Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ վերջին պատերազմին՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, մեր զինված ուժերը ներդրել են ամեն ջանք ու եռանդ պատերազմում հաղթելու համար:
«Հայ զինվորը կռվել է անձնվիրաբար, այստեղ կասկած չի կարող լինել»,- նշել է նա:
Նախարարն ասաց, որ, այո՛, պատերազմում թիկունքի հետ կապված խնդիրներ եղել են, եւ դրանք բարձրաձայնվել են, համապատասխան մարմինները ուսումնասիրություններ են կատարում. «Եղե՞լ են մեղավորներ, այդ մեղավորները կգտնվեն»:
Նա ընդգծեց, որ Հայաստանը արտադրական կարողությունների զարգացման խնդիր ունի. «Եկեք պարզ խոսենք, մենք արտադրանք տալու լրջագույն խնդիր ունենք, այս հարցերը պետք է իսկապես ընդունենք այնպիսին, ինչպիսին կան»:
Բանախոսը նշեց, որ պետք է հասկանալ, թե «Բայրաքթարները» քանի տարում ու ինչ ֆինանսավորումներով են ստեղծվել. «Եթե մենք մեզ այդ հարցը չենք տալիս, ապա մենք հրաշքի ենք սպասում. պիտի իմանանք, որ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, ու դրանք տարիների ընթացքում են տեղի ունեցել»:
Ըստ նրա՝ իշխանության գալուց ի վեր իրենք առաջնահերթությունը տվել են պաշտպանության ոլորտին։
Խոսելով «Սու-30»-ների մասին՝ նախարարն ասաց. «Եթե դու ունես մեկ միավոր, որն ունի չորս խոցող միջոց, բայց քո վրա գալիս է 30 անօդաչու թռչող սարք, ի՞նչ է անելու քո հակաօդային պաշտպանության միջոցը, թիրախավորելու է դրանցից որոշները ու ոչնչացնելու է, դրանից հետո իր տեղն իմանալու են, ու սկսելու է մարտ, մարտի ընթացքում կխոցե՞ն հակաօդային պաշտպանության միջոցը, թե՞ կհասցնի փախչի մի տեղ, մինչեւ որ հասցնի լիցքավորել. սա մարտի վարման դասական կանոններ են, երբ քո վրա հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր են գալիս, ՀՕՊ միջոցները, ամբողջական համակարգը սկսում են կռվել, ինչպես զորքն է կռվում: Այո՛, մենք անհավասար մարտում կռվել եւ պարտվել ենք»:
Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, թե մեղադրում են իշխանություններին ինչ-որ բան չանելու համար. «Ես չեմ ասում, որ ամբողջությամբ արվել է։ Միշտ չէ, որ դու կարողանում ես մարտը հաղթես, անհավասար վիճակ է ստեղծվել»:
Անդրադառնալով «Օսա-ԱԿ»-ների արդյունավետության վերաբերյալ հարցին՝ բանախոսն ասաց, որ այդ նույն զենքով հուլիսին «Հերմես» ԱԹՍ է խոցվել, ինչը եւս փաստ է, եւ աշխարհում նման բան չէր եղել:
Նախարարը հայտնեց, որ 2020 թվականի վերջում որոշում է ընդունվել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաեւ մասնակիցների համար 18 ուղղություններով դասընթացներն իրականացնել անվճար հիմունքներով:
«Մենք սոցապնախարարության հետ սերտ համագործակցում ենք այս առումով եւ ռազմական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին պիտի անվճար հիմունքներով դասընթացներին մասնակցելու առիթ եւ հնարավորություն տանք: 2021 թվականին արդեն «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք, որը կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը եւ հաշմանդամություն ստացած զինվորներին կօգնենք օգտակար լինել, որպեսզի անցում կատարեն ՏՏ ոլորտ ու ունենան թե՛ իրենց անձնական-մասնագիտական զարգացումը, թե՛ իրենց գիտելիքները ծառայեցնեն երկրի զարգացման համար»,- ասաց Հակոբ Արշակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT