Երևան
12 °C
ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը։
«Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին է» նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում կազմակերպված արարողությանը ներկա էին մի շարք ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, համալսարանական ազատամարտիկի հարազատներն ու մտերիմները:
Հուշատախտակի բացումը վերապահված էր շուշեցի փոքրիկին՝ Արսեն Սարգսյանին, որը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի պնդմամբ, խորհրդանշում է մեր վաղվա օրը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որը Գևորգ Արշակյանին հանդիպել էր Շուշիի մատույցներում:
«Երբ ինձ հայտնեցին, որ այս երիտասարդները Մայր բուհի ուսանողներ են, ես և՛ հպարտություն, և՛ միաժամանակ մեծ ցավ ապրեցի: Հպարտ էի, որ մեր երիտասարդներն այնքան հայրենասեր են, որ չեն վախենում նույնիսկ իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի, սակայն միաժամանակ մեծ ցավ զգացի, քանի որ հենց այդ երիտասարդներն են մեր վաղվա օրը, այն ոսկյա շեշտը, որը հետագայում պետք է հիմք դառնա հայրենիքի զարգացման համար»,- ասել է Արծվիկ Սարգսյանը և ընդգծել, որ, չնայած այսօր Շուշին ու մնացած տարածքները նույնպես թշնամու վերահսկողության տակ են անցել, սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ դրանք վերադարձվելու են:
ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ սիմվոլիկ է հերոսների անուններով լսարանները անվանակոչելը. Դուշման Վարդանի, Տիգրան Սարգսյանի անունների կողքին այսուհետ կհայնտնվի նաեւ հերոս Գեւորգ Արշակյանի անունը՝ որպես հայրենասիրության, քաջության խորհրդանիշ:
Խոսելով Գևորգի մասին՝ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ Գեւորգի բացառիկ մարդկային որակները գալիս էին ընտանիքից, դաստիարակությունից, համալսարանական միջավայրից, բայց հատկապես նրա՝ Գեւորգ պապից, ով նույն համալսարանի դասախոս էր եւ միշտ թոռան առաջին քննադատն ու պաշտպանն էր, խորհրդատուն ու աջակիցը:
«Պապից ժառանգելով մարդկային բարձր արժեքներ՝ Գեւորգն աչքի էր ընկնում իր ողջախոհությամբ, արդարամտությամբ. սա արդեն իսկական փիլիսոփայի կեցվածք էր: Կյանքը թանկ բան է, բայց կան արժեքներ, որոնք ավելի թանկ են՝ հայրենասիրությունը, հավերժության ու փառքի ճանապարհին՝ գիտակցված մահը, որին նվիրվեց Գեւորգը եւ դարձավ օրինակ շատերի համար, դարձավ պատմություն կերտող ու կյանքը շարունակել թելադրող հայորդի»- ավելացրեց նա:
Գեւորգի մասին ջերմ հուշերով կիսվեց նաեւ ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով թեեւ չէր դասավանդել Գեւորգին, բայց լավ գիտեր նրան:
«Ի տարբերություն համալսարանի բազմաթիվ ֆակուլտետների, Գեւորգ Արշակյանը մեր ֆակուլտետում չի սովորել: Բայց կա հետաքրքիր մի պատմություն. երբ Գեւորգը սովորում էր 12-րդ դասարանում, նա մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվող օլիմպիադային. աշակերտները պետք է գրեին ստեղծագործական աշխատանք: Ես բնականաբար Գեւորգին չէի ճանաչում, եւ երբ հանձնաժողովը հավաքվել էր՝ գնահատելու աշխատանքները, կարդում եմ Գեւորգ Արշակյան անունով տաղանդավոր տղայի բացառիկ մի աշխատանք: Հասկացա, որ գրողը, բացի տաղանդավոր լինելուց, նաեւ պայծառ մարդ է. անկեղծ զարմացա եւ հիացա՝ Աստված կարող է շռայլ լինել, բայց այսքան շռայլ կարո՞ղ է: Եվ հանձնաժողովը որոշեց, որ Գեւորգ Արշակյանը պետք է ստանա առաջին կարգի դիպլոմ: Համալսարանի դահլիճում մեծ հանդիսություն է, մենք հանձնում ենք առաջին կագի դիպլոմը, իմ կողքին նստած Գեւորգ Հովսեփյանն ասում է՝ թոռնիկս է: Ու այդ պահին ես հասկացա, որ գենետիկան հզոր ուժ է, ու մտածեցի, որ Գեւորգը պիտի գա ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Իհարկե, Գեւորգը ընտրեց այլ ճանապարհ, բայց ես չնեղացա նրանից, ես իրեն սիրեցի իբրեւ զավակի եւ իբրեւ կրտսեր ընկերոջ. իմ ու Գեւորգ Արշակյանի կամուրջները չայրվեցին:
Ցավում եմ, որ Հունվարի 28-ը բոլոր իմաստներով տոն չդարձրինք, եւ սերունդ կրթելու դժվար գործը թողեցինք Գեւորգ Հովսեփյանի ու նրա նման բացառիկ անհատականությունների վրա: Գեւորգը ճիշտ էր մեծացել. բարոյականության գինն իմացող եւ իր թոռանը մարդկային լավագույն արժեքներով դաստիարակած Գեւորգ պապը հաստատ համոզված էր, որ սիրելի թոռը օրինակ կդառնա այստեղ կանգնած երիտասարդների եւ հազարամյակներ շարունակ համալսարան մտնող յուրաքանչյուր ուսանողի համար» - ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը:
Երեւանի պետական համալսարանի՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ նշեց, որ Գեւորգը հերոսացավ՝ ոչ միայն իր զոհվելով, այլ նաեւ իր ապրած կյանքով. նրա մեջ խտացված էր իր հայրենիքում ապրող հայ մարդու վճռականությունը եւ հաստատակամությունը:
«Մեր հասարակությունը այսօր պետք է իր մեջքը ուղղի եւ հանուն այդ տղաների հիշատակի՝ ապրի՝ իր առջեւ նպատակ դնելով հայրենիքի գրավված տարածքների ազատագրման գաղափարը»,- հավելեց նա:
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վերջում ավելացրեց, որ Գեւորգը իր կյանքով սովորեցրեց գնահատել այն գաղափարական արժեքները, որոնք իրականում ավելին արժեն, քան կյանքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT