Երևան
12 °C
ՀՀ կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար՝ այդ թվում Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի, դեռեւս գնորդներ չեն հայտնվել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ հետաքրքրվողներ ամեն դեպքում կան։
Նշենք, որ Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում մի շարք պետական անշարժ գույքեր է աճուրդի դրել՝ այդ թվում Նորքի այգիներում, Մոսկովյան փողոցում։ Աճուրդի է դրվել նաեւ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքից պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Նրա խոսքով՝ աճուրդի դրված գույքերի մրցույթները չեն կայացել առաջին փուլով։ Կոմիտեն գործարար շրջանակներից արձագանքներ է ստացել, որի հիման վրա աճուրդի կարգում նախատեսում են որոշակի մեղմացումներ իրականացնել, որպեսզի գույքը գնելն ավելի գրավիչ դառնա. «Ըստ դրա արդեն նորից կհայտարարվեն մրցույթներ, աճուրդներ»։
Հարցին՝ ի՞նչն է խնդիր ստեղծում, որ պետական գույքերի համար գնորդ չի գտնվում, Բաբայանը պատասխանեց. «Դա կապված է սահմանափակումների հետ՝ ասենք շինության հասարակական նշանակությունը պահպանելու կամ արտաքին տեսքը չփոփոխելու։ Գնի հետ կապված էլ որոշակի հարցեր կան, բայց եթե այդ գնով չի վաճառվում հետո նվազում է գինը։ Հետեւաբար առաջնահերթ պատճառը մնացած պայմաններն են»։
Դիտարկմանը՝ ստացվում է պետությունը որոշակի փոխզիջումների է գնում գույքերը վաճառելու համար, կոմիտեի նախագահն արձագանքեց. «Որոշ դեպքեր կան, որ նույնիսկ հարցը ոչ թե փոխզիջումն է, այլ այն, որ փաստորեն հստակ տրված չեն եղել քաղաքապետարանի կողմից որոշակի չափորոշիչներ եւ հիմա հստակեցման կարիք կա։ Նաեւ ձեր ասած տարբերակը կա»։
Հարցին՝ եթե գործարարը ըստ էության գույք է գնում պետությունից ինչո՞ւ պետք է կաշկանդված լինի այդ գույքի հետ կապված գործողություն կատարելուց, Բաբայանը պատասխանեց. «Եթե պետությունն այս պարագայում հանդես գար միայն որպես վաճառող, ապա իսկապես այդտեղ որեւէ տրամաբանություն չէր կարող լինել, թե ինչու մասնավորից գնելու դեպքում որեւէ սահմանափակում չի լինում, իսկ այս դեպքում լինում է։ Բայց քանի որ պետությունը միայն վաճառողը չէ, այլեւ մյուս ոլորտների քաղաքականությունն է մշակում՝ այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտի հետ կապված հարցերը, այս պարագայում արդեն պետք է կոմպլեքս դիտարկել»։
Նա ընդգծեց՝ պետք է այնպես անել, որպեսզի գույքը չմնա «ուրվականների» շարքում. «Տեսեք՝ ունենք օրինակ՝ ԱԳՆ-ի նախկին շենքը եւ այլ շենքեր, որոնք արժեն միլիոնավոր դոլարներ, բայց սարդոստայներ են, փոշի եւ լույս չի վառվում։ Եթե նույնիսկ կգտնվի մեկը, որ պատրաստ է մի քանի միլիոն դոլարով գնել գույքը, բայց տարիներով այն չօգտագործի, մենք դրա հետ այդքան էլ համաձայն չենք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT