Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը մեքենաների կայանման հատուկ տեղեր կառաջարկի ավտոմեքենաների վարձույթով ու վաճառքով զբաղվող տնտեսվարողներին։
Այս մասին Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ պատասխանելով հարցը բարձրաձայնած ավագանու անդամին։
Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված մեքենաների խնդրին անդրադարձավ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը՝ նշելով, որ Երեւանում բազմաթիվ են փողոցները, որտեղ կայանված են «վարձույթով է տրվում», կամ «վաճառվում է» գրություններով մեքենաները։
«Ամիսներով կեղտոտ կանգնած են, ու շատ տգեղ է նայվում, մասնավորապես՝ Բաղրամյան փողոցում նման մեքենաների թիվը շատ մեծ է։ Մի՞թե չի կարելի այդ մարդկանց զգուշացնել, որ այս քաղաքը մեքենաներ վաճառելու տեղ չէ, թող տանեն դրա համար նախատեսված տեղեր»,- հարցադրում արեց Իսպիրյանը։
Գալստյանը հայտնեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է, եւ կանոնակարգումը հիմնականում ենթադրում է օրենսդրական փոփոխություններ։ Նա նաեւ հավելեց, որ օրենսդրական փաթեթեն արդեն ամբողջությամբ պատրաստ է ու ուղարկվել է Ազգային ժողով։
«Այդ մեքենաները ոչ միայն քաղաքն են կեղտոտում, այլեւ խանգարում են ճանապարհային երթեւեկությանը՝ հասարակական տրանսպորտի վերջնակետում կայանմանը։ Այնպիսի կայանման տեղեր ունենք, որ վերջնակետերը դարձրել են մինի շուկաներ, գրված է՝ վաճառվում է, ու մեր ավտոբուսները կայանելու տեղ չունեն»,- ասաց Գալստյանը։
Տրանսպորտի վարչության պետը նաեւ նկատեց, որ շրջիկ առեւտրի կետերը կարգավորելու նույն սկզբունքով էլ այդ մեքենաների համար են տեղեր առաջարկել։ «Փոփոխությունը եւս 7 սարի հետեւում չէ. փողոցային ցանցից այդ մեքենաներն ամբողջությամբ դուրս կգան»,- նշեց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT