբար դա շատ էժանագին սպառնալիք է, իրենք են ժամանակին իրենց հեռախոսահամարները թաքցրել, որ որեւէ մեկը չկարողանա կապ հաստատել իրենց հետ: Նորից եմ ասում, երբ որ երկխոսության հրավիրող քաղաքական ուժը իր հաջորդ խոսքի մեջ ներառում է սպառնալիք, հնչում է բռնության կոչ, երբ հայհոյախառն ելույթներ են ունենում, հետո ուզում են խոսել, դա երբեւէ որեւէ արդյունքի չի բերելու: Բոլորն էլ հասկանում են, որ նրանց ելույթները չարություն տարածելու համար են:

- Բացառո՞ւմ եք, որ իշխող խմբակցությունից որեւէ պատգամավոր նրանց սպառնալիքներին տուրք տալով գնա նրանց հետ համագործակցության կամ համենայնդեպս երկխոսության:

- Իհարկե բացառում եմ: Մարդիկ մեզ իրենց ձայնը տվել են՝ իրենց խնդիրներով զբաղվելու համար: Հետեւաբար որեւէ մեկը մեզ չի կարող որեւէ սպառնալիքի տակ ստիպել գնալ որեւէ քաղաքական գործընթացի:

- Հրապարակի ամբիոնից ոչ միայն պատգամավորների նկատմամբ էին սպառնալիքներ հնչում, այլ վարչապետի: Այդ շարժման լիդերներից մեկը հայտարարում էր, որ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն է», «Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են», եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա Փաշինյանին սպանողին հերոսի կոչում են տալու: Ի՞նչ եք կարծում՝ այս ընդդիմությունը ընդունա՞կ է Հոկտեմբերի 27 կազմակերպել:

- Ես ցավում եմ, որ այդ մարդիկ Թեհլերյանի անունը հիշատակում են այս կոնտեքստում: Անհամեմատելի են դեպքերը: Թեհլերյանը մի քայլ է արել, որի մասին այն ժամանակ խոսել է ամբողջ աշխարհը: Էդ մարդիկ ուղղակի չունեն խոսքի մշակույթ, չունեն փաստարկ, թե ինչու պետք է իրենց պահանջը կատարվի, եւ հետեւաբար նրանց ոչինչ չի մնում անել, քան սպառնալիք հնչեցնել: Վստահ եմ, որ մեր իրավապահ համակարգը կտա իր գնահատականը, դրա համար ես չեմ ուզում էդ մարդկանց նման իրենց պատասխանել, ես նման խոսքեր չեմ կարող ինձ թույլ տալ. նրանք խոսում են այնպես, ինչպես մտածում են, նրանք էդ մարդիկ են եւ այդպիսին են եղել իրենց ամբողջ կյանքում, այդպես են գործել ժամանակին եւ հիմա ուզում են նունկերպ ինչ-որ բաների հասնել:

- Ստացվում է, որ Հայաստանում հիմա ունենք ընդդիմություն, որը կարող է մարդկանց հանրահավաքի տանել աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ, պատգամավորներին, վարչապետին սպառնալ եւ, փաստորեն, մնալ անպատիժ: Սա շատերին, որոնք համամիտ չեն նրանց հետ, ստիպում է ինքնադատաստանի մասին խոսել: Այս ամենը անիշխանություն չէ՞: Բավարա՞ր եք համարում իրավապահ համակարգի գործողությունները այս ամենի հետ կապված:

- Իրավապահ համակարգը աշխատում է, նրանք կտան իրենց գնահատականը եւ նրանց գնահատականը մենք կտեսնենք: Ես չեմ շտապի որեւէ գնահատական տալ: Բոլորը լսում են, ժողովուրդը իր գնահատականն է տալիս, իրավապահ համակարգն էլ կտա իր գնահատականը: Ինչ վերաբերում է սպառնալիքով հանրահավաքի բերելուն՝ տարիներ շարունակ մարդկանց իրավունքները ոտնահարել են, թույլ չտալով մասնակցել հանրահավաքների կամ բողոքի ակցիաների, հիմա էլ ստիպողաբար եւ սպառնալիքներով հրամայում են գնալ իրենց կազմակերպած հանրահավաքներին, իսկ գործելաոճը եւ գլխավոր դերակատարները նույնն են։

- Որքան հասկանում եմ խմբակցության առանձին անդամների հայտարարություններից՝ այս առումով դժգոհ են ՄԻՊ ինստիտուտի գործունեությունից: Ճի՞շտ եմ հասկանում:

- Կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանը լրիվ կողմնակալ է դրսեւորում իրեն  այս պարագայում, իր հայտարարություններում իմ գնահատմամբ նա կողմնակալ է, հետեւաբար չեմ էլ ուզում անդրադառնալ նրա հայտարարություններին:

- Տիկին Դավոյան, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանը, եթե ընդդիմությունը հակասահմանադրական քայլերի դիմի:

- Հակասահմանադրական քայլերը ամեն կերպ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

- Իշխանության հանձնում որեւէ պարագայում քննարկվո՞ւմ է իշխանության ներսում:

- Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը տրվում է ընտրությունների միջոցով՝ արտահերթ կամ հերթական: Դա միակ սահմանադրական ճանապարհն է՝ իշխանություն ձեւավորելու: Մենք խոսել ենք արտահերթ ընտրությունների մասին, որեւէ բան չենք բացառում: Մենք բացառում ենք քաղաքացու տված իշխանության ուղղակի հանձնումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3972 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ