Կենդանիների կերակրման գործընթացն ավտոմատացված է․ Արարատ Գրիգորյանն այցելել է Գնդեվազի անասնապահական համալիր

Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և մարզպպպեեետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ աշխատանքային այցով եղել են Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործող «Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող անասնապահական համալիրում։

Հանդիպմանը ներկա են եղել «Էկո ֆարմ» ընկերության տնօրեն Արամ Կիրակոսյանը, գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը և անասնաբույժ Արեգ Սարուխանյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ծանոթացրել է տարածքին, մանրամասն ներկայացրեց իրենց գործունեությունը, տեղեկություններ հաղորդեց կովերի ցեղատեսակների մասին: Ինչպես նաև ներկայացրել է զարգացման հետագա հեռանկարներն ու այդ ուղղությամբ կատարվող քայլերը:

Ընկերությունը Վայոց ձորում ստեղծել է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր: Ֆերմայում ապահովված են կենդանիների կեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Կենդանիների կերակրման գործընթացն ավտոմատացված է՝ կերախառնիչի օգնությամբ ստանում են սարի խոտի, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ, հյութեղ կանաչի և առվույտի օպտիմալ կերախառնուրդ, որն ընկերության կերախոհանոցում համապատասխան վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին:

Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։ Իրականացվում է նաև կրծի առողջության պարբերական ստուգում:

Մարզպետարանը հայտում է, որ Արարատ Գրիգորյանը ողջունել է ընկերության նմանօրինակ գործունեությունը, որի շնորհիվ արտադրվում է բարձրորակ էկո մթերք, բացվում են նոր աշխատատեղեր, ինչը մարզի բնակչության կենսաապահովման բարելավման համար ունի շատ կարևոր նշանակություն:

Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց՝ փորձի փոխանակման նպատակով մարզում անասնապահությամբ զբաղվող մյուս ֆերմերների համար այցեր կազմակերպել <Երեմյան փրոջեքթս> ընկերության անասնապահական համալիր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46015 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել