Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

23/12/2025 schedule18:14

Յունիբանկն ավարտեց դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը նախատեսված ժամկետից շուտ։ Ընդհանուր առմամբ դեկտեմբերին տեղաբաշխվեցին 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր, ինչի արդյունքում հայաստանյան արժեթղթերի շուկայում նկատվեց բարձր ակտիվություն։

Անժամկետ պարտատոմսերն առաջին անգամ էին թողարկվում Հայաստանում, և դրանց նման արագ տեղաբաշխումը հստակ վկայում է հասարակության բարձր հետաքրքրության մասին նոր, երկարաժամկետ ներդրումային գործիքների նկատմամբ, ինչպես նաև Յունիբանկի հանդեպ առկա բարձր վստահության մասին։

«Անժամկետ պարտատոմսերի մեր երեք թողարկումներից յուրաքանչյուրը սպառվեց հաշված օրերի ընթացքում՝ էապես գերազանցելով մեր սպասումները։ Յունիբանկի կողմից այս նոր գործիքի թողարկման մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն պարզ էր, որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը: Այս գործիքի նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկի և մեծ աժիոտաժի պայմաններում բազմաթիվ հաճախորդներ պարզապես չհասցրեցին մասնակցել տեղաբաշխմանը և օգտվել այդ հնարավորությունից։ Մեր հաճախորդների առկա պահանջարկը բավարարելու համար, կարծում եմ, 2026 թվականի երկրորդ կիսամյակում ևս կունենանք անժամկետ պարտատոմսերի թողարկում»,– նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմեց 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝  8.3%։ 

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ SOFR տոկոսադրույքի հիման վրա: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։

«Պարտատոմսերի այս տեսակը մտածողության փոփոխություն է բերում, երբ շրջանառության ժամկետով սահմանափակված չլինելով՝ ներդրողներն ապավինելու են շուկայի իրացվելիությանը, որն այս արժեթղթերի դեպքում առավել կարևոր է։ Պետք է արժանին մատուցել Յունիբանկին, որ բավական գրավիչ առաջարկով հանդես եկավ շուկայում, իսկ շուկան էլ պատշաճ արձագանքեց։ Այս գործիքը սպասված էր, և Յունիբանկի առաջարկն էլ՝ բավականին հետաքրքիր, ուստի արդյունքներն էլ երկար սպասեցնել չտվեցին: Յունիբանկն իր ուրույն հետագիծն ունի մեր ֆինանսական շուկայում և հաճախորդների բավականին կայուն և հավատարիմ բազա։ Միաժամանակ մեր շուկայի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակն է նկատելիորեն աճել վերջին տարիների ընթացքում։ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումն այս երկու հանգամանքների հաջող համադրման օրինակն է - նշեց «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Յունիբանկը լինելով ֆոնդային բորսայի ամենաակտիվ և առաջատար մասնակիցներից մեկը՝ մինչ օրս հաջողությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 29 թողարկում: Նոր ներդրումային գործիքը` անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս ստանալու կանխատեսելի և կանոնավոր եկամուտ երկարաժամկետ հեռանկարում:

«Բազմիցս նշել եմ, որ մեր տեսլականն է զարգացնել տեղական ֆինանսական շուկան և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ ներդրումներ են կատարում։ Յունիբանկը հաջողությամբ իրականացնում է այդ բարդ գործը՝ բացելով նոր դռներ հայ ներդրողների առաջ։ Մենք ուրախ ենք լինելու այդ փոփոխության մի մասնիկը և շարունակելու արդեն սկսված պատասխանատու գործը»,- նշեց ISIN - AMUNIBB2UER0 և ISIN - AMUNIBBM1ER9 թողարկումների մարքեթ-մեյքեր՝ Սիրիուս Կապիտալ ներդումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը:

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրություն դրսևորեցին ոչ միայն անհատ ներդրողները, այլ նաև՝ ներդրումային ֆոնդերը:

«Շատ հարցերում առաջամարտիկ լինելու՝ Յունիբանկի դիրքավորումը շուկայում մեծապես պայմանավորված է բանկի գլխավոր բաժնետերերի տեսլականով, ինչպես նաև այդ տեսլականին համապատասխան գործելու մենեջմենթի կարողությամբ։ Յունիբանկն առաջին բանկերից էր, որն իր բաժնետոմսերը ցուցակեց բորսայում, առաջինը թողարկեց ստորադաս պարտատոմսեր և այժմ նաև առաջինը հանդես եկավ անժամկետ պարտատոմսերի հրապարակային առաջարկով։ Նոր բան փորձելուց չվախենալն ամենակարևոր և առանցքային հատկանիշն է ժամանակակից բիզնես միջավայրում հաջողություններ գրանցելու համար, և Յունիբանկի անցած ուղին դրա վառ վկայությունն է»,- ընդգծեց Կարեն Զաքարյանը:

Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է www.unibank.am կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
192 դիտում

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն էր. ծրագրի ամփոփում

Գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերն արդեն հասանելի են երեխաներին ու դեռահասներին

ՀՀ-Եգիպտոս միջկառավարական հանձնաժողովի նիստում Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ը և TRIPP-ը

Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մի քանի օր քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. վարչապետ. տեսանյութ

Քննարկվել է հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու մասին շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր. Արագածոտնի մարզպետ

ՀՀ նախագահը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզչին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը. տեսանյութ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը. կարևորվել է ուղիղ ավիաթռիչքների վերականգնումը

Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց անժամկետ պարտատոմսերի երրորդ թողարկումը

Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

Ավազով բարձված «Կամազ»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել

Շրջակա միջավայրի նախարարն Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

Ինչպիսին էր 2025 թվականի աշունը Հայաստանում

Երևանի ավագանին հաստատեց 2026 թվականի բյուջեն

Կտրիճը վիրահայոց թեմի առաջնորդին ապօրինաբար նշանակել է ԳՀԽ անդամ. ինչ ամոթալի պատմություն կա նրա հետ կապված

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Երևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը

Աջափնյակի մետրոյի նախագիծը նորանկախ ՀՀ-ի ամենաբարդ նախագծերից է. պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի. Ավինյան

Ովքեր են հովանավորում Արման Թաթոյանի քաղաքական գործունեությունը, և ինչ կապ կա Կրեմլի հետ. մանրամասներ

Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը

Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված

Ի՞նչ եղավ 24 միլիոնը. Վարդանիկի թիմը հոպարի գանձերի խորհրդո՞վ է զարդարանքներ գնել, ներկայացրել բարեգործություն

90-ականներից ի վեր առաջին անգամ Վոլգոգրադի կայարանից ՀՀ է ուղևորվել բեռնատար գնացք. այն կանցնի Ադրբեջանով

Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամներ. ՊՆ-ն պարզաբանել է՝ պարգևավճար է ստացել ԶՈՒ ամբողջ անձնակազմը

Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Անհայտ է՝ Հոխիկյանը ինչ միջազգային բացահայտման է հղում անում. ՍԱՏՄ-ն անդրադարձել է ալյուրի շուրջ աղմուկին

Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձյան տեսքով

Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական և քրդական ուժերի միջև. կան զոհեր և վիրավորներ

Եթե Վենեսուելայի նախագահ Մադուրոն ուզում է կոշտ խաղալ, դա կլինի նրա վերջին խաղը. Թրամփ

«Привет снегурочка, Дед мороз тебе подарки принёс». Արզաքանցյանն ու կինը ձյան տակ սպասում են «հրեղեն ձիուն»

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 3 մլն 280 հազար դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ. վարչապետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են

Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը. խարդախության համար մեղադրվողը հանձնվել է նրանց

Աշխատավարձի տեսքով կաշա՞ռք. ինչի մասին են ահազանգում լրատվամիջոցները