Հայոց բանակի օրվա առթիվ Լոռիում ծաղիկներ են խոնարհել արցախյան 2 պատերազմներում ընկած հերոսների շիրիմներին (լուսանկարներ)

Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ այսօր ծաղիկներ խոնարհվեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, ծաղիկներ դրվեցին արցախյան 2 պատերազմում ընկած հերոսների շիրիմներին:

Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, երկրապահներ ու բազմաթիվ այլ քաղաքացիներ․ բոլորը լուռ վերապրում էին 92-ից մինչեւ 2020թ.-ի արցախյան պատերազմները: Տարիներ շարունակ Հունվարի 28-ին մարզկենտրոնում ու մարզի այլ քաղաքներում տոնական միջոցառումների պակաս չկար: Քաղաքի տոնական տեսքն ու հնչող երաժշտությունն անպակաս էին: 2021-ի Բանակի տոնն այլ էր՝ ոգեկոչում թե՛ 92-ի ու թե՛ 2020-ի պատերազմում ընկած հերոսներին, չխուսափել խոսել խնդիրներից, ոտքի կանգնել, աշխատել ու դառնալ երբեմնի ամենամարտունակ բանակներից մեկը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցն սկսեց հերոսներին փառք տալով, խոնարհվելով նահատակների ընտանիքների առջեւ, նոր միայն շնորհավորեց Բանակի օրվա առթիվ. «Գտնվելով հետպատերազմյան շրջանում՝ մենք պետք է մեր պարտքը համարենք արագ ինքնակազմակերպվել ու վերականգնել մեր ուժերը: Ես համոզված եմ, որ մեր ձեռքբերումների ու հաղթանակների միակ գրավականը մեր միասնության ու հավաքական ուժի մեջ է: Մոտ ապագայում մենք կունենանք այն կարգավիճակը, որ ունեցել ենք սեպտեմբերից առաջ, ու դա կլինի մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց մարզի ղեկավարը՝ հորդորելով չմոռանալ մեր զինվորների բոլոր այն սխրագործությունները, որոնք թեպետ լեգենդի ժանրից են, սակայն փաստ են:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի համար եւս բանակի տոնը տարբերվող է նախորդներից: Ասլանյանն ասում է՝ վերջին պատերազմը ցույց տվեց, որ կարիք կա կյանքի ու բանակի նկատմամբ ունեցած պատկերացումները վերանայելու ու վերաիմաստավորելու.

«Այս ամենի հետ միասին մենք պետք է արձանագրենք, որ մեր Հայոց բանակը Հայաստանի անկախության այն եզակի նույնականացման այցեքարտերից է, որը բոլորինս է: Այսօր մեր բանակը փոքր-ինչ վիրավոր է, բայց ես կարծում եմ, որ բանակի ներուժը մեր երիտասարդությունն է, մեր սպայական կազմը բավարարում է, որպեսզի մենք կարողանանք լուրջ հետեւություններ անենք ու ուղղենք մեր բանակի մեջքը, իսկ բանակը պետության ողնաշարն է»,- ասաց քաղաքապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1542 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին