Երևան
12 °C
20-ամյա Զավեն Եսայանը հունվարին պիտի զորացրվեր, բայց այդպես էլ տուն չհասավ՝ միանալով մարտի դաշտում ընկած հազարավոր հայորդիներին։
Զավենն ապագա ծրագրավորող էր․ ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բայց առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։
«Ասում էի՝ դու սնդիկ ես, քեզնից ինչ ծրագրավորող, այդ մասնագիտությունն ընտրող մարդիկ հիմնականում համակարգչի դիմաց են անցկացնում։ Ասում էր՝ մա՛մ, ինչ պարտադիր է ես էլ նստեմ, ես իմ օֆիսը կունենամ, ընկերներիս հետ գործեր կանենք, էնքան լավ ծրագրեր կան»,- հիշում է Զավենի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Որդու ծառայության առաջին 6 ամիսն անցել էր Հայաստանում, այնուհետեւ նա տեղափոխվել էր Արցախ՝ Խոջալուի զորամաս։ Կրտսեր սերժանտ Զավեն Եսայանը հրետանավոր էր։
Հերոսի մայրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ պատերազմը, որին մեկ ամիս մասնակցել է Զավենը, իրենց ընտանիքի համար ճակատագրական դարձավ։ «Ինքը զանգում էր, շնչում էինք, չէր զանգում, շնչել չէինք կարողանում»,- այդ ընթացքում իրենց հոգեվիճակը նկարագրելով՝ հիշեց զոհված զինծառայողի մայրը։
Ընկերները Զավենի անունը հաջողակ էին դրել։ 20-ամյա երիտասարդն ինչ գործ ձեռնարկում էր՝ հաջողությամբ էր պսակվում։ «Ընկերներն ասում էին՝ եթե մենք 1 տոկոս ապրելու շանս ունեինք, իրենը՝ 60 էր, որովհետեւ իր մոտ ամեն ինչ հեշտ էր ստացվում»,- պատմում է մայրը։
Զավենը տան կրտսերն էր, ունի իրենից մեծ երկու քույր։ Տիկին Գայանեի խոսքով՝ Զավենը նաեւ իրենց գերդաստանի փոքրն էր, բոլորի լուսավոր ու աշխույժ տղան, ամենաշատ սեր ստացածը։ «Գործ անելիս միշտ երգում էր։ Տուն էր մտնում, առաջին բառը «մերը՜ս» էր, պիտի ձայն տայի, ասեի՝ հա, բալես, որ նոր տուն մտներ․ դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Մեր տան ուրախությունն էր, ինքն ու մեծ քույրը բնավորությամբ իրար շատ նման են, ասում էի՝ դուք իմ էներգիան եք, իսկ Շուշանը (փոքր դուստրը` հեղ․) իմ խաղաղությունն է»,-ասում է Գայանե Հակոբյանը։

մայր ու որդի
Մայրը պատմում է, որ որդին 9-10 տարեկանում բանաստեղծություններ էր գրում՝ նվիրում ընտանիքի անդամներին, հետո երբ հորաքույրներն ու մյուս բարեկամներն են կարդացել ու հարցրել, թե ինչու իրենց էլ չի անդրադառնում, Զավենը սկսել է անվանական բոլորի համար բանաստեղծություններ գրել։ Տիկին Գայանեն դրանք խնամքով պահել է, իսկ հիմա փայփայում է առավել, քան երբեւէ։ «Շատ շփվող էր, չեմ հիշի մի միջավայր, որ մտներ ու բոլորին չգրավեր։ Ուրախ էր, կատակասեր։ Եթե հանկարծ ասում էի, որ ինչ-որ գործ կա անելու, բերում էր ընկերներին, ընդհանուր էին դա անում ու այդ օրը վերածում կերուխումի»,-հիշում է նա։

Զավենը փոքր տարիքում
Մայրն ասում է՝ որդին սիրում էր, որ ամեն ինչ սիրուն լինի, անգամ սեղանը դնելիս ուշադրություն էր դարձնում, որ կանոնավոր շարված ու միանման սպասքից օգտվեն․ «Զորամասում էլ էին իրենց հին, կիսակոտրված սպասքը փոխել, էնքան էր ուրախացել, ասում էր՝ մամ, շատ հաճելի է, գոնե տղերքը նորմալ հաց կուտեն։ Շատ քաղցրակեր էր, մեր տան բոլոր մուրաբաներն ինքն էր ուտում, իր համար հատուկ ամեն տարի առանց կորիզ սպիտակ բալի մուրաբա էի փակում, այս տարի էլ էի փակել․․․»։

Հերոսն իր ընտանիքի հետ
Եսայանները չեն ցանկացել, որ որդու աճյունը Եռաբլուրում ամփոփվի․ «Ուզում էինք մեզ մոտիկ լինի, ընտանեկան գերեզմանոցում է՝ հայրն օրը երեք անգամ այցելում է։ Եռաբլուրում, որ լիներ, այդքան հաճախ չէինք կարողանա մեր որդուն այցելել»։

Զավենի մարտական ընկերը՝ Դավիթ Օգանեսովը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել ընկերոջ կորստի հետ։ Ասում է՝ գրեթե երկու տարի զորմասում կողք կողքի են քնել, ամբողջ ժամանակը միասին անցկացրել, բազմաթիվ լավ ու վատ օրեր ունեցել։ Դավիթն ու Զավենը նույն օրն են զորակոչվել, պատահաբար նույն տոմսերը քաշել՝ հայտնվելով նույն զորամասում։
«Սկզբի օրերը, երբ դեռ իրար լավ չէինք ճանաչում, շատ էինք կռվում։ Ամեն հանդիպելիս ուժեղ կռիվ էինք սարքում։ Մի օր էլ լա՜վ կռվեցինք, հետո հաշտվեցինք ու մեր ախպերությունն այդ օրվանից սկսվեց։ Այդ օրվանից թեկուզ եթե մեկ կոնֆետ ունենայինք, միասին էինք կիսում»,- հիշեց Դավիթը։

Ձախից առաջինը՝ Դավիթն է, երկրոդում՝ Զավենը
Նա հպարտությամբ շեշտում է՝ ընկերը բոլորի կողմից անչափ հարգված է եղել, գնդում բոլորն են Զավենին ճանաչել։ «Լիքը հերոս տղեք են զոհվել, բայց բոլորն ասում են, որ Զավենի կորուստը մի ուրիշ ցավ է։ Իրենց ջոկատում Զավենը բոլորի դուխն էր։ Էդ տղերքը համոզված էին, որ եթե Զավենի հետ են, ուրեմն վախենալու ոչինչ չունեն։ Շատ համարձակ ու հաջողակ էր ինքը»,- ասում է Դավիթը։
Հիշում է, որ Զավենն ավելի շատ ուրախանում էր, երբ ընկերների համար էր ինչ-որ լավ բան անում։ Իր հաջողություններն իրեն այնքան չեն ուրախացրել, որքան դիմացինին օգնելու հնարավորությունը։
Հրետանավոր Զավենի տեխնիկան ամենաշատն է կրակել, բայց թեժ մարտերի ընթացքում այն թշնամու կողմից խոցվել է․ «Դրանից հետո հրամանատարական կազմը Զավենին ասել է, որ իջնի զորամաս, բայց ինքը չի գնացել։ Թռել ու նստել է մեկ ուրիշ տեխնիկա, որի անձնակազմին զորամաս ուղարկելուց հետո ինքն էլի մնացել է։ Մի քանի ժամ էլ դրանով է կռիվ տվել, մինչեւ դա էլ են խոցել»։
Երկրորդ լավ կրակող տեխնիկան է թշնամին խոցել, բայց Զավենն այդ ժամանակ էլ է փրկվել։ Հերոսը դարձյալ չի ցանկացել հանգստի անցնել, պնդել է, որ պիտի մնա մարտական ընկերների հետ։ Սակայն այդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, Զավենը զոհվել է։
«Իր հրամանատարները պատմում են, թե Զավենը շալվարի վրա մի ճղած տեղ է ունեցել, դրանից քաշել են ու ասել՝ գնա զորամաս, նստի մեքենան ու գնա։ Զավենն ասել է՝ չէ, ես ինձ գլխից կխփեմ, բայց չեմ գնա զորամասում նստեմ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեցին Զավենի մյուս մարտական ընկերները։

Նրանք նաեւ ասացին, որ երեք օր անդադար կրակի տակ են եղել, Զավենն է այդ երեք օրն իրենց հաց հասցրել։ Այս տղաներն իրենք էլ են հրաշքով փրկվել։ Դավիթ Օգանեսովի տեխնիկայի վրա է ընկել թշնամու անօդաչուն։ Հարցին, թե ինչպես է փրկվել, կես կատակ կես լուրջ պատասխանեց՝ «Ինքս էլ չգիտեմ, բայց փախնելիս ինձ թվում էր դժոխքում եմ վազում»։
Տղաների խոսքով՝ մեծ ցավ է մարտական ընկերների կորուստը, բայց ամենամեծ ցավը այն տարածքների կորուստն է, որը հայ ժողովովուրդն ունեցավ․ «Գոնե իմանայինք պահելու համար ենք մեր տղեքին տվել։ Ամենամեծ ցավը դա է»։

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել
Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»
Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում
Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն
Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին
Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները
Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը
Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան
Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն
90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով
Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը
Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս
Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին
Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով
Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ
Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ
«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են
Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց
Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները
Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա. տեսանյութ
Ինչո՞ւ է «Նոր Նախիջևանի թեմ», եթե այնտեղ հայ ու եկեղեցի չկա. պետք է լինի Ռուսաստանի թեմի առաջնորդ, սա է երկիրը
Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր
ԱՄՆ դեսպան Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում
Դեղձուտի դպրոցի վթարային շենքը ապամոնտաժվել է, տեղում կառուցվել է նորը. Չախոյան
Շատ եք լոճվում ու լոճվել, կնեղացնենք, խիստ զգուշացնում եմ «ապերավատ լինողներին». Ավինյանը՝ ընդդիմությանը
Գրենլանդիան մեզ պետք է ոչ թե հանածոների, այլ ազգային անվտանգության ապահովման համար. Թրամփ. տեսանյութ
Մեքենայի բեռնախցիկից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ
Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ
Մեքսիկական ռազմածովային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տեխասում. կան զոհեր. տեսանյութ
Վրաստանի քաղաքներից մեկում տեղադրված գլխավոր եղևնին այրվել է. տեսանյութ
Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր անդամ ունի
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է 29.7 մլն դրամի վնասը
Գյումրու բյուջեից 24 մլն դրամն ո՞ւմ տրվեց, եթե ինչ-որ մարդիկ են իրենց ձևով քաղաքը զարդարում. Հարությունյան
ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, երեխաներին և պատանիներին հանձնել նախատոնական նվերներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT