Երևան
12 °C
Լոռու մարզում գյուղատնտեսության թիվ մեկ խնդիրը ոլորտի մարզային պատասխանատուները շարունակում են համարել մարզում գյուղտեխնիկայի սակավաթիվ լինելն ու որոշ տեղերում ոռոգման ցանցի իսպառ բացակայությունը: Սրան զուգահեռ, սակայն, ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի, նախորդ տարի ցանքատարածությունների աճ է գրանցվել մարզում, որի պատճառը նաեւ համավարակն էր, քանի որ բնակիչները չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի ու սկսեցին հողագործությամբ զբաղվել:
«Ցանքատարածություններում մոտ 700 հա աճ ենք գրանցել, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ պետական աջակցության ծրագրերով ու անհատների կատարած աշխատանքներով: Հացահատիկային մշակաբույսերի աճ նկատվել է մոտ 300 հա-ի չափով: Թերացումներ են արձանագրվել կերային մշակաբույսերի, ինչպես նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի բազայում, ինչը պայմանավորված է տնամերձերը չմշակելով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Թե ինչով է պայմանավորված այդ ակնումը, վարչության պետը տեղյակ չէ, ասում է՝ ուսումնասիրություններ չեն արվել. «Սրանք օպերատիվ տվյալներ են, մանրամասները մեկ ամիս անց երեւի կիմանանք»:
Բերքահավաքի ու իրացման հետ կապված ահազանգեր վարչությունում նախորդ տարի չեն ստացվել․ վարչության պետի պնդումն է:
Պետական սուբվենցիոն ծրագրերով Լոռի Բերդ համայնքը ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկա ու հակակարկտային կայաններ: Գյուղատնտեսական տեխնիկա են ձեռք բերել նաեւ Լեռնապատ եւ Վահագնի համայնքները:
«Գյուղտեխնիկայի խնդիր գոյություն ունի համայնքների մեծ մասում, եւ ներկա դրությամբ էլ ոչ բոլոր համայնքներն են կարողանում մասնակցել պետական աջակցության ծրագրերին՝ կապված համայնքի բյուջեի հետ: Մեծ համայնքներում այս խնդիրն ավելի հեշտ է լուծվում»,- ասում է Արուս Թումանյանն ու շեշտում՝ շատ համայնքներում պարզապես չեն կարողանում որեւէ ծրագրից օգտվել: Իսկ ինչպես է այդ դեպքում զարգանում գյուղատնտեսությունը փոքր համայքներում. «Փոքր գյուղական համայնքներում գյուղատնտեսության առումով էդպես չեմ կարող ասել, բայց, օրինակ, ՀԿ-ներով ծրագրեր իրականացվել են, որոնց տրամադրվել են փոքր մոտոբլոկներ, կամ ձեռք են բերել հատիկաընդեղենային մշակաբույսեր»:
Մարզում գոյություն ունի 66 հակակարկտային կայան, որոնց մոտ 30 տոկոսը կենտրոնացած է միայն Լոռի Բերդ համայնքում. «Համայնքը այս տարի նախատեսում է եւս 6 կայան ձեռք բերել ու ամբողջ ցանցը փակել: Դեռեւս լիարժեք ապահովված է միայն տվյալ համայնքը: Հակակարկտային կայանների բացակայությունը լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, բայց մենք առաջարկում ենք այլընտրանքային տարբերակ՝ հակակարկտային ցանցեր, որը գնային առումով թեպետ ավելի թանկ է, սակայն այլընտրանք է»:
Հաջորդ լուրջ խնդիրը ոռոգման հարցն է: Վարչության պետն ասում է՝ ոռոգման ցանցի բացակայությունն է հիմնական խնդիրը: Այս ուղությամբ եւս նախորդ տարի պետություն-համայնք համաֆինասավորմամբ ոռոգման ցանցի բարելավման աշխատանքներ են կատարվել շուրջ 1600 հա տարածքի համար: Մարզում թե քանի հեկտար կամ քանի համայնք է անջրդի, վարչության պետն ասաց՝ թվեր ձեռքի տակ չունի:
Նկատենք՝ թեպետ պաշտոնական թվերը գյուղատնտեսության ոլորտում որոշակի աճ են գրանցում, սակայն նախորդ տարի էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերից քիչ թվով մարդիկ կարողացան օգտվել: Պատճառաբանությունները տարբեր էին՝ սկսած չափորոշիչներից՝ վերջացրած բանկերի՝ վարկերը չհաստատելուց: Խնդիրներից մեկն էլ նաեւ շատ հաճախ իրազեկվածության բացակայությունն էր, կամ ուշ իրազեկելը, ինչի արդյունքում գյուղատնտեսները պարզապես չէին հասցնում ծրագիր ներկայացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT