Վանաձորում կառուցված պուրակը անվանակոչվեց «Հերոսների պուրակ»՝ վանաձորցի հերոսների նկարներով (լուսանկարներ)

Կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրով նախորդ տարի Վանաձորի ծայրամասային Տարոն 2 թաղամասում 25 մլն դրամ արժողությամբ պուրակ կառուցվեց: Երկրաշարժից հետո կառուցված թաղամասում սա միակ այդպիսի վայրն է: Այգու բացումն այսօր էր՝ Հայոց բանակի տոնի առթիվ: Այգին անվանակոչվեց «Հերոսների պուրակ»՝ արցախյան վերջին պատերազմում ընկած հերոսների պատվին:

Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլայնանը, պաշտոնատար այլ անձինք ու քաղաքացիներ: Պուրակում 2 ցուցատախտակ է տեղադրվել, որոնց վրա տեղ են գտել արցախյան վերջին պատերազմում զոհված վանաձորցի հերոսների լուսանկարները: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ այգու կառուցման ողջ ընթացքում, երբ դեռ պատերազմ չկար, որեւէ մեկի մտքով չէր էլ անցնում, որ այգին կոչվելու է «Հերոսների պուրակ». «Այգին նախագծվել, կառուցվել էր արդեն, բայց անուն դեռ չէինք որոշել… հետո մտածում էինք կոչել «Հաղթանակի կամ Փառքի պուրակ», բայց, ցավոք, ելնելով պատերազմի ելքից՝ անվանակոչեցինք «Հերոսների պուրակ»՝ հավերժացնելով նրանց անուններն ու փառքը, անձնուրաց սխրագործությունները»,- ասաց պարոն Աբովյանը՝ հավելելով, որ պուրակում նաեւ անվանական կոթող կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4426 դիտում

«Տոյոտա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ֆորդ»-ին. կա տուժած

Աբխազ ցուցարարների պահանջը կատարվեց. նախագահը հրաժարական է տվել՝ նշելով պայմաններ

Սևանում տեղում է ձյուն, ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Ինչ քաղաքական խնդիր է դրվելու նոր պաշտոնյաների առջև. Վահագն Ալեքսանյանը մանրամասնել է

Մոլդովայի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության. Մարագոս

ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանն ու շրջել այն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել

«Համբերության բաժակը լցվել է». ինչու վարչապետը ազատեց կառավարական կաբինետի պաշտոնյաներին (տեսանյութ)

ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

28․5 տոննա պանելային արևային համակարգով բարձված իրանական բեռնատարը կողաշրջվել է

Վարչապետի և տիկնոջ շրջայցը Վատիկանի թանգարաններ և Սուրբ Պետրոսի տաճար (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչ է հորդորել Քյարամյանը գործընկերներին. տեղի է ունեցել աշխատանքային վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Գնել Սանոսյանի խորհրդականը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Բուժհաստատության բակում կայանված և չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին. Չախոյան

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 18-ին

Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել

Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը

Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank