Իրենց իսկ շահերից է բխում ժողով չանցկացնել. ՀՖՖ գլխավոր տնօրենը՝ նոր կանոնադրության և 9 անդամների ժողով հրավիրելու մասին

2020թ․-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՖՖ տարեկան հերթական ժողովը, որն անցավ բավականին լարված մթնոլորտում։ Նախ, հայտնի դարձավ, որ «Սևան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Վերջինիս բացման խոսքից հետո ակումբի ներկայացուցիչն այդ հարցը հանեց օրակարգից։

Ժողովի ամբողջ ընթացքում «Լոռի» ՖԱ-ի նախագահ Թովմաս Գրիգորյանն առարկություններ էր հայտնում քննարկվող գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ՝  կոչ անելով դեմ քվեարկել դրանց։ Գրիգորյանի կոչին հիմնականում միանում էին «Սևան», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Էրեբունի» ՖԱ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև «Դովեղ» ՖԱ-ի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը։ ՀՖՖ մյուս անդամները կողմ էին քվեարկում օրակարգի հարցերին՝ բացառությամբ ՀՖՖ երեք անդամների անդամության կասեցման հարցի, որը այդպես էլ չդրվեց քվեարկության:

Թովմաս Գրիգորյանն առարկեց, որ պետք է սպասել հետաքննության ամբողջական արդյունքներին, նոր որոշում կայացնել գործում ներգրավված բոլոր ակումբների շուրջ։ Թաթուլ Հակոբյանն իր հերթին նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի թողնել այդ հարցը մյուս ժողովի համար: Հակոբյանի առաջարկը դրվեց քվերկության և հաստատվեց ժողովի անդամների կողմից:

ՀՖՖ ժողովի պատվիրակները դեմ քվեարկեցին ՀՖՖ նոր խմբագրությամբ կանոնադրության և ՀՖՖ հերթական ժողովի աշխատակարգի հաստատմանը։ Թե ինչ փոփոխությունների մասին էր խոսքը, ժողովի ընթացքում չհայտարարվեց։ ՀՖՖ անդամներին նախապես ուղարկվել էին փոփոխությունները, սակայն Գրիգորյանը նշեց, որ 10 օրը շատ քիչ էր դրանց ծանոթանալու և հասկանալու համար։ Ի վերջո, ՀՖՖ 6 անդամներ դեմ քվեարկեցին փոփոխություններին, կողմ՝ 11-ը, ինչը բավարար չէր։

«Հայկական ժամանակը» զրուցեց ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ էին նախատեսվում նոր կանոնադրությամբ և ինչու էր կարևոր դրա հաստատումը:

«2019թ.-ի արտահերթ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ՀՖՖ կանոնադրությունում կան որոշակի խնդրահարույց կետեր: Բացերը վերաբերում են այն կետերին, որոնք հստակ մեկնաբանություններ չունեն և տարաբնույթ մեկնաբանություններից տեղիք են տալիս: Նաև մեր կանոնադրությունը մի քանի կետով համապատասխան չէր ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի պահանջներին:

Ընտրություններից անմիջապես հետո աշխատանք է սկսվել ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի իրավաբանների հետ, ձևավորվել է աշխատանքային խումբ: Գրվել է նոր կանոնադրություն, բայց ոչ թե ջնջելով նախորդը, այլ պարզապես իրավական հստակ ձևակերպումներ են տրվել ու կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, փոխվել են անդամության չափանիշները. Նոր կանոնադրությունը նախատեսում էր, որ անդամներ պետք է լինեն միայն ֆուտբոլային ակումբներն ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան: Մնացած բոլոր այլ տիպի կազմակերպությունները պետք է դառնային ֆեդերացիայի շահառուներ, ֆեդերացիայում պետք է ստեղծվեր կոմիտե, որը կպաշտպաներ շահառուների շահերը:

Մյուսը վերաբերում է նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրվելու ժամկետներին: Նախկինում երեք անգամ անընդմեջ ընտրվելու հնարավորությունը դառնում էր երկու անգամ՝ չորս տարով:

Երրորդ կետը վերաբերում էր գործադիր կոմիտեին: Եթե նախկինում գործադիր կոմիտեն կոլեգիալ մարմին էր, ապա նոր կանոնադրությամբ պետք է դառնար գործադիր մարմին: Շատ լուրջ աշխատանք էր տարվել, քանի որ ՀԿ-ների մասին ՀՀ օրենքը առաջին հայացքից սահմանում է, որ գործադիր մարմինը չի կարող մի քանի հոգուց բաղկացած լինի, բայց այլ կետերի ու կոմպրոմիսային տարբերակ գտնելու հաշվին, կարողացել էինք ձևակերպել այնպես, որ գործադիր կոմիտեն դառնա գործադիր մարմին: Դա կնպաստեր գործադիր կոմիտեի լիազորությունների ընդայնմանը՝ շատ բաներ վերցնելով նախագահի իրավասություններից:

Այս փոփոխությունները, միգուցե, առաջին հայացքից ֆեդերացիայի գործող ղեկավարության համար վատ համատեքստում էին դիտվում, բայց անդամների, ակումբների, ֆեդերացիայի և ֆուտբոլի հետագա կառավարման համար ձևավորվում էր շատ լավ կանոնադրություն: Դրան զուգահեռ ստեղծվել էր ժողովի աշխատակարգ, որը նախկինում չենք ունեցել, թեև կանոնադրությունում դրա մասին հիշատակված էր: Կետ առ կետ սահմանվում էր բոլոր իրավունքներն ու ընթացակարգերը. ընտրական ժողովների ժամանակ մշակվել է առանձին ընտրակարգ: Ամեն ինչը պետք է հստակ փաստաթղթավորված լիներ, եթե այդ փաստաթղթերն ընդունվեին»: 

Ազարյանը նշում է, որ ՀՖՖ անդամները ժամանակին ստացել են նոր կանոնադրության նմուշը և ժամանակ են ունեցել ծանոթանալ դրան, սակայն, ինչն է պատճառը, որ նոր կանոնադրությունը չհաստատվեց՝ դժվարանում է ասել. «Ըստ գործող կանոնադրության՝ ժողովից 10 օր առաջ անդամները պետք է տեղեկացվեն փոփոխությունների մասին՝ օրակարգի հետ միասին: Սահմանված ժամկետներում այդ փաստաթղթերն ուղարկվել են, անդամները ժամանակ են ունեցել ծանոթանալ, առարկություններով և առաջարկներով հանդես գալ: Մենք ոչ ժողովից առաջ, ոչ ժողովի ժամանակ նման առարկություններ չենք ունեցել: Եվ հատկապես այն, որ նոր կանոնադրությունը բխում էր անդամների շարքից, անակնկալ էր, որ ՀՖՖ 6 անդամներ դեմ քվեարկեցին փոփոխություններին: Անակնկալ էր նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մեր գործընկերների համար: Ժողովից հետո նորից ուղարկել ենք անդամներին նոր կանոնադրությունը, ժամանակ տվել մինչև հունվարի 31-ը ուսումնասիրել փաստաթուղթը, հանդես գալ առաջարկություններով, բայց մինչ օրս դեռ նման առարկություններ չեն եղել: Պարզապես ինքնանպատակ քվեարկություն էր՝ ցույց տալու, որ իրենք ինչ-որ բանի դեմ են, իսկ թե ինչու՝ երևի իրենց է պետք հարցնել»: 

Այս պահին շարունակում է գործել նախկին կանոնադրությունը, սակայն ՀՖՖ-ն պատրաստվոըւմ է նորից հարցը մտցնել ժողովի օրակարգ. «Ժողովի ընթացքում նոր տարբերակը նորից կմտցնենք օրակարգ, եթե առաջարկներ լինենք, նաև դրանք կներառենք և կփորձենք հաստատել այն, քանի որ համարում ենք՝ ժողովրդավարական, համակարգային արժեքների տեղայնացման և հետագայում աշխատանքային սահուն մթնոլորտ ապահովելու համար կանոնադրության նոր տարբերակն առավել քան կարևոր է, առաջին հերթին ոչ թե ՀՖՖ ղեկավարության, այլ ֆուտբոլային ընտանիքի շահերից ելնելով»,- նշում է Ազարյանը:

ՀՖՖ ժողովից հետո կրքերը շարունակեցին բորբոքվել: ՀՖՖ 9 անդամներ ժողովից ընդամենը երկու օր անց՝ դեկտեմբերի 30-ին, դիմում են ներկայացրել ՀՖՖ՝ արտահերթ ժողով անցկացնելու պահանջով: Սակայն հունվարի 25-ին տեղի ունեցած գործկոմի հերթական նիստի ընթացքում այդ պահանջը մերժվել է:

«Եթե ՀՖՖ անդամների 1/3-ի կողմից ՀՖՖ-ն ստանում է դիմում-պահանջ արտահերթ ժողով գումարելու, գործկոմը պարտավոր է հրավիրել այդ ժողովը երկու ամսյա ժամկետում: Գործկոմը մերժեց երկու հիմնական պատճառաբանությամբ: Առաջինը՝ տվյալ 9 անդամները խախտել են կանոնադրական հիմնարար կետերից մեկը ու չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը: Հունվարի 21-ին ծանուցել են մյուս անդամներին, որ իրենց նախաձեռնությամբ են ժողով անելու փետրվարի 1-ին, Գյումրիում: Այդ պահին նրանք արդեն տեղյակ էին, որ հունվարի 25-ին գործկոմի նիստ էր լինելու, որի օրակարգում էր նաև նրանց դիմումի քննումը: Երկրորդը՝ անտրամաբանական է ուղարկել արտահերթ ժողովի դիմում ժողովից երկու օր հետո, որտեղ հիմնական հարցը ՀՖՖ 6 անդամների կասեցումն էր: Ընդ որում, այդ 6-ից 3-ը այն անդմաներն էին, որոնց կասեցման հարցը դրված էր դեկտեմբերի 28-ի ժողովին, իսկ այդ 9 անդմաներից 4-ը հենց ժողովի ընթացքում ասում էին՝ եկեք սպասենք մյուս ժողովին, նոր դնենք այդ անդամների կասեցման հարցը: Իրենց առաջարկը դրվեց քվեարկության, հաստատվեց, այդ հարցը մնաց մյուս ժողովին, որը, եթե արտակարգ ոչինչ չլինի, պետք է տեղի ունենա հունիսին: Ի՞նչ իմաստ ուներ հարցը հետաձգել մինչև մյուս ժողով, իսկ երկու օր անց հանդես գալ նախաձեռնությամբ արտահերթ ժողով հրավիրել նույն այդ անդամներին կասեցնելու համար»,- ասում է Ազարյանը:

Գործկոմի նիստի օրակարգային մեկ այլ հարցով կասեցվել է 6 անդմաների անդամությունը, որոնք այդ ժողովին մասնակցելու իրավունք չունեն (եթե գործկոմը կասեցնում է անդամների անդամությունը, այդ անդամները հնարավորություն չեն ունենում մասնակցել ժողովներին, սակայն անդամությունը կասեցնելու կամ չկասեցնելու վերջնական որոշումը պատկանում է հենց ՀՖՖ անդամների ժողովին ): Այդ թվում կասեցվել է նաև «Սևան» ՖԱ, «Դիլիջան» ՖԱ, «Էրեբունի» ՖԱ, «Դովեղ» ՖԱ- և «Էրեբունի-Դիլիջան» ՖԱ ակումբների անդամությունը, որոնք հենց արտահերթ ժողովի պահանջով էին հանդես գալիս: Ազարյանը նշում է, որ եթե այդ անդամներն, ամեն դեպքում ժողովն անցկացնեն, ապա նրանց ընդունած որոշումները չեն կարող իրավական ուժ ունենալ. «Իրենց իսկ շահերից է բխում չանցկացնել այդ ժողովը, քանի որ այն անցկացվում է կանոնադրական կոպիտ խախտումներով: Ժողովն ապօրինի է, հետևաբար, իրավական ուժ չի ունենալու: Գործող նախագահի, փոխնախագահի, գործադիր կոմիտեի պարագայում ՀՖՖ-ն որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել ժողովին մասնակցելու, և դա իրենից բերում է մի շարք հարցեր, որոնց պատասխանները չկան: Իրենց օրակարգում չկան անվստահություն նախագահին կամ գործկոմին: Գործող ղեկավար մարմինների պարագայում մի քանի անդամ նախաձեռնում են ինչ-որ ժողով, ինչ-որ հարցեր քննարկելու համար: Նման պայմաններում ժողովը չի կարող իրավասու լինել»:

ՀՖՖ 9 անդամների պահանջում կար ևս երեք ակումբների՝ «Դիլիջան» ՖԱ-ի, «Անի» ՖԱ-ի և «Վեսթ Արմենիա» ՖԱ-ի անդամության կասեցում: Ընդ որում, «Դիլիջան» ՖԱ-ն արտահերթ ժողով և իր կասեցումը պահանջող ակումբներից մեկն էր: ՀՖՖ գործկոմը հունվարի 25-ին կայացրած որոշումով կասեցվել է այդ ակումբի անդամությունը: Ինչ վերաբերում է «Անի» և «Վեսթ Արմենիա» ֆուտբոլային ակումբներին, ապա Ազարյանը նշում է, որ բավարար ապացույցներ չկան այդ ակումբներին պայմանավորված խաղերի մեջ մեղադրելու համար:

«Դեկտեմբերի 28-ին ժողովի ընթացքում մի քանի անգամ նշվեց, որ այդ անդամների կասեցման, ակումբների որակազրկման համար բավարար ապացույցներ չեն եղել: Մենք համադրել ենք մի քանի կազմակերպությունների կողմից եկած կասկածները: Վեսթ Արմենիայի, Անիի և Դիլիջան ՖԱ-ի պարագայում չեն եղել բավարար քանակի ապացույցներ, եղել են միայն ՈՒԵՖԱ-ի կողմից եկած կասկածներ՝ թվով մեկ կամ երկու, մինչդեռ մյուս ակումբների պարագայում նման զեկույցները եղել են տասնյակներով, ընդ որում՝ մի քանի կազմակերպությունների կողմից: Փորձագիտական խումբը շարունակում է գործել, եթե կլինեն նոր ապացույցներ, ուշ չի լինի պատժելու համար: Այս պահին ՈՒԵՖԱ-ն է նման ապացույցներ չի գտել»,- նշում է Ազարյան: 

Նրա խոսքերով, եթե նախորդ մրցաշրջանում ՀՖՖ-ն ստացել է Առաջին դիվիզիոնի վերաբերյալ 40 զեկույց, ապա այս մրցաշրջանում եղել է միայն մեկ զեկույց: «Ստացվում է, որ մեր պատիժները տեղին են եղել, պատժվել են նրանք, ովքեր մեղավոր են եղել: Իսկ այս մրցաշրջանի միակ զեկույցը «Սևան» - «Արարատ» գավաթային խաղի վերաբերյալ է, կոնկրետ՝ «Սևան» ՖԱ-ն է կասկածվում: Բայց դա դեռ բավարար հիմք չէ «Սևան» ՖԱ-ին որակազրկելու համար: Եվ առավել քան տարօրինակ է, որ այլ ակումբների կասեցման մասին խոսում է հենց «Սևան» ՖԱ-ի ներկայացուցիչը»,- ասում է ՀՖՖ գլխավոր քարտուղարը:

«Անի» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանում չի մասնակցում ՀՖՖ կազմակերպած որևէ մրցաշարի, ինչպես և մի շարք ակումբներ, որոնց անդամությունը կասեցվել է: Սակայն այդ ակումբի գործունեությունը չի կասեցվել, ինչպես մյուսներինը, քանի որ «Անի» ՖԱ-ն ՀՖՖ-ի հետ միասին համագոծակցում է մանկապատենական խոշոր ծրագիր իրականացնելու ուղղությամբ.

«Այդ մասին ավելի հստակ ինֆորմացիա կհրապարակվի, աշխատանքներ են գնում: «Անի» ՖԱ-ն չի մասնակցում առաջնություններին, քանի որ արտոնագիր չի ստացել ՀՖՖ-ից: Դրանից հետո «Անի» ՖԱ-ն սկսել է ուշադրություն դարձնել մանկապատենական ֆուտբոլին: Երևանի կենտրոնում 2021թ.-ին կառուցվելու է մանկապատենական մարզադպրոց, որտեղ մոտ 200 երեխա հնարավորություն է ունենալու զբաղվել ֆուտբոլով: Դա արվելու է «Անի» ՖԱ-ի հետ համատեղ: Հուսով եմ՝ մոտ ժամանակներում նախագիծը պատրաստ կլինի, կհրապարակենք: Այսինքն՝ «Անի» ՖԱ-ն այս պահին գործունեություն ծավալում է, դա բավարար հիմք է նրանց չկասեցնելու: Այդպես եղավ նաև անցած տարի, երբ «Էրեբունի-Դիլիջան» ՖԱ-ի կողմից մոտ 250 մլն դրամի ներդրումային ծրագիր էր ներկայացվել, և այդ ակումբի գործունեությունը չկասեցվեց: Մեկ տարի անց ոչ մի բան չեղավ, այդ ամենը մնաց թղթի վրա, այդ պատճառով «Էրեբունի-Դիլիջանը» կասեցվեց: Եթե ստացվի այնպես, որ 2021թ.-ին չլինի այն, ինչը նախատեսվում է հենց «Անի» ՖԱ-ի մեղավորությամբ, ապա «Անին» էլ կարժանանա «Էրեբունի-Դիլիջանի» ճակատագրին»,- նշում է Ազարյանը: 

ՀՖՖ գործկոմի հարցում ներառվել էր նաև երեք անձանց՝ Գյումրիի «Շիրակի» նախկին նախագահ Արման Սահակյանին, նույն ակումբի նախկին գլխավոր տնօրեն Արարատ Հարությունյանին, ինչպես նաև «Գանձասար-Կապան» Ֆա-ի նախկին սպորտային տնօրեն Սարգիս Ասոյանին հայկական ֆուտբոլում անցկանկալի անձ ճանաչելու հարցը:

«Հոկտեմբեր-նոյեմբերի ամսիներին Հայաստանի առաջնության շրջանակներում երկու հանդիպում տեղի ունեցավ՝ «Շիրակ» - «Նոա», «Գանձասար-Կապան» - «Վան», մի քանի օրվա տարբերությամբ: Գյումրիում սեռական հայհոյանքներ էին եղել, ուժի կիրառում, հարվածների ֆեդերացիայի պատվիրակի նկատմամբ, մյուս խաղում նույնն էր եղե լ մրցավարի ու նրա հոր նկատմամբ: Երկու գործով էլ կարգապահական վարույթներ էին բացվել, ակումբները տուգանվել էին: Սակայն կարգապահական կանոնակարգը սահմանում է պատժամիջոցներ այն ֆիզիկական անձանց ցանկ, ում նկատմամբ կարգապահական կանոնակարգը կիրառվում է: Այդ երեք անձինք ֆուտբոլային պաշտոնյաներ չեն հանդիսանում, որևէ պաշտոն չեն զբաղեցնում որևէ ակումբում: Արարատ Հարությունյանը ցմահ որակազրկված է ՀՖՖ-ի կողմից (դեռևս 2018թ.-ին՝ պայմանավորված խաղ կազմակերպելու համար - խմբ.), Արման Սահակյանը այլևս «Շիրակի» նախագահը չէ, Սարգիս Ասոյանն էլ նախկինում զբաղեցրել է «Գանձասարի» սպորտային տնօրենի պաշտոնը: Նրանք եղել են ներկա հանդիպմանը, VIP օթյակում, հյուրի կարգավիճակով, ինչը չի արգելվում: Միակ մարմինը, որը կարող է այդ մարդկանց նկատմամբ որոշում կայացնել, գործադիր կոմիտեն էր: Ամենամեծ պատիժը նման մարդկանց ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելն է: Դա բերում է նրան, որ այդ մարդիք ոչ միայն ֆուտբոլային գործունեություն չեն կարող ծավալել, այլև չեն կարող ներկա լինել հանդիպումներին: Այդ պատճառով կարգապահական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել գործկոմին՝ այդ պատժամիջոցը կիրառելու համար: Երկու անգամ այդ մարդիկ հրավիրվել են կարգապահական կոմիտեի նիստերին, ցուցմունք տալու: Նրանց առաջարկվել է նաև գրավոր դիրքորոշում ներկայացնել: Նման դիրքորոշում ստացել ենք միայն «Գանձասար-Կապանից»՝ կես էջի սահմաններում: Գործկոմը որոշեց ևս մեկ հնարավորություն տալ՝ ներկա լինելու գործկոմի հաջորդ նիստին: Անկախ նրանից՝ կգան, թե չեն գա, որոշումը կկայացվի, բայց նրանց ներկայությունը կարող է ազդեցություն ունենալ գործկոմի անդամների որոշման վրա»,- բացատրեց Ազարյանը:

Ռաֆայել Խալաթյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1407 դիտում

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈւ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6-8000 դրամ․ գործը դատարանում է

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 21-ին

Դալմայի այգիների տարածքում մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել

ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով

6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան

Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է

Պատուհանի ճաղավանդակները պոկելով՝ մտել են տուն, գողացել՝ 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ

«Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի

Վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ

Հայտնաբերել է տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ՝ գնացքի գծերի վրա. ողբերգական վթար Արմավիրում

Հայաստանը մտադիր է Հնդկաստանից գնել 78 միավոր հրետանային համակարգ, ընթանում են բանակցություններ. IDRW

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը

«Խարդախ եմ, դիմեք ոստիկանություն՝ կունենաք խնդիրներ». 330.000 դրամ է փոխանցել վարորդականի համար և կորցրել այն

Նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշին և նվաճել եզրափակչի ուղեգիր

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

«Վրացական երազանք»-ը վարչապետի պաշտոնում կրկին առաջադրել է Կոբախիձեի թեկնածությունը

3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է

Առաջիկա օրերին 6-10 աստիճանով ցրտելու է

Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն

Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել է 2022-ին, 2 տարի անց՝ հայտնվել Տավուշում

Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին

Ադրբեջանի և Թուրքիայի ծովային հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում

Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից

Ալեն Սիմոնյանը Վիետնամի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ