Երևան
12 °C
Սյունիքի մարզի Կապան քաղաքում վերակազմակերպվել է ու կգործի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոն։
Աջակցության այս մոդելը հաստատվել է Կառավարության հունվարի 14-ի որոշմամբ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեռեւս 2020 թվականի ապրիլի 2-ի ներկայացրած համալիր ծրագրերի մասին նախագծով։ Նախարարությունից հիշեցրեցին, որ այդ նույն մոդելը 2020 թվականի նոյեմբերի 26-ին հաստատվել էր Շիրակի մարզի համար՝ Գյումրիում էր վերակազմակերպվել համալիր կենտրոն։ Մինչեւ այդ նման մոդելով աջակցման կենտրոնը մեկն էր՝ Երեւանում «Զատիկը»։
Կապանում երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնում առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 50 երեխա։ 100 երեխայի էլ կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Նախարարությունից հետաքրքվեցինք, թե ինչպես է որոշվել 50 եւ համապատասխանաբար 100 երեխաների թիվը։ Արդյոք հենց այսքան երեխա ունի աջակցության կարիք։ Մեզ հայտնեցին, որ երեխաների թիվը որոշվել է՝ Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի հնարավորությունների ու երեխաների կարիքների գնահատման համադրությամբ։ Հետաքրքրքվեցինք, թե ինչ սկզբունքով են որոշվել երեխաների կարիքները։
«Միեւնույն ժամանակ այս 50-ի դեպքում մենք խոսում ենք կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, փողոցում հայտնված եւ հրատապ աջակցության եւ տեղավորման կարիք ունեցողների մասին։ «Բնականաբար Սյունիքի մարզում տարվա ընթացքում 50 երեխա միանգամից աջակցության կարիք չի ունենում, սա հնարավոր առավել թիվն է, որը մենք նախատեսել հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներ կարող են կենտրոն տեղափոխվել այդ մարզից բացի այլ տարածաշրջաններից»,-հայտնեցին ԱՍՀՆ-ի լրատվականից։
Նկատենք՝ կենտրոնում կարճաժամկետ շուրջօրյա խնամք կստանան Սյունիքի եւ հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչեւ 18 տարեկան երեխաները, իսկ 2-ից մինչեւ 18 տարեկան երեխաներին կտրամադրվի ցերեկային աջակցության ծառայություն:
Նախարարությունից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ նկատի ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ սահմանումը տալիս, խնդրեցինք, մասնավորեցնել, թե ովքեր են այդ պարագայում համարվում տվյալ աջակցության շահառուներ։ Պատասխանելով մեր հարցին, նշեցին․ «Կյանքի դժվարին իրավիճակ հասկացությունը սահմանվում է ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական աջակցության մասին օրենքով (Հոդված 2-ի առաջին կետով)»։
Ըստ այդ ձեւակերպման՝ Կյանքի դժվարին իրավիճակ է համարվում, երբ անձն ունի` հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որևէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող։
«Բոլորի կարիքները բացարձակապես տարբեր են, եւ որեւէ մեկի կարիքը երկրորդին նման չէ։ Կան բռնության ենթարկվածներ, փողոցում մնացածներ, վարքային դժվարություն ունեցող երեխաներ, կան նաեւ համակցված խնդիրներով շահառուներ»,-անդրադառնալով կենտրոնի շահառուներին՝ հայտնեցին նախարարությունից։
Խնդրեցինք նաեւ մանրամասնել, շուրջօրյա խնամքի եւ ցերեկային աջակցության ծառայության նպատակները։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք, ապա շուրջօրյա խնամքի ծառայությունը ներառում է երեխայի բոլոր իրավունքների իրացումը։ Եթե երեխան կրթության իրավունք ունի հաստատությունը պարտավոր է ապահովել, կարող է լինել սոցիալիզացիայի ապահովման խնդիր եւ այլն։ Շուրջօրյա խնամքը նաեւ ներառում է Երեխային եւ ընտանիքին անհրաժեշտ ծառայությունների տրամադրում՝ նյութական եւ կենցաղային պահանջների բավարարում, նաեւ գնահատված կարիքի հիման վրա տրամադրվող այլ ծառայություններ։
Ցերեկային աջակցության ծառայությունը եւս ներառում է երեխայի գնահատված կարիքի հիման վրա անհրաժեշտ ծառայությունների տրամադրում։ Այս դեպքում կարող է լինել՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի լոգոպետի կամ այլ ծառայության կարիք։ Այս դեպքում էլ բոլորի կարիքները շատ տարբեր են, անհատական մոտեցմամբ ու գնահատմամբ որոշվում է, թե որ մասնագետը, կամ մասնագետները պիտի աշխատեն տվյալ երեխայի հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT