Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

18/11/2024 schedule19:42

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Յուփեյ ընկերությունը միացել է Open QR ենթակառուցվածքին։ Այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Յուփեյի օգտատերերը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը, նախ ողջունելով ենթակառուցվածքին արդեն իսկ միացած գործընկերներին, տեղեկացրել է, որ ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների հետ ընթանում են բանակցություններ, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։ «Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար»,- ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք ուրախ ենք միանալ Իդրամ ընկերության այս նախաձեռնությանը, հաշվի առնելով մեր ռազմավարությունը, որն ուղղված է Upay էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի փորձառության շարունակական բարելավմանը։ Արագ և անհպում վճարումներն այսօր ժամանակի հրամայականն են դարձել և միանալով այս նախագծին՝ մենք ևս մեկ քայլ ենք կատարում՝ մեր հաճախորդներին տրամադրելու արագ և հասանելի վճարային լուծումներ։ Կարծում եմ՝ «Բաց QR» ենթակառուցվածքի շուրջ համագործակցությունը թույլ կտա նոր վճարային էկոհամակարգ ստեղծել Հայաստանում»,- ասել է «Յուփեյ» ընկերության տնօրեն Հասմիկ Գևորգյանը («Յուփեյ» ընկերությունը հիմնադրվել է Ucom-ի կողմից)։

Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում»,- ասել է Ալբերտ Թունյանը։

Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են Evocabank-ը, Fast Shift-ը, Upay-ը և Easy Pay-ը։ Իդրամի բաց/open QR ենթակառուցվածքին միացած ընկերությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր, իսկ Հայաստանում գործող Բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին Իդրամից տեղեկացրեցին, որ բաց են համագործակցության համար։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
167 դիտում

Հայտնաբերվել և վնասազերծվել է «Գորիս» ՔԿՀ-ից Երևան տեղափոխվելիս փախուստի դիմած կալանավորը

Վրաստանի ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն. Զուրաբիշվիլին կդիմի Սահմանադրական դատարան

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանն ու շրջել այն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթ է հայտարարել

«Համբերության բաժակը լցվել է». ինչու վարչապետը ազատեց կառավարական կաբինետի պաշտոնյաներին (տեսանյութ)

ՄԱԿ-ի դատարանը փաստաթղթերի պատրաստման համար Երևանին և Բաքվին մեկ տարի ժամանակ է տվել

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բորելը ԵՄ-ին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները Կիևին

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել

Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

28․5 տոննա պանելային արևային համակարգով բարձված իրանական բեռնատարը կողաշրջվել է

Վարչապետի և տիկնոջ շրջայցը Վատիկանի թանգարաններ և Սուրբ Պետրոսի տաճար (լուսանկարներ, տեսանյութ)

Ինչ է հորդորել Քյարամյանը գործընկերներին. տեղի է ունեցել աշխատանքային վերջին խորհրդակցությունը (տեսանյութ)

Գնել Սանոսյանի խորհրդականը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել

Բուժհաստատության բակում կայանված և չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին. Չախոյան

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 18-ին

Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել

Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը

Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank

Որքանով է ավելացել Երևանի տրանսպորտից ստացված շահույթը նախորդ շաբաթվա համեմատ

Ոստիկանությունն ու քաղաքապետարանը գիշերային այց են կատարել Երևանի ակումբներ. ինչ է արձանագրվել (տեսանյութ)

Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ

Այց Վատիկանի թանգարան. ՀՀ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Նորին սրբություն Ֆրանցիսկոս Պապն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)

Երբ քննիչն ու օպեր-լիազորը տարբեր հիմնարկներից են, իրենց համագործակցությունը խիստ անարդյունավետ է. Իոաննիսյան

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան (տեսանյութ)