Երևան
12 °C
Ազգային ժողովը արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները թեեւ մասնակցում էին նիստին, սակայն դժգոհ էին օրակարգում ընդգրկված հարցերից: Ուստի, քննարկում ծավալվեց ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան բուն նախագծերի քննարկման շուրջ:
Դատական օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է 17 դատավորի հաստիք ստեղծել, որոնք կզբաղվեն միայն կալանքի, խուզարկությունների միջնորդությունների հարցերը քննելով։ Նրանցից առնվազն 8-ը աշխատելու են Երեւանում:
Արդարադատության նախարարը պարզաբանեց, թե մասնագիտացված դատավորների ավելացմամբ համակարգը կբեռնաթափվի, կկրճատվեն քրեական գործերի քննության ժամկետները։
«Ընդհանրապես, 1,5 տարի է՝ ինչ ես հիշում եմ, մենք քննարկում ենք դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը: Ասում ենք՝ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տեւում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ հիմա այդ հարցի լուծմանը մոտ են, եւ դրա համար էլ նախագիծը հրատապ է:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում կողմ արտահայտվեց նախագծի գաղափարին՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները ունեն ազգային անվտանգության կարեւորություն: Ըստ Բաբաջանյանի, պետության ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար այդ փոփոխությունները խիստ կարեւոր են:
Մյուս կողմից, ըստ պատգամավորի, խնդրահարույց է դատավորների ընտրության կարգը. «ԲԴԽ-ին վերապահել այս դատավորների ընտրությունը՝ խնդրահարույց է: Սա՝ հայտնի պատճառներով. մենք այդ խորհրդից առնվազն ակնկալում էինք կոնկրետ դիրքորոշում նոյեմբերի 15-ին այդ խորհրդի նախագահի կողմից հնչեցված մարտակոչի վերաբերյալ: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել: Ուստի կարելի է ենթադրել՝ ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը»,- ասաց նա:
Այնուհետեւ Բաբաջանյանը, ակնարկելով Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին, նաեւ նկատեց. «Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով, մարդը, ում իշխանության օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, իշխանությանը եւ սպառնում է մասնակցել այդ ընտրություններին եւ «կռել» այդ ընտրություններին:
2008-ին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը Երեւանի կենտրոն բերել, մարդկանց սպանել, խաղաղ ցուցարարներին սպանել, դրանից հետո թույլ տալ, որ մարդը հոխորտա ու խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին: Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, էսօր ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում:
Կարծում եմ՝ դատական համակարգը հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Մաքուր ջուրը խառնելով ցեխաջրի հետ՝ հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Եթե մինչեւ արտահերթ ընտրությունները չկարողանանք դատական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, ուրեմն այդ ընտրությունները նույնպես տապալված են»,- հայտարարեց Բաբաջանյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, դեմ էր ԱԺ արտահերթի օրակարգին եւ պնդում էր՝ սա այն հարցը չէ, որ պետք է լինի հետպատերազմական երկրի խորհրդարանի օրակարգում:
«Եթե դուք բերեիք նախագիծ Արցախի տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բերեիք նախագիծ զենքի օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ես կհասկանայի», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Ես անհարմար եմ զգում, որ անընդհատ փորձում եք այստեղ բերել կեղծ օրակարգեր, հայտարարում եք, որ եթե մենք գնանք՝ մեր պետականությունը կփլուզվի: Հիմա պիտի ԱԺ նախագահը պատվիրակություն կազմեր, պիտի գնայինք «Զվարթնոց» օդանավակայան, որ տեսնեիք՝ ինչ է կատարվում»,- իր հերթին դժգոհեց Բարգավաճ Հայաստանից Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով. «Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար: Մարդիկ գնում են: Այդ մարդիկ 2018-ին քվեարկում էին մեր եւ ձեր օգտին, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնանք հարցնենք՝ ինչի՞ եք գնում: Սա ողբերգություն է, մարդիկ տնով, տեղով, իրենց ամբողջ գույքով լքում են հայրենիքը ու փոխանակ այնտեղ լինեինք, փորձեինք հասկանալ՝ ինչու են լքում, ի՞նչ կարող ենք անել, որ հայը մնա իր հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորների թիվը, որովհետեւ պարկեշտ դատավորները հրաժարվում են տալ կալանքի այն սանկցիաները, որոնք ուզում է երկրի գլխավոր հիմնական ֆեյքը»:
Զոհրաբյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը. «Քիչ առաջ մեր գործընկերներից մեկը մեծ պաթոսով խոսում էր արտագաղթի մասին: Արտագաղթը չափվում է թվերով եւ ես հիմա մի քանի թիվ կհրապարակեմ»,- ասաց Գեւորգյանը եւ ավելացրեց. «2008-ին արտագաղթը ՀՀ-ից կազմել է 23 հազար 100 մարդ, 2009-ին՝ 25 հազար, 2010-ին՝ 46 հազար 700, 2011-ին՝ 43.800, 2012-ին՝ 42.800, 2013-ին՝ 31.200, 2014-ին՝ 41.700, 2015-ին՝ 43.400, 2016-ին՝ 48.200, 2017-ին՝ 26.900: Այսինքն՝ այն տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ եւ կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, ինչպես մեր գործընկերն էր նշում՝ Հայաստանից փախել է 372 հազար 800 մարդ»: Փոխարենը, ըստ նրա 2018-ին՝ հեղափոխությունից հետո, Հայաստան է վերադարձել 26 հազար մարդ, 2019-ին Հայաստան է վերադարձել 14 հազար մարդ, 2020-ի տվյալները դեռ չեն հրապարակել: Ամփոփելով՝ Գեւորգյանն ասաց՝ 10 տարվա ընթացքում Հայաստանից գնացել է 372 հազար 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո եկել է 41 հազար մարդ:
«Սիրտներդ կպայթեր, չէ՞…ԲՀԿ-ի ժամանակ հեռացել են»,- Գեւորգյանի ելույթից նեղվածությունն արտահայտեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը եւ հիշեցրեց՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայում եղած ժամանակ չի պարտվել, հողերը հանձնել Հայաստանը:
Քննարկվող հարցերի կարեւորության վերաբերյալ բարձրացված հարցերին արձագանքեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: «Քննարկում ենք, թե ինչպիսին պետք է դառնա ՀՀ-ն եւ նաեւ Արցախի Հանրապետությունը: Քննարկում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումները… Ընդդիմությունը փորձում է տպավորություն թողնել, թե միայն իրենք են սրտացավ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության քաղաքացիներով, իսկ իշխանությունը՝ ոչ»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ, ծրագրեր՝ պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար: Անդրադառնալով նաեւ այս օրերին ՀՀ-ից հեռացողներին՝ Մակունցն ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի շարունակ ՀՀ շատ քաղաքացիներ, ինչպես նաեւ Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, սպասում էին, որպեսզի սահմանները բացվեն, որ իրենք վերադառնան թե՛ իրենց աշխատանքին, թե՛ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Ի գիտություն. ՀՀ-ից կան մարդիկ, այո՛, ովքեր գնում են նաեւ իմ նշած նպատակներով, բայց նաեւ այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»,- ասաց Մակունցը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթում դիմեց «Բարգավաճ Հայաստան» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների իր գործընկերներին:
«Ես ուզում եմ կոչ անել, պարո՛ն Աբովյան, տիկի՛ն Զոհրաբյան, ավելի զուսպ լինել, որովհետեւ էն երկու-երեք ամիսը, որում դուք էստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, թե՛ չգիտեմ՝ ամենակտրուկ ձեւով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, պրծավ: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք»,- ասաց նա:
Անդրադառնալով պատերազմի հետեւանքով Արցախի տարածքային կորստի եւ մարդկային զոհերի վերաբերյալ Զոհրաբյանի հրապարակած տվյալներին եւ հիշելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին՝ Սիմոնյանն ընդգծեց. «Տիկին Զոհրաբյանը այստեղ 5000 թիվ անուն է տալիս: Այդ որտեղի՞ց ձեզ այդ թիվը, տիկի՛ն Զոհրաբյան: Կարո՞ղ է 2 է, կամ 7 է: Էլ ինչ թիրախ կարող եք ցույց տալ մեր թշնամուն: Մի հատ ոչ բարով վարչապետ կար, այստեղ նստած էր ժամանակին, նա էլ էր թիրախներ ցույց տալիս ադրբեջանցիներին, կոչ անում, որ պատերազմ սկսի»:
ԱԺ փոխնախագահն ասաց՝ համամիտ է պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթի բոլոր դրույթների հետ, մի բան կա միայն, որ նա չի նշել.
«Այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, 30 տարի իշխանություն եղած մարդիկ էս երկու տարում չարածների մեջ: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ: Այո՛, մեղավոր ենք, դա էլ կուղղենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը՝ կոչ անելով հարգել իրար, որովհետեւ այսուհետ հակադարձելու են հնչած բոլոր խոսքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն Հնդկական օվկիանոսում խորտակեց իրանական ռազմանավը, որն իրեն «անվտանգ էր զգում միջազգային ջրերում»․ Հեգսեթ
Ամերիաբանկը` Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամ
Մշտապես կապի մեջ ենք գրեթե բոլորի հետ, երկիր-երկիր գիտեմ՝ որ քաղաքացին որտեղ ինչ խնդիր ունի․ Միրզոյան
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում առաջիկա օրերին տարածաշրջանի համար
Կրակոց չի հնչել, գործը փոխանցվել է նախաքննական մարմին. ՆԳՆ-ն՝ սուպերմարկետների տերերի միջև միջադեպի մասին
1 միլիոն 200 հազար այց՝ երկու ամսում․ համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը․ Ավանեսյան
Ականներ են տեղադրում Հայաստանի տակ. հյուսիսը հերթով զոհաբերելու է իր գործակալներին. Բլեյան. տեսանյութ
Իսրայելական ուժերը ներխուժել են լիբանանյան տարածքներ․ հայտնի է զոհերի մասին
Շնորհավորում եմ բոլորիս հրաձգության ԵԱ Հայաստանի հավաքականի ցույց տված արդյունքի առիթով․ վարչապետ
Լոռիում հանցավոր խումբ է ձերբակալվել․ տեսանյութ
էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Մասիսում գործող տեղական կաշվի վերամշակմամբ զբաղվող արտադրական ձեռնարկություն
Եթե մենք՝ ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը, կարողանանք տարածաշրջանը դարձնել արագ, ապահով անցում, եկամուտը կավելանա
Նորից եմ առաջարկում՝ թող բարի լինեն հավաքվեն․ ինչու Աբրահամյանին թույլ չի տրվել տեսնել ձեռք բերված զենքերը
Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանը և Գերմանիան քննարկում են «Միջին միջանցքի» շրջանակում համագործակցության հնարավորությունները
Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ
Ռոբի վախտ Պողոսին «պրիվետի» համար տվին սպանեցին, իսկ վարչապետին խանութ չթողեցին, սուսուփուս դուրս եկավ
Մնում է հասկանալ, թե նավթամթերքը երիտասարդն ինչպես է Իրանից հասցնելու Վանաձոր․ Սաֆարյանը՝ Կարապետյանին
Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Միրզոյան
Որ ասում եք՝ «պերաշկի» եք ուտում, չի երևում, որ դուք հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք․ վարչապետ
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
Իրանում մեկնարկել է երկրի նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը
Starlink-ի՝ ՀՀ կառավարությանը նվիրաբերած տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է
Անվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Աշխատանքային այցս Վրաստան ավարտվեց․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դատարանը Վազգեն Սաղաթելյանին պարտավորեցրել է հերքել Արուսյակ Մանավազյանի վերաբերյալ տարածած զրպարտությունը
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 4-ին
Թեհրանում կմեկնարկի Ալի Խամենեիի եռօրյա հրաժեշտի արարողությունը
Հայաստանի առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից 1 միլիոն մարդ անվերադարձ հեռացել է. Կոնջորյան
Հայտարարությունը, թե Սևանի դիահերձարանի աշխատակիցները դեկտեմբերի աշխատավարձը չեն ստացել, սուտ է. ԱՆ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է Սպանդարյան ջրամբարի պահակակետի նորոգման աշխատանքների գնառաջարկներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի. Նազելի Բաղդասարյան
Ռուսաստանը շնորհակալ է Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար. Զախարովա
Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց
Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. ՀՀ վարչապետ
2025-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը. Արթուր Նահապետյան
Հույս ունենք՝ առաջիկայում Հայաստանից ևս արտահանումներ կիրականացվեն երկաթուղով․ Փաշինյան
Լիբանանի ռմբահարվող տարածքներից ուղեկցվել և հատուկ չվերթով Երևան է ուղարկվել երիտասարդական նվագախմբի 87 անդամ
Կլինի վերջին անվճար տեղափոխումը դեպի Մասկատ՝ Fly One-ի թռիչքի ուղևորների համար. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT