Սոցաջակցման շահառուների մի հատված ծրագրով մերժվել է, խնդիրը ուսումնասիրվում է․ Մեսրոպ Առաքելյան

Հետպատերազմյան իրավիճակում աշխատանքային առաջնահերթությունները փոխվել են, ու վերջին մեկ ու կես ամսում նախարարության անձնակազմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նախարարը շեշտեց՝ Կառավորության որոշումների արդյունքում արդեն ունեն գրեթե 15 աջակցման ծրագիր, որոնք հիմանականում միտված են պատերազմից տուժած քաղաքացիների խնդիրների կարգավորմանը։ Նա, սակայն, նշեց, որ, ցավոք, Արցախում օգնութուն ստացողների տվյալների բազայի հետ կապված խնդիր ունեն։ «Կա շահառուների մի հատված, որոնք ծրագրով մերժվել են։ Յուրաքանչյուր շահառուի խնդիր անհատական քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որ հնարավորինս արագ կարգավորվի»,- ասաց նա։

Նախարարը հակիրճ ներկայացրեց առաջին 3 ծրագրերը, որոնք ֆինանսական բնույթի են՝

1-ինը Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին 68 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է, սրան գումարած՝ 15 հազար դրամ էլ այն անձանց համար, որոնք չունեն սեփականություն։ Նախարարը փաստեց՝ այս պահին մոտավորապես 90 հազար քաղաքացի արդեն օգտվել է միջոցառումից։ Շահառուների փաստացի 98 տոկոսն արդեն հասցրել է օգտվել, ու ընդամենը մի քանի հազար քաղաքացի է մնացել, որոնք եւս կօգտվեն։

2-րդ միջոցառումը վերաբերում է Արցախի վերահոսկողությունից դուրս մնացած տարածքներում հաշվառված եւ վերջին երեք ամսում փաստացի բնակված քաղաքացիներին։ «Այդ մասով, մոտավոր հաշվարկներով, ունենալու ենք մոտ 30 հազար շահառու, որոնցից արդեն 5000-ը ստացել է աջակցություն, իսկ մնացածը Արցախի մեր գործընկերների հետ իդենտիֆիկացնում ենք»,- ասաց նախարարը։

Այս աջակցության չափը յուրաքանչյուր անձի համար կազմում է 300 հազար դրամ։ Գումարի չափը նույնն է ե՛ւ չափահաս, ե՛ւ անչափահաս անձանց համար։

3-րդ ծրագրով անձը ստանում է 250 հազար դրամ։ Այս ծրագրի շահառու են այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետեւանքով տեղի ունեցած ավերածությունների պատճառով այս պահին ժամանակավորապես հնարավորություն չունեն ապրելու իրենց բնակարաններում կամ այլ պաատճառներով փաստացի չեն գտնվում իրենց բնակության վայրում։ Այս ծրագրի մասով դիմումների ընդունումը կմեկնարկի վաղվանից։ Առաքելյանը նշեց, որ այս ծրագրի շահառուներից շատերը նաեւ առաջինի շահառու են, այսինքն՝ երկու ծրագրերից էլ օգտվելու են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2914 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ