Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ

18/11/2024 schedule15:10

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունն առաջնագծում «սառեցնելու» տարբերակը։

«Ռազմական շփման գծի երկայնքով ինչ-որ «սառեցման» տարբերակ, իհարկե, անընդունելի է ռուսական կողմի համար։ Այս պարագայում նախագահ Պուտինի կողմից ձեւակերպված հունիսյան պայմանները լիովին պահպանում են իրենց արդիականությունը։ Սա այն է, ինչ պետք է արվի, որպեսզի դադարեցվեն մարտերը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Bloomberg-ի այն հրապարակումը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում G20 գագաթնաժողովին առաջարկ է ներկայացնելու՝ սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ճակատային գծի երկայնքով:

Ավելի վաղ «International Affairs» ամսագիրը նյութ էր հրապարակել ուկրաինական հակամարտության մասին։

«Այս պահին Արևմուտքը կարող է շարունակել օգնություն ուղարկել Ուկրաինա՝ մինչ Կիևը փորձում է պահել ճակատը: Միաժամանակ, Արևմուտքը փորձեր է անում Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների համար, սակայն պատրաստ չէ ընդունել ռուսական կողմի պայմանները։ Այն միտքը, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցնել հակամարտությունն առանց Արևմուտքի պարտավորությունների, ճիշտ չէ, բայց դրա լիարժեք գիտակցումը դեռևս չի եկել։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ռազմական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում, միությունն այլ ելք չունի»,- ասվում է հրատարակության մեջ։

«Ռուսաստանի խորքերը հեռահար հրթիռներով հարվածելու որոշման հետ կապված իրավիճակի հիմնական վտանգը նրանում է, որ միայն արևմտյան երկրներն են ունակ այդ հարվածներն իրականացնել, այլ ոչ թե Ուկրաինան»,- ասել է Կրեմլի պաշտոնյան՝ հավելելով, թե Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը շարունակում է «բորբոքել» Ուկրաինայում հակամարտությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
239 դիտում

Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները

Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել

Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը

Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ

Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank

Որքանով է ավելացել Երևանի տրանսպորտից ստացված շահույթը նախորդ շաբաթվա համեմատ

Ոստիկանությունն ու քաղաքապետարանը գիշերային այց են կատարել Երևանի ակումբներ. ինչ է արձանագրվել (տեսանյութ)

Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ

Այց Վատիկանի թանգարան. ՀՀ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Նորին սրբություն Ֆրանցիսկոս Պապն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)

Երբ քննիչն ու օպեր-լիազորը տարբեր հիմնարկներից են, իրենց համագործակցությունը խիստ անարդյունավետ է. Իոաննիսյան

ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան (տեսանյութ)

Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հրաժարականի վերաբերյալ հանդես է եկել ուղերձով

Մենք կպայթեցնենք համացանցը. Ռոնալդուն ինտրիգային հայտարարություն է արել իր ալիքի նոր հյուրի մասին

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Վիետնամում է

Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Վրաստանի սրտում կրկին իրավիճակը լարվում է. Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա հանրահավաքը

Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին

Պաշտոնանկությունները վերաբերում են ՀՀ-ում դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրներին․ Կոնջորյան

Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում. Բադասյան

Կա հարուցված վարույթ․ պատգամավորները՝ Աղազարյանի և Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու լուրերի մասին. տեսանյութ

Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը. Սանոսյան

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնին Բաքվում հետապնդել ու հալածել են. նա լքել է Ադրբեջանը

Լիբանանում կրակել են պարեկություն իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Եկել է պահը՝ հայտնելու ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին․ Քյարամյան

Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներ

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ազատման դիմում է գրել

Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մանկապարտեզներ. Ավինյան

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Աշակերտները դպրոցն ավարտելիս պետք է բավարար չափով անգլերեն իմանան. Ավինյան