Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշ անդամներ ուզում են դադարեցնել աշխատանքը՝ այն բարեփոխելու ժամանակը չէ

Այս տարվա փետրվարին ՀՀ վարչապետի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներսում, ՀԺ-ի տեղեկություններով, քննարկումներ են ընթանում հանձնաժողովի աշխատանքը դադարեցնելու, բարեփոխումների մշակումը չշարունակելու հարցով:

Հանձնաժողովի 7-8 անդամներ հրաժարվում են աշխատել Սահմանադրության բարեփոխումների վրա՝ համարելով, որ հիմա դրա ժամանակը չէ, պետք է սպասել՝ երկիրը դուրս գա ճգնաժամային իրավիճակից:

Մեզ հետ զրույցում այս տեղեկությունները հաստատեց հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

«Կան նման կարծիքներ եւ դա բավական խնդրահարույց է: Երբ որ բարձրացվեց հանձնաժողովի ստեղծումից հետո արված աշխատանքի ամփոփման հարցը, որի կապակցությամբ պետք է նիստ հրավիրվի, շատերը կարծիք հայտնեցին, որ պետք է չշարունակել բարեփոխումների մշակումը: Խոսքն, իհարկե, սաբոտաժի մասին չէ, սակայն կան մարդիկ, ըստ որոնց հիմա ռեֆորմի ժամանակը չի: Ճիշտն ասած, անձամբ ես խորհրդակցել եմ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, մենք համակարծիք ենք եղել, որ հակառակը՝ ռեֆորմը պետք է իրականացվի»,- ասաց Իոաննիսյանը:

Թեեւ վերջնական որոշումը վարչապետինն է՝ հանձնաժողովի հետագա գործունեության հետ կապված, սակայն Իոաննիսյանը վստահ է՝ Սահմանադրության բարեփոխումները ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկն է:  

«Ասում են ճգնաժամը պետք է լուծվի՝ նոր այս հարցերին անդրադառնանք, բայց ես համարում եմ, որ սահմանադրական փոփոխությունները ճգնաժամի լուծման ճանապարհներից մեկն են միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով: Մենք պետության, պետականության, ժողովրդավարական ապագա կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած, եւ այդ վտանգի նվազեցման ուղղություններից մեկը սահմանադրական բարեփոխումներն են: Եթե մենք բարեփոխումները հիմա չենք իրականացնում, կարող է էլ երբեք չիրականացնենք: Եվ այս առումով, ինձ թվում է, մենք պիտի սահմանադրական բարեփոխումերով կանգնեցնենք այդ լրջագույն ռիսկը, նվազեցնենք ժողովրդավարական երկիր չունենալու հեռանկարի ռիսկը»,- ընդգծեց ՀԿ ներկայացուցիչը:

Հարցին՝ ձեր առաջարկած փոփոխություններից հատկապես ո՞րն է այդ վտանգը չեզոքացնում, Իոաննիսյանը պարզաբանեց.

«Շատերը խոսում են քաղաքական ճգնաժամից: Մեր առաջարկած փոփոխություննների մի զգալի հատված վերաբերում է հենց ուղիղ ժողովրդավարությանը եւ ժողովրդի կամարտահայտության հնարավորությունների լայնացմանը: Օրինակ, մենք առաջարկել ենք մեխանիզմներ, որ ստորագրահավաքների ինստիտուտը դառնա նորմալ գործող ինստիտուտ: Եթե այս ինստիտուտը լիներ նորմալ գործող, հիմա ստորագրահավաքով հնարավոր կլիներ պարզել,  վեր հանել, արդյոք իշխանությունը ունի՞ հանրային աջակցություն, թե՞ ոչ, կամ ընդդիմությունը, 17 կուսակցությունները ունե՞ն հանրային աջակցություն, թե՞ ոչ, իշխանության որեւէ գործողություն ունի՞ հանրային աջակցություն, թե՞ ոչ, եւ այլն: Հանրաքվեների ինստիտուտը կդառնա ավելի գործուն, Ազգային ժողովի վերահսկման մեխանիզմները կդառնան ավելի գործուն, ինչը եւս էապես կնվազեցնի մի շարք ռիսկեր: Այսինքն եթե հիմա մենք ունենայինք ավելի լավ Սահմանադրություն, ավելի քիչ խնդիր կունենայինք: Եվ վաղը չէ մյուս օրը մենք ավելի քիչ խնդիր կունենանք, եթե վաղը ունենանք ավելի լավ Սահմանադրություն»:

Իոաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե հնարավո՞ր է հիմա հանրաքվե անցկացնել, եթե շատերն ասում են, որ նույնիսկ արտահերթ ընտրություն ներկա պայմաններում չի կարող իրականացվել:

«Եկեք հետեւյալը արձանագրենք. հանրաքվե հո հիմա չե՞նք անցկացնելու: Այս տեմպերով աշխատելու դեպքում հանրաքվեն կլիներ, օրինակ, հաջորդ տարվա վերջում: Մենք կաշխատեինք, կաշխատեինք ՝ մի տարի հետո կլիներ հանրաքվե: Մի տարվա գործ ունենք անելու, Սահմանադրությունը շըփ-թըփ անելու գործ չէ, դա լուրջ հարց է»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ նախատեսվում էր մինչեւ հոկտեմբերի վերջ ունենալ փոփոխությունների հայեցակարգը, մինչեւ տարեվերջ՝ վերջնական փաստաթուղթ, որը քվեարկության կդրվեր հաջորդ տարվա ամռանը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մի անգամ արդեն երկարաձգվել է հայեցակարգ մշակելու ժամկետը, երկրորդ անգամ երկարաձգելու համար նիստ չի գումարվել: Վերջին նիստը այս հանձնաժողովում տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին:

Պետք է նշել, որ հանձնաժողովն արդեն բավականաչափ աշխատանք է իրականացրել. մասնավորապես, որոշվել է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, հրաժարվել կայուն մեծամասնության հոդվածից, ըստ որի ընտրություններում առաջին տեղում հայտնված ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչեւ այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն։

Նախորդ իշխանությունը Սահմանադրությունում այդ կետն ավելացրել էր՝ պատճառաբանելով, թե իբրեւ կայունությունը կկանխի հնարավոր քաղաքական ցնցումները, որը պատերազմող երկրի համար անթույլատրելի է: Քննարկման առարկա էր դարձել նաեւ ընտրական տարիքը նվազեցնելու, հանրապետության նախագահի լիազորութՅունները ավելացնելու հարցը, այդ թվում ԱԺ կողմից ընդունված օրենքը կրկին խորհրդարան ուղարկելու մասով:

Նախատեսվում էր նաեւ քննարկել զինված ուժերի կառավարմանը, գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությանը վերաբերող հարցեր։

Փորձեցինք զրուցել նաեւ այն անձանց հետ, որոնք, մեր տեղեկություններով բարեփոխումները դադարեցնելու կողմնակից են: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը չպատասխանեց մեր հարցերին, Արսեն Թավադյանն էլ ասաց. «Կարող եմ ասել միայն, որ պետք է մի քիչ սպասել, երեւի թե այդքանը»: Այդ թեմայով մեր մյուս հարցերը նա ժամանակավրեպ համարեց՝ մինչեւ պարզ չդառնա հանձնաժողովի ճակատագիրը:

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն էլ վստահեցրեց՝ դեռ վերջնական կարծիք չունի: Բայց հաստատեց, որ նման քննարկում կա. «Ոչ հանձնաժողովի նիստ է եղել, ոչ բան, որ կարողանամ ամբողջական մոտեցում ունենալ, բայց ամեն դեպքում հանձնաժողովի անդամների մեջ որոշակի քննարկումներ եղել են՝ կապված նրա հետ, թե ինչպես կարող են այս ոլորտում գործընթացները զարգանալ: Այդքանը կարող եմ ասել: Ինչ վերաբերում է անձամբ իմ դիրքորոշմանը, ապա այն վերջնականապես կձեւավորվի հետագա քննարկումների արդյունքում»:

Հարցին՝ հանձնաժողովի նիստ ե՞րբ է նախատեսված՝ Քոչարյանը պատասխանեց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ:

Հանձնաժողովի ճակատագրի, առաջաիկա նիստի ժամկետի եւ այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքը հնարավոր չեղավ ճշտել: Նա չպատասխանեց զանգերին, իսկ գրասենյակի աշխատակիցը փոխանցեց՝ հանդիպումների է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8321 դիտում

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի