Գնաճի վրա ազդել են դրամ-դոլար տատանումը եւ միջազգային շուկայում գների թանկացումը

Հայաստանում վերջին ամիսներին շարունակվում է պահպանվել բարձր գնաճը՝ հատկապես որոշ ապրանքների առումով: Սա է փաստում նաեւ Վիճակագրական կոմիտեի հունվար ամսվա գնաճի վերաբերյալ արված հրապարակումը, ըստ որի՝ 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 4.5 տոկոս գնաճ: Ընդ որում՝ 6.4 տոկոս գնաճ արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներում:

ՎԿ-ի տվյալներով՝ դրան մեծապես նպաստել են՝ մրգի եւ բանջարեղենի 9.5 եւ 23 տոկոս տոկոս գնաճերը: Արեւածաղկի ձեթի գինը հունվարին՝ 2020-ի հունվարի համեմատ աճել է 44.3 տոկոսով, հացի եւ ալյուրի գինը՝ 7.9 եւ 12.5 տոկոսով: Շաքարն ու շաքարավազը թանկացել են 40.7 տոկոսով, ձվի գինը՝ 26.4 տոկոսով, կաթնամթերքը՝ 7.7 տոկոսով: Բենզինի գինը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 9.5 տոկոսով, սակայն կորոնավիրուսի ժամանակ արձանագրված էական անկումից հետո դրա գինը գրեթե մոտեցել է նախկին մակարդակին, այս պահին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 390 դրամ է:

Սուպերմարկետներում ձեթի գինը սկսում է 800-850 դրամից, ձուն` 70-80 դրամից: Ապրանքների թանկացման վրա հիմնականում 2 գործոն է ազդել՝ միջազգային շուկայում գների բարձրացումը եւ Հայաստանում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ներմուծվող ապրանքների վրա ազդեցություն է ունեցել փոխարժեքը:

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանում լիներ ոչ մրցակցային մոնոպոլ համակարգ, ապա ներմուծող ընկերությունները կարող էին իրենց վրա ռիսկը վերցնել եւ գինը չբարձրացնել, քանի որ արդեն իսկ շահույթը բարձր կլիներ. «Մեզ մոտ չկան սահմանափակումներ, ցանկացած մարդ ինչ ապրանք ուզում է՝ ներմուծում եւ վաճառում է: Եթե համեմատության համար վերցնենք բենզինը՝ բացի փոխարժեքի գործոնից, նաեւ միջազգային շուկայի՝ նավթի գներն են ազդում: Կարծում եմ, դա այնքան էլ մեծ չէ եւ համեմատական է դրամի արժեզրկման հետ»:

Հարցին՝ որքանո՞վ է սոցիալական ճնշում առաջանում, երբ քաղաքացիների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենում, սակայն գները բարձրանում են, Սողոմոնյանը պատասխանեց. «Եթե տարվա մնացած հատվածում դրամ-դոլար փոխարժեքը նույն մակարդակի մնա, իսկ այլ բացասական գործոններ չազդեն սոցիալ-տնտեսական վիճակի վրա, եւ Կառավարության բյուջեի հիմքում դրված կանխատեսումները իրականանան, ապա, կարծում եմ, գնաճը վերահսկելի կլինի եւ չենք ունենա կանխատեսվող 4 պլյուս-մինուս 1.5%-ից ավելի գնաճ»:

Պատգամավորը նշեց, որ նման պարագայում 5 % գնաճը այնքան բացասական չի լինի, որ հանգեցնի սպառողների շահերի կամ բարեկեցության մեծ չափով նվազմանը:

Հարցին՝ պետությունը ի՞նչ գործիքակազմ ունի գնաճը վերահսկելու համար, Սողոմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ նախորդ տարիների փորձն ու իրողությունները մեզ ապացուցել են, որ ունենք կայացած ֆինանսական համակարգ՝ ի դեմս Կենտրոնական բանկի, որը ամեն ինչ իր վերահսկողության ներքո է պահում, իսկ գների կայունությունը ԿԲ-ի թիվ 1 խնդիրն է»:

Տնտեսագետ Արմեն Քթոյանը մեր զրույցում ասաց, որ գնաճը պայմանավորված է դոլարի փոխարժեքով եւ դրսի շուկայում համապատասխան ապրանքների գների աճով: Ըստ նրա՝ Հայաստանում գնաճի մակարդակը ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրների համեմատ ավելի ցածր է:

Նրա խոսքով՝ հիմնական աճը նկատվում է շաքարավազի դեպքում, որը համապատասխան շուկաներում գների բարձրացմամբ է պայմանավորված. «Նույնը նաեւ ձեթի, կարագի պարագայում. դրսի գների որոշակի աճ է նկատվում: Որոշակի թանկացում կա նաեւ միրգ-բանջարեղենի շուկայում, եւ սրանք հիմնական գործոններն են, որով պայմանավորված մենք ունենք համեմատաբար բարձր գնաճ պարենային ապրանքների գծով, որը նաեւ սպառողական գների ինդեքսի վրա ազդեցություն է ունեցել»:

Քթոյանը նշեց, որ այս գնաճին հակազդելու մեթոդները սահմանափակ են. «Կարող է լինել միայն բնակչության խոցելի խավերին լրացուցիչ ինչ-որ աջակցության տրամադրում: Սա այն իրողությունն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ այն գործիքները, որոնք առկա են ԿԲ-ի եւ Կառավարության տրամադրության տակ, դրանք կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել: Դրանք ենթադրում են նաեւ տնտեսական ակտիվության որոշակի զսպում»:

Տնտեսագետի կարծիքով՝ գնաճը զսպելու համար պետք է իրականացվի զսպող քաղաքականություն, իսկ զսպող քաղաքականությունն ազդում է տնտեսական ակտիվության վրա. «Այստեղ պետք է որոշակի բալանս գտնվի. որոշակի գնաճ թույլ տալու պայմաններում շատ չզսպել տնտեսական ակտիվությունը: Բայց եթե այդ ապրանքները չդիտարկենք, ունենք նաեւ ապրանքների լայն շրջանակ, որոնց դեպքում շոշափելի ավելացում չկա կամ նվազում է արձանագրվում»:

Նա ընդգծեց, որ այստեղ պետք է զգոն լինի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ թույլ չտա գերիշխող դիրքի չարաշահում կամ հակամրցակցային համաձայնություններ:

Հարցին՝ որքանո՞վ է պետությանը պետք տնտեսական աճ ունենալ գնաճի հաշվին, Քթոյանը պատասխանեց. «Գնաճի հաշվին տնտեսական աճ չի լինում: Քանի որ գնաճը անխուսափելի երեւույթ է, պետությունը պարզապես փորձում է գնաճը պահել կառավարելի տիրույթում, դա է պատճառը, որ ԿԲ-ն սահմանում է գնաճի միջակայք եւ իր գործիքները կիրառում է այնպես, որ այդ միջակայքից դուրս չգա»:

Տնտեսագետի խոսքով՝ գնաճը պետությանը ձեռնտու է թերեւս միայն այն դեպքում, երբ բարձր գնաճը կենթադրի նաեւ անվանական ՀՆԱ-ի բարձր մակարդակ, ինչն էլ հարկային լրացուցիչ եկամուտներ կապահովի. «1 տոկոս գնաճը պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացնում է մի քանի միլիարդ դրամով, բայց մյուս կողմից էլ դա այն աղբյուրը չէ, որ պետությունը գայթակղվի եւ համարի, որ ինչքան բարձր գնաճ լինի, այնքան ավելի լավ: Ես թվեցի գնաճի դրական կողմերից մեկը, բայց բացասական կողմերը ավելի շատ են»:

Նա չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ բենզինի գինը վերադառնում է իր նախկին մակարդակին՝ նշելով, որ վերջին 3-4 տարվա կտրվածքով բենզինի գներն այսօր ավելի ցածր են. «Վերջին ամիսների կտրվածքով եթե դիտարկենք՝ նավթը գտնվում է իր առավելագույն գնի վրա, ինչը բնականաբար իր ազդեցությունը չէր կարող չունենալ բենզինի շուկայի վրա: Մեզ մոտ համենայնդեպս բենզինի շուկան գնալով ավելի մրցակցային է դառնում: Դրա վկայությունն այն է, որ մենք նավթի համաշխարհային գների նվազման պարագայում ունենում ենք որոշակի նվազում, ինչը նախկինում տեղի չէր ունենում»,- ասաց Քթոյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ նավթամթերքի գների բարձրացումը բնական է, քանի որ երկրներն աստիճանաբար դուրս են գալիս համավարակի սահմանափակումներից, տնտեսական ակտիվություն կա, զբոսաշրջային այցելությունների հնարավորություն կա, էներգակիրների նկատմամբ պահանջարկի ավելացում է ենթադրվում, ինչն էլ արտացոլվում է նավթի համաշխարհային գների վրա: Նրա կանխատեսմամբ՝ նավթի գների մակարդակը առաջիկայում կկայունանա, բայց հետո նորից կսկսվի նվազում արձանագրվել, ինչն էլ բենզինի գների նվազման խթան կհանդիսանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2535 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ