Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է:

ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:

Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.

  • 1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ (մինչև սեպտեմբերի 25-ը),
  • 2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը),
  • 3-րդ փուլ` ՀՀ մարզերի և Երևանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը),
  • 4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ պաշտպանության նախարարության որևէ զորամասում):

Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ  դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝

  1. ներդպրոցական փուլ՝ բարձր դասարանների աշակերտներ,
  2. տարածաշրջանային  փուլ՝ դպրոցների հավաքական թիմեր,
  3. մարզային փուլ՝ 2-րդ փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմեր,
  4. եզրափակիչ փուլ՝ 3-րդ փուլում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմեր:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

  • նռնակի նետում (Ô-1 ուսումնական),
  • 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4x50 մ),
  • ձգումներ պտտաձողից,              
  • կրոսավազք (1000 մ),
  • հրաձգություն,
  • ինքնաձիգի քանդում-հավաքում։

Ռազմամարզական խաղերի առանձին մրցաձևում հաղթող է ճանաչվելու առավել բարձր արդյունք գրանցած մարզիկը, իսկ առաջնության ընդհանուր թիմային հաշվարկը բոլոր փուլերում որոշվելու է առանձին մրցաձևում թիմի 9 անդամների գրանցած միավորների գումարով: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձևերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին: Նշենք նաև, որ եզրափակիչ փուլի ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:

Ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցները՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկները` մրցանակներ և համապատասխան կարգի հավաստագրեր: Բացի դրանից՝ կպարգևատրվեն առանձին մրցաձևերում հաղթող ճանաչված դպրոցականները:

Նշվում է, որ հանրակրթական դպրոցները ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի մասնակցության հայտերը մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան պետք է ներկայացնեն համապատասխանաբար մինչև սեպտեմբերի  20‑ը և հոկտեմբերի 9-ը, իսկ 4-րդ՝ հանրապետական փուլի մասնակցության նախնական հայտերը պետք է ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեն  մինչև հոկտեմբերի 22-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1219 դիտում

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ստամբուլում սկսված բանակցությունները բացում են 2 ճանապարհ. մեկը՝ դեպի խաղաղություն, մյուսը՝ կործանում. Ֆիդան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank

Հողագործական աշխատանքների ժամանակ ինչպե՞ս օգտագործել թունաքիմիկատներ և խուսափել թունավորումներից

«Անձնազոհություն չանեինք Թուրքիան մեզ կհոշոտեր» թեզը պաշտպանողների հոգևոր հայրը հայտնվեց. Իոաննիսյան

Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը

ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու են առաջադրել

Տիրանայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. տեսանյութ

Ստամբուլում ավարտվել են Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները

Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. լուսանկարներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն. Կայա Կալլաս

«Հետ եկեք, կատակ էի անում». Շահրամանյանի հայտարարությունը կարդացի, մտածեցի՝ ֆեյք լուր է. Հակոբյան. տեսանյութ

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին