Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության որոշմամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դադարեցնելու մասին:
Խմբակցությունը նման նախագծի ներկայացումը հիմնավորում է Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ:
Թե ինչու է անհնար Զոհրաբյանի պաշտոնավարումը, պարզաբանվում է մի քանի կետով:
Առաջին կետում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որի մեջ եղել է նաեւ այսպիսի հատված. «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քոնմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
Հիմնավորման 2-րդ կետում նշվում է, որ դեկտեմբերի 22-ին էլ Նաիրա Զոհրաբյանը նույն էջում գրել է. «Մեր երկրի թիվ 1 խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու Նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք, այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու: Հիմա ես լինելու եմ Հանրապետության հրապարակում Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլեւս ազգային անվտանգության լրջագույն հարց է: Սա այլեւս տեսակի կռիվ է, ժողովրդի ու ժեխի կռիվ: Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք»:
«Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից եւ հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակի հակասող դասակարգումներ մարդկանց միջեւ, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:
Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- ասվում է նախագծի հիմնավորման մասում:
Նախագծի հիմնական զեկուցող է նշանակվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT