Երևան
12 °C
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։
ՀՀ վարչապետի խոսքով՝ բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին:
Գնել Սանոսյանի խորհրդականը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել
Բուժհաստատության բակում կայանված և չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել
Լևոն Քոչարյանն ավելի լավ է մտածի հոր վարկանիշը պապլավոկի զուգարանից փրկելու մասին. Չախոյան
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է
Վալենտինա Մատվիենկոն ծրագրում է այցելել Հայաստան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 18-ին
Հայտնի է՝ ում է վերապահվել ԲԴԽ նախագահի պարտականությունները
Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները
Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը շրջել են Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Նարեկացու արձանի առջև
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ամանորյա մեծ վիճակահանություն կկազմակերպի. ինչպես մասնակցել
Փարաքարի համայնքապետը հրաժարական է ներկայացրել
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է. համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել
Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստում քննարկվել է 25 մլն դրամ աջակցության բաշխման հարցը
Ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գործուղվել Սուրբ Աթոռ
Նիկոլ Փաշինյանը Հռոմի Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին
Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի
Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank
Որքանով է ավելացել Երևանի տրանսպորտից ստացված շահույթը նախորդ շաբաթվա համեմատ
Ոստիկանությունն ու քաղաքապետարանը գիշերային այց են կատարել Երևանի ակումբներ. ինչ է արձանագրվել (տեսանյութ)
Ռուսաստանի համար անընդունելի է ուկրաինական հակամարտությունը առաջնագծում «սառեցնելու» տարբերակը. Կրեմլ
Այց Վատիկանի թանգարան. ՀՀ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Նորին սրբություն Ֆրանցիսկոս Պապն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել (լուսանկարներ)
Երբ քննիչն ու օպեր-լիազորը տարբեր հիմնարկներից են, իրենց համագործակցությունը խիստ անարդյունավետ է. Իոաննիսյան
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան (տեսանյութ)
Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իր հրաժարականի վերաբերյալ հանդես է եկել ուղերձով
Մենք կպայթեցնենք համացանցը. Ռոնալդուն ինտրիգային հայտարարություն է արել իր ալիքի նոր հյուրի մասին
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Վիետնամում է
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Վրաստանի սրտում կրկին իրավիճակը լարվում է. Թբիլիսիում սկսվել է ընդդիմության 24-ժամյա հանրահավաքը
Սոնա Ղազարյանը մասնակցել է Գերմանիայի Բունդեսթագի Երիտասարդական տարածության Բեռլինի համաժողովին
Պաշտոնանկությունները վերաբերում են ՀՀ-ում դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրներին․ Կոնջորյան
Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում. Բադասյան
Կա հարուցված վարույթ․ պատգամավորները՝ Աղազարյանի և Զեյնալյանի՝ մանդատները վայր դնելու լուրերի մասին. տեսանյութ
Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը. Սանոսյան
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնին Բաքվում հետապնդել ու հալածել են. նա լքել է Ադրբեջանը
Լիբանանում կրակել են պարեկություն իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահների վրա
Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
Եկել է պահը՝ հայտնելու ՔԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին․ Քյարամյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT