Բայդենի երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին ժամերն անցկացնող Դոնալդ Թրամփը մտադիր է լքել Վաշինգտոնը հունվարի 20-ի վաղ առավոտյան՝ Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ, որպեսզի հետո ստիպված չլինի նրանից խնդրել կառավարական ինքնաթիռը կամ ուղղաթիռը:

Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նորընտիր նախագահ Ջո Բայդենի ինաուգուրացիան տեղի կունենա հունվարի 20-ին՝ կեսօրին (հայկական ժամանակով՝ 21:00-ին):

Անվտանգության միջոցառումները, որոնք նախատեսված են, այս տարի ավելի խստ կլինեն, քան նախկինում: Ավանդաբար այն կանցկացվի Կապիտոլիումում, որը հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների կողմից հարձակման էր ենթարկվել ու ավերվել:

Դրանից հետո ամբողջ Վաշինգտոնը և Կոնգրեսի շենքը հեղեղվել են Ազգային գվարդիայի հազարավոր զինվորներով, Կապիտոլիումի հարակից տարածքը փակ է հասարակության համար և ցանկապատվել է:

Թրամփը նախապես արդեն հայտարարել էր, որ չի մասնակցելու երդմնակալությանը: Սա 1869 թվականից ի վեր առաջին նման իրադարձությունն է: Նախկինում միայն նախագահ Ուլիս Գրանտի երդմնակալության արարողությանը բացակայել է նրա նախորդը՝ Էնդրյու Ջոնսոնը, որը, հետաքրքրական է, բայց Թրամփի նման ենթարկվել էր իմփիչմենթի, ավելին՝ դարձել իմփիչմենթի ենթարկված առաջին նախագահը:

Ըստ հրապարակումների՝ նախագահի թիմի որոշ անդամներ Թրամփին խորհուրդ են տվել մասնակցել երդմնակալության արարողությանը: Նա հրաժարվել է, քանի որ չի ցանկացել քաղաքը լքել որպես նախկին նախագահ:

Նշվում է, որ Թրամփն իր հետ կվերցնի միջուկային ուժերի ակտիվացման սարքի կոդերը:

Ինչպես պարզել է CNN-ը, Բայդենին նոր սարք ու նոր կոդեր կտրվեն, իսկ Թրամփի կոդերն անմիջապես կչեղարկվեն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է ուղղաթիռով թռչել Սպիտակ տան հարավային մարգագետնից և հույս ունի, որ իրեն պատվո պահակախմբով կուղեկցեն:

Reuters-ի և Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը թռչելու է Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր նստավայր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի բոլոր՝ 50 նահանգները և Կոլումբիայի շրջանը բարձր պատրաստվածության են բերվել այս շաբաթվա վերջին հնարավոր բողոքների և անկարգությունների հավանականության պատճառով, որը կարող է թափ առնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ: Ամենուր անվտանգության խիստ միջոցառումներ են:

Չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմփիչմենթ հայտարարեց (սա երկրի պատմության մեջ նախագահի չորրորդ իմպիչմենտն է): Սենատը կքննարկի Ներկայացուցիչների պալատի հաստատած մեղադրանքները Ջո Բայդենի երդմնակալությունից հետո: Թրամփը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ:

2020-ի սկզբին՝ առաջին իմփիչմենթի ավարտից հետո, Սենատը արդարացրեց Թրամփին (նախորդ իմփիչմենթների՝ Էնդրյու Ջոնսոնի և Բիլ Քլինթոնի պարագայում նույն ավարտն է եղել):

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում՝ համաձայն չլինելով Բայդենի հաղթանակի հետ, շենքում այդ ժամանակ հաստատվում էր նրա թեկնածությունը՝ որպես հաջորդ նախագահի:

Ընթացակարգը մի քանի ժամ ընդհատվել էր, հարձակումների ու անկարգությունների հետեւանքով սպանվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2345 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք