Երևան
12 °C
Կորոնավիրուսի համավարակն ու Արցախում տեղի ունեցած պատերազմը բարդ իրադրություն են ստեղծել նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանի կյանքում: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով ամբողջապես կանգ էր առել նրա ստեղծագործական կարիերան, իսկ հետպատերազմական Հայաստանում դեռ հնարավոր չէ երգել:
«Այս իրավիճակը ոչ թե շատ դժվար է, այլ՝ դաժան»,- ասում է երգիչը, բայց միևնույն ժամանակ նշում, որ երկրից գնալու որևէ ցանկություն չունի, հակառակը, լավատեսորեն հավատում է, որ հաղթահարելու ենք այս ամենը, և ամեն բան լավ է լինելու:
Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների, պատերազմի ու հետպատերազմական Հայաստանի, առաջիկա անելիքների և այլ հարցերի շուրջ ենք զրուցել Համլետ Գևորգյանի հետ:
- Պարոն Գևորգյան, 2020 թ., մեղմ ասած, դաժան էր բոլոր առումներով՝ կորոնավիրուս, պատերազմ Արցախում: Այս ամենը նաև լրջագույնս ազդեց մշակութային կյանքի ու մշակույթի գործիչների գործունեության վրա: Ինչպե՞ս եք հաղթահարում և այժմ ինչո՞վ եք զբաղվում:
- Երկար ժամանակ չաշխատեցի, հիմա էլ դեռևս զբաղմունք չունեմ, այսպես ասեմ: Որովհետև շատ դանդաղ է բացվում ամեն ինչը, իսկ հաղթահարելը շատ բարդ կերպով եմ հաղթահարում՝ թե՛ ֆինանսական, թե՛ բոլոր առումներով, քանի որ չկա ոչ մի փոխհատուցում, ոչ մի բան: Վիրուսի հետ կապված արգելքների թեթևացումից հետո մի որոշ ժամանակ սկսեցի աշխատել, ու պատերազմը սկսվեց:
- Համավարակով պայմանավորված սահմանափակումները վերջերս, կարելի է ասել, ամբողջությամբ վերացվեցին: Այժմ արդեն թույլատրվում է ցանկացած թվաքանակի մարդկանցով միջոցառումներ կազմակերպել: Չունե՞ք դեռ հրավերներ, առաջարկներ:
- Ճիշտն ասած՝ հրավերներ դեռ չունեմ, որովհետև դեռ լայն թափով չի բացվել ոլորտը, դա էլ պայմանավորված է ժողովրդի տրամադրությամբ, բայց հույս կա: Ինձ ուրախացրեց էդ փաստը, որ արգելքները հանվեցին, թե չէ, ճիշտն ասած, այս իրավիճակը ոչ թե շատ դժվար է, այլ՝ դաժան: 2021-ի ծրագրերս էլ են նորից կախված պանդեմիայից: Չեմ ուզում մանրամասնել այդ ծրագրերի մասին, բայց մինչև ճանապարհները չբացվեն, դուրս ու ներս չկարողանանք անել, դրանք չենք կարող իրականացնել, որովհետև կոնկրետ իմ դեպքում նոր ծրագրերի իրագործումը կապված է արտասահմանի հետ: Դրանց մեջ ներառված են հյուրախաղերը, նոր երգերի, տեսահոլովակների ստեղծումը:
- Այս օրերին երբեմն-երբեմն որոշ մարդիկ օրակարգ են բերում խոսակցություններ, թե՝ շատերը հիմնական կլքեն երկիրը սահմանները բացվելուն պես: Արդյոք Դուք այդպիսի ցանկություն ունե՞ք, և, առհասարակ, ճի՞շտ է հայրենիքը լքել այս ծանր ժամանակահատվածում:
- Իհարկե, չի կարելի թողնել ու գնալ: Այնպես չէ, որ երկրում ամեն ինչ կանգ է առնելու: Ճիշտ է, մշակույթի գործիչները, իհարկե, ուղիղ կապված են ժողովրդի տրամադրության հետ, և ժողովուրդը հիմա տրամադրություն չունի, բայց ամեն ինչ կբացվի, ու ժողովուրդը կշարժվի առաջ: Եթե ես էսօր գնամ մեկ այլ երկիր, այնտեղ պիտի իմ գործով զբաղվեմ, բայց այլ երկրներում էլ է փակ. չէ՞ որ պանդեմիան ամեն տեղ է: Գնանք ինչ անենք: Մարդիկ կլինեն, իհարկե, որ բացվելու դեպքում կգնան կաշխատեն կգան, կարող է նաև հիմնական լքողներ էլ լինեն, դա իրենց իրավունքն է, բայց ես համաձայն չեմ դրա հետ:
- Դուք այն ստեղծագործողներից եք, որի երգացանկում Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված բազմաթիվ կատարումներ կան: Այս տարի հնարավո՞ր է՝ դրանց թիվն ավելացնեք, եթե, իհարկե, համաճարակային իրավիճակը թույլ տա:
- Այո, իմ երգացանկում կան նման շատ երգեր, բայց, ճիշտն ասած, ես էդ հարցում ինձ շատ խաբված եմ զգում, որովհետև մենք 20-30 տարի ամեն ինչ արել ենք ոգին բարձր պահելու, զինվորին ոգևորելու համար, ու էդ 20-30 տարվա ընթացքում անզեն զինվորի ենք ոգևորել... Այսքան տարիների ընթացքում ոչ մի զարգացած զենք չունենք, ոչ մի։ Ու մեր տղերքը զոհվեցին...: Շատ խաբված եմ ինձ զգում, որ ես իմ գործը արել եմ, իսկ իշխանությունները, բանակի ղեկավարությունն իր գործը չի արել: Խաբվածն էն խոսքը չէ: Սա նաև ատելություն է ծնել ինձ մոտ այն մարդկանց հանդեպ, որոնք տարիներ շարունակ այսպես են վարվել մեր բանակի հետ, մեր պետության հետ:
- Չէի՞ք պատկերացնում, որ պատերազմը նման հանգուցալուծում կունենա:
- Իհարկե, չէի պատկերացնում: Ես մտածում էի, որ մեր բանակը շատ ուժեղ բանակ է: Իհարկե, զինվորը ուժեղ է, դրանում ոչ մի խոսք, բայց բանակը միայն զինվորով չէ, բանակը պետք է զինված լինի: Պատկերացրեք, մեր զինվորի ոգևորվածությունը, որ 3-4 պետության դեմ է կռվել, պատկերացրեք նրա ոգին: Եթե դրա հետ մեկտեղ մենք լավ սպառազինություն ունենայինք, հիմա բոլորովին այլ սեղանի շուրջ էինք նստելու թշնամու հետ, բոլորովին այլ պայմաններում: Եթե մենք ավտոմատով «Բայրաքթարի» դեմ 44 օր կռվել ենք, պատկերացրեք, որ լավ զինված լինեինք, ինչեր կաներ մեր զինվորը: Բայց պատասխանատու մարդիկ՝ բանակի ղեկավարներ, քաղաքական ղեկավարներ, փողերը տակները դրած, շատ հանգիստ նստած՝ իմանալով, որ մի օր հնարավոր է՝ հազարավոր զոհեր տանք, իրենց տանը վայելել են: Որ խորանում ես, գժվել կարելի է: Ու սա մեր երեխաների արյան գնով: Ես իրոք չէի պատկերացնում, որ էս կարգի թալանել են բանակը:
- Այժմ նաև դժգոհություններ են հնչում, որ արվեստագետները, շոու բիզնեսի ներկայացուցիչները չեն մասնակցում հայաստանյան հետպատերազմական քաղաքական գործընթացներին, այնինչ 2018-ին ակտիվ ներգրավված էին: Ի՞նչ կասեք այս դժգոհությունների վերաբերյալ:
- Տեսեք, մշակույթի գործիչը նաև ճանաչված մարդ է, հետևաբար, երբ ինչ-որ մարդիկ տեսնում են, որ մշակույթի գործիչը իր նախընտրած ուժի կողքին չէ, դրա համար սկսում են քննադատել նրան: Տրամաբանական գործընթաց է, այսպես ասեմ: Բայց ես նաև կասեմ այն, որ երբեք, ուզում է ընդդիմություն լինի, ուզում է իշխանություն լինի, առանց ընտրությունների չի կարելի երկրի իշխանություն ընտրել: Ես դեմ եմ «վեր կաց՝ նստեմ» կարգախոսին: Հանողը ժողովուրդն է: Հակառակը զոռբայություն է: Հիմիկվա ժողովուրդն այլևս մի քանի տարի առաջվա մտածելակերպի ժողովուրդը չէ, էլ չես կարող էս ժողովրդին խաբել, վերջ: Մշակած տակտիկան՝ իշխանությունը քանդելու, ժողովուրդը հասկանում է:
- Կարծես թե ընդդիմությունը չի ուզում գնալ հարցի լուծմանը սահմանադրական ճանապարհով:
- Այ հենց այստեղ կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունը աթոռակռիվ է անում: «Դու գնա, մենք ինչ կանենք, կանենք». այս սկզբունքով են փորձում գործել: Բայց «դու գնա»-ով հո չէ: Ուղարկողն էլ է ժողովուրդը, բերողն էլ է ժողովուրդը: Օրինակ՝ ինձ համար կարևորը ժողովրդի ընտրությունն է՝ թե ով կլինի, ում կընտրի նա: Ում ընտրի, եթե իմ սրտով էլ չլինի, դա իմ ղեկավարն է: Ճիշտը սա է: Ինչ է նշանակում՝ վարչապետին ասել՝ դու չպիտի լինես այստեղ: Նորից եմ ասում՝ դա ժողովուրդն է որոշում: Բայց նաև ուզում եմ ասել, որ ես ինքս չեմ կարծում, որ պետք է իշխանությունը փոխվի, բայց եթե ընդդիմության կողմից պահանջ կա, ու մենք պետք է հարգենք նրա խոսքը, խնդրեմ: Բայց պետք է ընդդիմությունն էլ անօրեն պահանջներ չդնի: Ամեն բան պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով: Վարչապետն ինքն էլ ասաց՝ ընտրություն եք ուզում՝ անենք, փոփոխություն եք ուզում՝ անենք:
- Այս օրերին նաև անհանդուրժողականության հսկայական մթնոլորտ է գեներացված սոցիալական ցանցերում: Ըստ Ձեզ՝ ո՞ւր է մեզ հասցնելու այս իրավիճակը:
- Եվ հենց այստեղ էլ նորից գալիս ենք նրան, որ «հել՝ նստեմ» կարգախոսով է գործում ընդդիմությունը: Զոռբայությամբ, քացով, ոտքով, չափալախով՝ ուզում են այդպես անել, բայց չեն կարող: Օրինակ՝ ստորություն է, ոնց կարելի է ժողովրդին բոմժ անվանել: Ընդդիմության առաջնորդն ասում է՝ 20 հոգու եմ ասել: Ինչ է նշանակում՝ 20 հոգու եմ բոմժ ասել: Դու էդ 20 հոգու վարչապետը չե՞ս լինելու, ենթադրենք, եթե ընտրվես: Սրանից երևում է նաև մարդու հոգեբանությունը, տրամադրվածությունը, թե ինչ պետք է անի իր ժողովրդի հետ, եթե վարչապետ դառնա: Հայրենիքը փրկելու ցանկություն կոնկերտ էդ թեկնածուի մոտ ես չեմ տեսնում: Չի կարող նման մարդը վարչապետի թեկնածու լինել:
- Կարծում եք՝ այդ պատճառո՞վ ընդդիմությունը հաջողության չհասավ:
- Ոչ միայն այդ պատճառով։ Նաև նախկինների օրոք, որոնցից ոմանք հիմա այդ 17-ի մեջ են, ժողովուրդը չի տեսել էն բարեփոխումները, որոնք հիմա տեսավ: Այս պանդեմիան ու պատերազմը պետք է հանենք արանքից, սա չպետք է շահարկեն: Իհարկե, որոշ մարդիկ շահարկում են, որ կարողանան ժողովրդին խաբել: Նույնիսկ հնարավոր է՝ սպասում էին, որ հազարավոր զոհեր ունենանք, որ էսօրվա իշխանություններին ժողովուրդը դեմ դուրս գար, բայց դա էլ չհաջողվեց: Ժողովուրդը սառնասրտորեն հասկանում է՝ ինչ է կատարվում: Ես հիմա հասկանում եմ, չէ՞, եթե 30 տարի բանակս չեն զինել, ես զինվորի արյան մեղքն ինչպես բարդեմ այսօրվա իշխանության վրա։ Չի լինի: Դա կլինի՝ ես ինքս ինձ խաբեցի: Խաբկանք է դա:
- Եվ մեր զրույցն ավարտենք նրանով, թե ինչո՞ւ այլևս չեք օգտվում սոցիալական ցանցերից:
- Կորոնավիրուսի տարածումից հետո, կարելի է ասել, սկսեցի չօգտվել: Եթե տանը անգործ նստած ես, թեմա չունես, սոցիալական ցանցերում ինչի մասին խոսես: Նախքան կորոնավիրուսը ելույթներ էինք ունենում, միջավայր էինք դուրս գալիս, ցուցադրելու բան կար, հիմա ինչի մասին խոսես: Կյանքդ եթե բուռն չէ, անելիք չունես այդտեղ: Իսկ եթե ասելիք եմ ունենում, բավարարվում եմ լրատվամիջոցների հետ զրուցելով: Համենայն դեպս կարծում եմ՝ այսպես ավելի ճիշտ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ
Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին
ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան
Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ
Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ
Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT