Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

23/12/2025 schedule16:33

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վիրահայոց թեմի առաջնորդի մասնակցությամբ ամոթալի պատմություն է մանրամասնել:

«Անցած տարի իմ գլխավորած պատվիրակությունով, որի կազմում էին Վահագն Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանն ու ընդդիմությունից Արծվիկ Մինասյանը, այցելեցինք Վրաստան, որպեսզի Ախալցխայում մասնակցեինք Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի հերթական հանդիպմանը:

Հայաստանում քաղաքականապես լարված շրջան էր, և ես շատ շնորհակալ եմ Արծվիկ Մինասյանին, որ նա այդ ժամանակ մեզ հետ եկավ Վրաստան, որովհետև գիտակցում էր, որ անկախ ամեն ինչից՝ մենք միասին պետություն ենք ներկայացնում:

Քանի որ վրացական կողմը նախատեսել էր, որ այցի շրջանակներում պիտի հյուրընկալվեինք նաև տարածաշրջանի Վրաց ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսի մոտ (որը մեզ շատ լավ ընդունելության արժանացրեց), վրացական կողմին առաջարկեցի մինչ այդ միասին այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:

Այդպես էլ արեցինք և հայտնվեցինք մի ամոթալի իրավիճակում, քանի որ վիրահայոց թեմի առաջնորդը ոչ միայն չէր եկել մեզ դիմավորելու, այլ նաև մյուս հոգևորականներին էր հրահանգել այնտեղ չլինել:

Եկեղեցին դատարկ թողել գնացել էին: Այսինքն՝ որոշել էին քաղաքական ակցիա անել մեր դեմ:

Այդպես շվարած վրացի գործընկերների հետ մտանք դատարկ եկեղեցի, մոմ վառեցինք և դուրս եկանք:

Այսօր կարդացի, որ Կտրիճ Ներսիսյանը այդ նույն վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:

Ահա այսպիսին է Կտրիճ Ներսիսյանի պատկերացումը ազգային համերաշխության վերաբերյալ:

Նա որոշել է չլինել Ամենայն հայոց կաթողիկոս: Նա ուզում է լինել միայն որոշ հայերի կաթողիկոս և հետևաբար պիտի ազատի Ամենայն հայոց կաթողիկոսի գահը»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
411 դիտում

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել

Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում

Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով

Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ

«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց

Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները

Գորիսում քաղաքացիները բեմից քաշել են երգչուհի Անետա Աղաբեկյանին. նա ընկել է բազմության վրա. տեսանյութ

Ինչո՞ւ է «Նոր Նախիջևանի թեմ», եթե այնտեղ հայ ու եկեղեցի չկա. պետք է լինի Ռուսաստանի թեմի առաջնորդ, սա է երկիրը

Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր

ԱՄՆ դեսպան Քվինն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում

Դեղձուտի դպրոցի վթարային շենքը ապամոնտաժվել է, տեղում կառուցվել է նորը. Չախոյան

Շատ եք լոճվում ու լոճվել, կնեղացնենք, խիստ զգուշացնում եմ «ապերավատ լինողներին». Ավինյանը՝ ընդդիմությանը

Գրենլանդիան մեզ պետք է ոչ թե հանածոների, այլ ազգային անվտանգության ապահովման համար. Թրամփ. տեսանյութ

Մեքենայի բեռնախցիկից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ

Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ

Մեքսիկական ռազմածովային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տեխասում. կան զոհեր. տեսանյութ