ՖԻՖԱ-ն ուժի մեջ է թողել «Լոռի» ՖԱ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը

10/02/2021 schedule17:57

ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն, ուսումնասիրելով «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի (Լոռի ՖԱ) կողմից ներկայացված փաստաթղթերը ֆուտբոլիստ Դարկո Ենոքին փոխանցված համապատասխան վճարումների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանող կողմի փաստարկների ամբողջական փաթեթն առ այն, որ վճարումները մինչ օրս չեն կատարվել, և ներկայացված փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, ս/թ փետրվարի 8-ին պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է ներգրավված կողմերին, ինչպես նաև ՀՖՖ-ին, որ Դարկո Ենոքի և «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի միջև առկա գործը դեռևս գտնվում է վարույթում, իսկ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ. հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ այդմ, համաձայն ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կարող գրանցել նոր ֆուտբոլիստներ թե՛ միջազգային և թե՛ ներքին կարգով 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, ՀՖՖ-ն ընդունել է ի գիտություն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի՝ ս/թ փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ին ուղղված պատասխան նամակը այս գործի առնչությամբ, և ՖԻՖԱ-ի կողմից այլ որոշում ստանալու դեպքում վերջինիս կտրվի համապատասխան ընթացք:

Ի հավելումն նշվածի, համաձայն ս/թ փետրվարի 9-ին ստացված ՖԻՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության, «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ն չի կատարել նաև իր ֆինանսական պարտավորությունները ֆուտբոլիստ Բրունո Ֆերեյրա դոս Սանտոսի նկատմամբ՝ վերջինիս չվճարելով ՖԻՖԱ-ի որոշմամբ հաստատված համապատասխան գումարը: Ավելին՝ «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից ս/թ հունվարի 27-ին Լոզանի Սպորտային հարցերով արբիտրաժային դատարան (CAS) ուղարկված բողոքը չի ընդունվել բողոքի հակիրճ նկարագրության վերջնաժամկետը չպահպանելու պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՖԻՖԱ-ն «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ի ակումբի նկատմամբ նոր ֆուտբոլիստներ գրանցելու արգելք է դրել նաև այս վարույթի հետ կապված, որը վերաբերելու է թե՛ միջազգային, թե՛ ներքին կարգով ֆուտբոլիստներ գրանցելուն և գործելու է 3 ամբողջական և հաջորդական գրանցման ժամանակահատվածների ընթացքում՝ սկսած ս/թ փետրվարի 1-ից:

Վերոնշյալ արգելքը կվերանա այն պահից ի վեր, երբ ակումբը կկատարի համապատասխան վճարումները և ՖԻՖԱ-ին ու ՀՖՖ-ին կներկայացնի նշված վճարումների անդորրագրերը:

Նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից նման արգելք է դրվել նաև Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի նկատմամբ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1294 դիտում

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է