Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6600 երեխա

21/01/2021 schedule10:48

Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID 19), որն առաջին անգամ գրանցվեց 2019 թվականին Չինաստանում՝ տարածվելով ամբողջ աշխարհում, դեռ որոշակի հանելուկներ է պարունակում, կամ նախկինում եղած համոզմունքները սկսում են փոխվել։

Մասնավորապես՝ համավարակի առաջին ամիսներին հայտարարվում էր, որ երեխաների մոտ վիրուսը արտահայտվում է թեթև, հաճախ առանց որևէ ախտանիշի, սակայն նրանք վարակի տարածման ակտիվ աղբյուրներից են։ Ինչով էլ պայմանավորված՝ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փակվեցին ուսումնական հաստատությունները և այլն։

Համավարակի երկրորդ տարում, սակայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տնօրենը հայտարարեց՝ կան ապացույցներ, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն համարվում։ «Չնայած երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն՝ բազմաթիվ երկրներ, միևնույն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով»,- օրեր առաջ տարածած հայտարարության մեջ նշել էր Հենրիետա Ֆորը։

Այս կարծիքին է նաև ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության  հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Նա միեւնույն ժամանակ նշում է․ «Երեխաները վարակի հիմնական աղբյուր չեն համարվում, բայց վարակել, թեկուզ և ցածր հավանականությամբ, կարող են»։

Երեխաների մոտ կորոնավիրուսային հիվանդությունը արտահայտվում է տենդով, թուլությամբ, հազով․ պարզաբանում է մանկաբույժը։ Համեմատած մեծերի հետ՝ ավելի հաճախ հանդիպող նշաններն են աղեստամոքսային խանգարումները, երբեմն լինում է ցան։ Բայց կան դեպքեր, երբ երեխան լինում է վարակված, իսկ հիվանդությունը կա՛մ արտահայտվում է մինիմալ նշաններով, կա՛մ չի ունենում որևէ ախտանիշ։ Դա, ըստ բժշկի, կախված է օրգանիզմի պատասխանից․

«Կորոնավիրուսային հիվանդության արտահայտումը պայմանավորվում է նրանով, թե ինչքան հախուռն ու բուռն կպատասխանի օրգանիզմը։ Եվ երեխաների մոտ, այսպես ասած, հենց օրգանիզմի ոչ բուռն պատասխանից է հարաբերական ոչ ծանր վիճակը։ Եվ նաև կա մի այլ տեսակետ՝ վաղուց հայտնի են կորոնավիրուսի «անմեղ 4 տարբերակները», որոնք  երեխաների մոտ նախկինում ավելի հաճախակի են եղել: Սակայն այս վարկածը ևս դեռ պետք է ուսումնասիրվի»,- ընդգծում է մանկաբույժ Սարգսյանը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ երեխաների մոտ հանդիպում է նաև մեկ այլ ծանր հիվանդություն՝ «Կավասակի - նման» կամ «Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը»»,- նշում է մասնագետը։ Նոր կորոնավիրուսով պայմանավորված Կավասակի-նման համախտանիշի դեպքերը, ներառյալ՝ մահվան ելքով, նկարագարվեցին միջազգային հանդեսներում 2020 թ. ապրիլին․ «Հիվանդությունը արտահայտվում է վարակից 2-4 շաբաթ հետո, արտահայտվում է ցանով, բերանի և աչքի լորձաթաղանթների բորբոքումով, լինում են փոփոխություններ սրտում, այլ ներքին օրգաններում»։ Հայաստանում համախտանիշի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թ. մայիսին 4 տարեկան երեխայի մոտ, իսկ մինչ այսօր դեպքերի թիվը շուրջ 70 է»։

«Բուժման համար բավականին թանկ դեղորայք է անհրաժեշտ, որն այս օրերին աշխարհում բարձր պահանջարկի հետևանքով նաև դժվար հասանելի է: Հիվանդության մասին միջազգային առաջին իսկ հրապարակումից հետո նախարարությունը ձեռնարկեց քայլեր, որ այդ դեղորայքը լինի բժիշկների տրամադրության տակ, և կիրառելով  այն՝ հնարավոր լինի առավելագույնս խուսափել բարդություններից»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանում մինչ Ամանորը երեխաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու դեպքերը 6645-ն են եղել, որը վարակվածների ընդհանուր թվի շուրջ 4 տոկոսն է։ Վարակված երեխաների մոտավորապես 15 տոկոսը հոսպիտալացվել են։

«Հոսպիտալացման պատճառը շատ դեպքերում ոչ միայն կորոնավիրուսը, այլ ուղեկցող հիվանդություններ են: Հանդիպել են տարբեր բնածին, նյարդաբանական, թոքերի և այլ  խրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետի և ուռուցքների ծանր դեպքեր։  Երեխաների թոքաբորբերը, համեմատած մեծահասակների, հարաբերական քիչ տոկոս են կազմում։ Հիվանդությունը երբեմն ուղեկցվում է ուրիշ վարակներով, օրինակ՝ սալմոնելյոզ, դիզինտերիա, այլ աղիքային կամ շնչառական հիվանդություն»,- ասաց մասնագետը։

Համաձայն առողջապահության նախարարության մշակած կարգի՝ երեխաների կորոնավիրուսային հիվանդության ավելի ծանր և այլ հիվանդություններով ուղեկցվող դեպքերը բուժվում են «Արաբկիր» բժշկական համալիրում, միջին ծանրության, ոչ ծանր դեպքերը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, կյանքի առաջին ամիսների երեխաները՝ «Մուրացան» հիվանդանոցում։ Իսկ Հայաստանում մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով երեխաների մահվան առաջին և միակ դեպքը գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին 16-ամյա դեռահասի մոտ։ Սակայն, ըստ մասնագետի, դա կորոնավիրուսով պայմանավորելը ճիշտ չի լինի: «Մահվան առաջին դեպքը 16-ամյա դեռահասի դեպքում էր, սակայն դա կապել կորոնավիրուսի հետ սխալ կլինի, քանի որ երեխան ունեցել էր ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես՝ 2 տարվա վաղեմության հետվիրահատական անբուժելի ծանր վիճակ գլխուղեղի չարորակ նորագոյացության հեռացումից հետո»,- ասաց Սերգեյ Սարգսյանը։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե դպրոցների գործելուց հետո երեխաների վարակվածության թիվը կավելանա՝ մանկաբույժն ասաց․ «Եթե իրավիճակը ծայրաստիճան բարդ չէ, երեխաները պետք է իրենց զարգացումից և կրթությունից հետ չմնան։ Պետք է չմոռանանք՝ ինչքան կարևոր է, որ երեխան, հատկապես՝ 1-2-րդ դասարանցին, հաճախի դպրոց։ Համադրելով այդ ռիսկերը՝ Կառավարությունը որոշեց, որ դպրոցները պետք է գործեն, նման մոտեցում կա աշխարհի երկրների մեծ մասում։ Չվարակվելու համար կարևոր են բոլոր հակահամաճարակային միջոցառումները, դիմակ կրելը, քանի որ եթե երկուսով դիմակ չեն կրում, վարակվելու հավանականությունը շատ մեծ է, բայց եթե երկուսն էլ կրում են դիմակը, այդ հավանականությունը էապես նվազում է»,- հավելեց մասնագետը։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3808 դիտում

Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում

«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը

20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը

Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել

Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել

Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում

Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ

Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը

Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր

Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան

Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ

7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է

Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին

Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով

Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է

Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ

Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր

Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են

Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ

Կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո. տեսանյութ

Իրանի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բաքու

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու 2 մեքենա. բոլոր տnւժածները երեխաներ են

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Խմբի անդամները տելեգրամում իրացնելու համար ձեռք են բերել մոտ 35 կգ թմրամիջոց. Իրանի քաղաքացին հետախուզվում է

ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան

Բոլոր հղիներին 35-37 շաբաթականում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում. ի՞նչ է այն

44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մյուսը՝ տվյալներ տվել. Սուքիասյան

Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Եմենի նավթային նավահանգիստը. կան զոհեր. տեսանյութ

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան