Ռուբեն Հայրապետյանի որդու մեղադրանքը խստացվել է. նա չի ընդունում մեղադրանքը

21/01/2021 schedule16:38

Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի մեղադրանքը խստացվել է, առաջադրված մեղադրանքներին ավելացել է նաեւ շորթումը: Այսպիսով՝ Ռաֆիկ Հայրապետյանը մեղադրվում է շորթման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու և ինքնիրավչության համար: Հայրապետյանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ գտնում է, որ այն իրականության հետ կապ չունի:

Այս մասին «Հայկական ժանանակի» հարցին ի պատախան՝ ասաց Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Ըստ Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործից Ռաֆիկ Հայրապետյանի եւ եւս երկու մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատախազություն:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սևանի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի՝ արդեն նախկին տնօրենը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման հայկական բանկ»-ից իր անվամբ մոտ 57.500.000 դրամի վարկ է վերցրել, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39.030.000 դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը՝ առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերությունը հիմնադրելու համար:

Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանները, տեղեկանալով այս մասին, ինքնիրավչության եղանակով 57.500.000 ՀՀ դրամը ստանալու նպատակով 30-ամյա տնօրենին, վերջինիս կամքին հակառակ, մոտ 1 ամիս պահել են համալիր քոթեջներից մեկում:

Ըստ հաղորդագրության՝ տուժողի նկատմամբ կիրառել են ֆիզիկական ցավ, պատճառել են հոգեկան տառապանք: Մեկ անգամ տեղափոխել են Հայրապետյանների առանձնատուն, որտեղ Ռուբեն Հայրապետյանը հայհոյել է գործով տուժող Հայկ Շահնազարյանին և պահանջել 57.500.000 դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, ապա՝ կրկին տեղփոխել համալիրի քոթեջներից մեկը: Այնտեղ այլ անձնաց ներկայությամբ ստիպել են, որ մաքրություն անի, մահակների օգտագործմամբ պատճառել են ֆիզիկական ցավ, հայհոյանքներ հնչեցրել: Ռաֆիկ Հայրապետյանը Շահնազարյանից նաև վերցրել է բջջային հեռախոսը և տրամադել միայն այն ժամանակ, երբ պահանջել է զանգահարել հարազատներին, որպիսի վերջիններս բերեն պահանջվող գումարը:

Իրական համարելով երիտասարդի կյանքի և առողջության համար հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ երիտասարդը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել 25.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 70.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանի, 210.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա շղթա, 238.075 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար արժողության ոսկյա ապարանջան, 1.428.450 դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար արժողության «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա, 300.000 ՀՀ դրամ արժողության «IPHONE 6» մոդելի բջջային հեռախոս, բանկային քարտերում ունեցած 350.000 ՀՀ դրամը, 10.000 ԱՄՆ դոլար տվել է ընկերը, երիտասարդի ընտանիքի անդամները վաճառել են իրենց ոսկյա զարդերը, տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց արդյունքում գոյացած գումարը ընկերոջ տված գումարի հետ միասին՝ 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար և 240.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության չորս բրենդային ակնոցները անձամբ, ինչպես նաև խմբի անդամների միջնորդությամբ փոխանցել են Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, իսկ երիտասարդի ընկերուհին խմբի անդամների միջոցով նրանց է հանձնել ընկերոջ կողմից իրեն նվիրած՝ 70.000 ՀՀ դրամ արժողության հեռուստացույցը և 450.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը:

Այդ ընթացքում երիտասարդը տեղափոխվել է Երևան իր անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու, իսկ մեկ այլ օր էլ Երևան քաղաք՝ տարբեր վարկային կազմակերպություններից վարկեր ստանալու համար, որից հետո նորից վերադարձրել են «Հարսնաքար» համալիր:

Հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող՝ ապօրինի շինություն հանդիսացող առանձնատունը:

«2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ երիտասարդն իր տնից տեղափոխվել է Երևան քաղաքում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն - ֆուտբոլի ակադեմիա՝ Ռուբեն Հայրապետյանի աշխատավայր, որտեղ վերջինս, շարունակելով իր հանցավոր գործողությունները, մի խումբ անձանց  ներկայությամբ նրանից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել վերջիններիս՝ վերը նշված առանձնատունը, հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության:

Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին»,- նշված է Քննչկան կոմիտեի հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ասաց, որ նախաքննության սկզբից միչև ավարտ գործը քննվել է ուղղորդված, Քրեական դատավարության օրենսգրքի խայտառակ խախտումներով, կողմնակալ: Ըստ պաշտպանի՝ խախտումներով քննելու մասին է վկայում գործով տուժող Հայկ Շահնազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը (Նշենք, որ, ըստ ՔԿ-ի, Շահնազարյանը առանց Հայրապետյանների գիտության վարկի 20 մլն դրամը օգտագործել էր տաքսի ծառայություն հիմնելու համար: Նկատենք, որ վարկը ձևակերպված է եղել Հայկ Շահնազարյանի անվամբ): Մակինյանը վստահեցնում է, որ իրենց ներկայացրած փաստական տվյալներով հիմնավորված էր, որ Հայկ Շահնազարյանը Հայրապետյանների նկատմամբ կատարել է խարդախություն, բայց, ըստ նրա, դա վարույթն իրակացնող մարմնի կողմից դիտվեց քաղաքացիաիրավական հարաբերություններ: «Պրոցեսը ամբողջությամբ եղել է ուղղորդված, պրոցեսը եղել է ոչ թե քաղաքական հետապնդման տարեր պարունակող, այլ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մի մաս է կազմել՝ քրեական հետապնդման փաթեթավորմամբ»:

Ամրամ Մակինյանն ասաց, որ այս ընթացքում Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել գործը քննող քննիչին և դատախազությանը, սակայն այն մերժվել է:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել էր այն: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Ըստ պաշտպան Մակինյանի՝ դատարանը արձանագրել է, որ Ռաֆիկ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքի՝ ապօրինի ազատությունից զրկելու և ֆիզիական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մասը հիմնավորված չէ. «Դատարանը արձանագրեց, որ այս հոդվածներով հիմնավոր կասկածը բացակայում է: Այն պայմաններում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է, չի կարող խոսք լինել մեղադրանքի մասին: Այնուամենայնիվ, վարույթ իրականացնող մարմինը շարունակում է այս քաղաքական պատվերի իրականացումը»,- նշեց պաշտպանը:

Նա ասաց, որ գործը իրենց կողմից ներկայացված փաստերի մասով քննվել է բացարձակ մակերեսորեն, գնահատական չի տրվել Շահնազարյանների ընտանիքի կողմից կատարված հանցագործություններին, իսկ ինչ վերաբերել է Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, արվել է անհնարինը. ըստ նրա՝ հակառակ կողմի պարագայում հովանավորչություն է դրսևորվել:

Հարցին՝ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալն առերեսվել է գործվ տուժող Հայկ Շահնազարյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց, նա ասաց, որ առերեսում չի եղել, քանի որ Հայկ Շահնազարյանը նախաքննության ողջ ընթացքում հանրապետությունում չի գտնվել. «Քննիչը միջոցներ չի ձեռնարկել Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու համար, որպիսի առերեսում կատարվի: Անհրաժեշտ էր Շահնազարյանին ներգրավվել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Մենք քննիչի բոլոր գործողությունները վիճարկել ենք դատարանում»,- նշեց Մակինյանը:

Հիշեցնենք, որ մայր գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա ներգրավվել է որպես մեղադրյալ, ըստ ՔԿ-ի՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում: Հետախուզվում են նաեւ Ռաֆիկ Հայրապետյանի երկու ընկերները:

Աննա Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5465 դիտում

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով