Սահմանամերձ գյուղերի բնակիչները որսորդական ակոսավոր զենք կրելու թույլտվություն կստանան. նախագիծը կա. Արմեն Խաչատրյան

 

ՀՀ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց՝ ԶԼՄ-ներին տեղեկացնելով Սյունիքի սահմանային տարածքներ այցելելու եւ տարբեր թեմաներ լուսաբանելու համար այսուհետ նախօրոք պետք է դիմել եւ ստանալ ԱԱԾ-ի թույլտվությունը: Լրագրողների պաշտպանությամբ զբաղվողները սա իրավունքների խախտում որակեցին:

Զուգահեռաբար, համացանցում սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սյունիքի ճանապարհների վերաբերյալ ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին: Երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու:

Այս ամենի շուրջ զրուցել ենք Իմ քայլը խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ.

- Պարոն Խաչատրյան, ԱԱԾ հաղորդագրությունում նշվում էր, որ լրագրողների այցերի սահմանափակումը պայմանավորված է օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչո՞ւ է այդպիսի խնդիր առաջացել:

- Ամեն ինչ շատ տրամաբանական է: Մեր սահմանները, դիրքերի տեղակայման խնդիրները անմիջականորեն առնչվում են ազգային անվտանգության հետ եւ գաղտնիք չէ, որ լրագրողներ, լրատվամիջոցներ գնում, նկարում են, եւ այդ նկարահանումները ներկայացնում են այնպես, ինչպես ուզում են, կամ նկարահանում են այնպիսի հատվածներ, որոնց հրապարակումը չի բխում ՀՀ շահերից: Եվ բնականաբար լրատվամիջոցները որեւէ վերլուծություն չեն անում, թե որ ինֆորմացիան կարող է վնաս պատճառել եւ որը՝ ոչ, հրապարակում են ամեն ինչ, եւ այնպես, ինչպես իրենք են ուզում, որը լուրջ վնաս է հասցնում մեր ազգային անվտանգությանը: ԱԱԾ նման դիրքորոշումը գտնում եմ տեղին եւ միգուցե ուշացած: Վաղուց պետք է անեին:

- Ինչո՞ւ նույն խնդիրը չի առաջանում Տավուշի սահմանամերձ գյուղեր այցելելիս: Ի՞նչն է տարբերությունը:

- Մի պարզ տարբերություն ունենք. այսօր սահմանային փոփոխություններ իրականացվում են Սյունիքի մարզում, եւ Սյունիքի մարզն է ամենածանր բեռը կրում, հետեւաբար նպատակահարմար է այդ որոշումը միայն Սյունիքում կիրառել: Եթե Տավուշում չի կիրառվում, ուրեմն ողջունելի է, ուրեմն այնտեղ այդ խնդիրը չկա:

- Կարո՞ղ եք մի օրինակ ասել. Ինչպիսի՞ հրապարակում է եղել այս ընթացքում, որը այդպիսի խնդիր է առաջացրել: Ի՞նչ տիպի հրապարակումներն եք, օրինակ համարում խնդիր:

- Միայն ես չէ, ամբողջ հանրությունը կարող է ասել, որ հրապարակումները, տարաբնույթ բավական լուրջ խնդիրներ են առաջացրել. անգամ սրացումներ են առաջացրել հայ-ադրբեջանական կողմերի համար: Բացի այդ, հետագա բանակցային պրոցեսներին են լուրջ խոչընդոտում եւ դեռեւս չգիտենք՝ ինչպիսի լուսանկարներ կամ տեսանյութեր կամ հրապարակումներ կարող են լինել, որոնք կարող են վնասել: Սակայն ԱԱԾ-ն այդ բոլոր ռիսկերը գնահատել է, վեր է լուծել եւ այդ ռիսկերի հիման վրա նման որոշում է կայացրել:

- Եթե չեմ սխալվում, դուք իրավաբան եք մասնագիտությամբ. լրագրողների իրավունքների խոչընդոտ չե՞ք տեսնում:

- Բացարձակ չեմ տեսնում. ես տեսնում եմ, որ այդ իրավուքների չափազանց ազատ եւ անվերահսկելի իրավիճակ ստեղծելը արդեն իսկ մեր երկրի անվտանգության համար խնդիր է առաջացնում… Եթե մի կողմում դրված է լրագրողի ազատությունը եւ մի կողմում երկրի անվտանգությունը, իհարկե պետք է հաշվի առնել երկրի անվտանգությունը: Չի կարելի որեւէ ոլորտում չափերը անցնել, իսկ ես տեսնում եմ, որ այս խնդիրների լուծման ժամանակ որոշակի չափեր են անցնում եւ սա լուրջ վտանգում է մեր երկիրը:

- Զուտ իրավական առումով ԱԱԾ-ն նման արգելք դնելու իրավասություն ունի՞:

- Ասեմ, որ ցանկացած ակտի հրապարակումից առաջ այն անցնում է որոշակի փորձաքննական էտապով, իրավաբանական ծառայությունները վերլուծում են, թե արդյոք այն իրավուքների խախտում չէ: Եթե այդ հրապարակումն արվել է, նշանակում է անցել է այդ էտապնելրով եւ ԱԱԾ-ի այդ գործողոսւթյուննեը իրավաչափ են:

- Որպես ՀՀ քաղաքացի ցանկացած ոք կարո՞ղ է գնալ Սյունիքի սահմանային տարածքներ:

- Իհարկե, դա ի՞նչ հարց է:

- Այսինքն իմ այնտեղ այցը խոչընդոտվում է միայն նրա համար, որ ես լրագրող եմ:

- Ոչ, դուք կարող եք այցելել Սյունիքի մարզ, բայց տեղեկատվություն հավաքագրելու, տարածելու առումով արդեն որոշակի սահամանփակումներ կարող են լինել: Երբ որ անհրաժեշտ է որոշակի խնդրի վերաբերյալ նյութ պատրաստել, ԱԱԾ-ն պետք է տեղյակ լինի եւ չեզոքացնի այն բոլոր վտանգները, որոնք կարող են այդ տեղեկատվության տարածումով առաջանալ մեր երկրի համար: Ընդամենը սա է, որեւէ լուրջ խոչընդոտ չկա: Ուղղակի պետք է տեղեկացնել ԱԱԾ-ին եւ այն վերլուծի՝ այդ ինֆորմացիան տարածվելու պահին անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

- Այսինքն տեղեկատվությունը տարածելուց առաջ պետք է ստուգե՞լ ԱԱԾ-ի հետ:

- Դե բնականաբար, երբ դիմում են տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության հարցով, ԱԱԾ-ն վերլուծում է՝ ինչ նպատակներով է, որտեղ է կատարվելու նկարահանումը, ինչ բնույթի են: Սա ավելի շատ տեղեկացված լինելու խնդիր է, քան խոչընդոտման:

- Այս պարագայում ձեր կարծիքով տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների փնտրտուք չի՞ սկսվի, այսինքն ֆեյքային լրագրությունը ավելի չի՞ խորանա:

- Կարծում եմ կխորանա այն լրատվամիջոցների, լրագրողների, նաեւ գործիչների համար, ովքեր զբաղվում են միայն կեղծ տեղեկատվության տարածմամբ, երկրի վիճակը ապակայունացնելով: Այս շրջանակները իհարկե կփորձեն փնտրել, այլ տարբերակով տեղեկատվություն տարածել, բայց դա այս պահին այնքան էլ չի հուզում, կարեւորը մեր երկրի ազգային անվտանգության համար պատասխանատու հիմնարկը տեղյակ լինի, թե ինչ տեղեկատվություն է հավաքվում, ինչ նպատակով եւ որտեղից: Դա այդ ծառայության գլխավոր գործառույթներից մեկն է:

- Պարոն Խաչատրյան, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի երեկվա հայտարարությունը ԱԺ-ում, որ «բացի այն հայտարարություններից ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ- Գորիս ճանապարհահատվածին վերաբերող», տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Կխնդրեի մանրամասնել, ինչ ճանապարհների մասին է խոսքը:

- Ցավոք սրտի Գորիս- Կապան ճանապարհահատվածում 21 կիլոմետրը անցնում է Ադրբեջանի վարչական տարածքով: Հիմնականը Որոտանի հատվածում է՝ մոտ 3.5 կիլոմետր. Պայմանավորվածությունը հետեւյալն է, եւ սա նոր պայմանավորվածություն չէ, որ ճանապարհի երկայնքով վերահսկողությունը իրականացնեն միայն սահմանապահ զորքերը՝ թե Ադրբեջանի, եւ թե ՀՀ կողմից: Պայմանավորվածությունը այն է, որ բանակային ստորաբաժանումները չպետք է վերահսկեն սահմանային հատվածները, հատկապես ճանապարհների հարող տարածքները: Իսկ այն վիճահարույց հատվածները, որից որ մենք ենք օգտվում եւ միշտ համարել ենք, որ մերն են, այդ ճանապարհները պետք է հսկվեն ռուսական խաղաղապահների կողմից: Իրավիճակը սա է, կարծում եմ զարմանալու ոչինչ չկա: 

- Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Ա-ում հայտարարեց, որ Սյունիքում նոր այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու: Ո՞րն է պատճառը:

- Իրականում այդ ճանապարհները մի շարք վայրերում կան, սակայն քիչ գործող ճանապարհներ են: Դրանք պետք է վերանորոգվեն եւ դառնան երթեւեկության համար սահմանված ճանապարհներ: Բայց այստեղ մի կարեւոր բայց կա. այն ճանապարհները, որոնք ներկայումս շահագործվում են, այդ թվում Գորիսից Որոտանի հատվածը, որի մի մասը անցնում է Ադրբեջանի տարածքով, դրանք պետք է լիովին շահագործվեն: Այն ճանապարհները, որոնք պետք է վերանորոգվեն կամ սարքվեն, դրանք այլընտրանքային ճանապարհներ են, այսինքն կիրառելիությունը պետք է բխի միայն անհրաժեշտությունից: Ամեն գնով այդ բանը պետք է պահել, որ երբեւէ այդ ճանապարհները շահագործումից դուրս չգան: Այլընըտրանքային ճանապարհների շահագործումը չի նշանակում, որ այս ճանապարհները չեն շահագործվելու:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված լինելու այլընտրանքայինների հնարավոր անհրաժեշտությունը:

- Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ երկրի անվտանգությունից ելնելով միշտ պետք է ունենանք այլընտրանքային ճանապարհներ, այնպիսի ճանապարհներ, որոնք նախատեսված լինեն զորքերի, տեխնիկայի տեղաշարժման համար:  

- Կարելի՞ է ասել՝ վստահ չենք, որ անվտանգ են լինելու գործող ճանապարհների Ադրբեջանով անցնող հատվածները:

- Կարող եմ ասել, որ այդ ճանապարհահատվածների անվտանգությունը լիարժեք ապահովված է այսօր: Փառք աստծո, առ այսօր որեւէ խնդիր չի եղել եւ պայմանավորվածությունները այնպիսին են, որ երկկողմանի շատ պատշաճ պետք է իրականացնեն իրենց պարտականությունները ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական սահմանապահ ուժերը: Պետք է ամրապնդել այս անվտանգությույնը: Սյունիքի հարցերով կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, այս խնդիրը այդ հանձնաժողովի օրակարգային հարցն է, ուղղակի չեմ կարող շատ բան մանրամասնել, որովհետեւ խնդիրների լուծման ուղղությունները հիմնականում գաղտնի բնույթ են կրում, բայց հավատացնում եմ, որ ամեն ինչ արվում է, որ այդ տարածքներում անվտանգային մակարդակը էլ ավելի բարձրանա եւ որեւէ խնդիր չլինի:

Կոչ եմ անում մեր Կապանի, Մեղրիի բնակիչներին,  բոլորին՝ օգտվել այդ ճանապարհներից, այդտեղ որեւէ խնդիր չի կարող լինել, որովհետեւ կան մի շարք պայմանավորվածություններ, որ այդ ճանապարհները շահագործվել են եւ պետք է շահագործվեն այսուհետ:

- Պարոն Խաչատրյան, դուք Սյունիքից ընտրված պատգամավոր եք եւ, վստահաբար, հաճախ եք լինում Սյունիքում: Այն խնդիրները, որոնց վերաբերյալ մամուլի միջոցով բարձրաձայնում են սյունեցիները, հասնո՞ւմ են ձեզ: Խոսքը վերաբերում է միջհամայնքային ճանապարհների վրա ադրբեջանական դրոշների, ցուցանակների հայտնվելուն, ադրբեջանցի զինվորների մուտքին մեր տարածքներ: Եթե տեղյակ եք, նաեւ ՄԻՊ-ն է այսօր հայտարարություն տարածել այդ մասին:

- Չգիտեմ ինչ է նշել ՄԻՊ-ը այդ թեմայի կապակցությամբ, կուսումնասիրեմ: Երեւի առաջիններից մեկը, ով ընդունում է այդ տեղեկատվությունը, ես եմ: Նաեւ աշխատանքային խումբը, որ ստեղծվել է հունվարի 15-ից, զբաղվում է այդ հարցերով: Հարցերը շատ են, խնդիրները շատ են եւ առաջիկայում էլ դեռեւս այդ խնդիրները չեն լուծվի, սակայն 24 ժամյա ռեժիմով պետք է աշխատել, բոլոր խնդիրները լուծել, մեր բնակավայրերի անվտանգությունը ապահովել 100 տոկոսով: Թե ինչ է ասել պաշտպանը՝ չգիտեմ:

- Ասել է, որ պետք է արգելվի նրանց հայտնվելը մեր տարածքներում, եւ վերջ:

- 2 անգամ նման տեղեկություն ստացել եմ՝ տարածքում հայտնվելու հետ կապված, լավ է որ այդ պահին գտնվել եմ Սյունիքում, անմիջապես մեկնել եմ այնտեղ, եւ պարզվել է, որ իրենց կողմում են՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

- Այսինքն մեր տարածքում չե՞ն եղել:

- Այդ երկու անգամը մեր տարածքում չեն եղել: Մեկ անգամ անցել են մեր տարածքով՝ Գորիսի ճանապարհներով՝ ռուական խաղաղապահների ուղեկցությամբ: Գնացել են, որպեսզի իրենց զինվորների դիերը դուրս բերեն: Ամեն դեպքում այդ ամենին տեղյակ ենք: Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց ե՛ւ մեր բանակի մեջքը ե՛ւ մեր սահմանները կուղղվեն, մեր հետագա կյանքը կկարողանանք ուրվագծել այդ պայմաններում:

- Իսկ ցուցանակները հեռացնելը մեծ խնդի՞ր է որ չենք կարողանում հասնել դրան:

- Իհարկե խնդիր է, իհարկե ադրբեջանցիները մեծ ցավով են տանում այդ ցուցանակների վրա կրակելու, վնասելու դեպքերը, նրանք էլ իրենց հերթին փորձում են սադրիչ գործողությունների դիմել, ինչը շատ վատ է այս իրավիճակում: Այս իրավիճակում պետք է կայունացնել խաղաղությունը, որ հնարավորություն ունենանք բոլոր խնդիրներին լուծումներ տալ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այդ պաստառների հանելուն նաեւ իրավական հիմքեր են պետք, հուսով եմ ՄԻՊ-ը որպես մասնագետ ցույց կտա, թե ինչ ուղիներով կարելի է դրան հասնել: Չեմ թաքցնում, շատ տհաճ երեւույթ է, բոլորիս վրա դա շատ վատ է ազդում, սակայն մենք պետք է դուրս գանք այս իրավիճակից:

- Խոսեցիք այդ երեւույթների բացասական ազդեցության մասին. Կանխատեսվում էր, որ այդ ազդեցությունը կդրսեւորվի արտագաղթի տեսքով: Նկատվո՞ւմ է արտագաղթ Սյունիքից:

- Ես մանրամասն զգայուն եմ այդ խնդրի նկատմամբ, նաեւ ուսումնասիրում եմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հետպատերազմական իրավիճակը: Վտանգ կա, որ արտագաղթ կարող է լինել: Հնարավոր է մարդիկ դեպրեսիոն վիճակից ելնելով բնակավայրի փոփոխություն անեն: Սիսիանում, Գորիսում ես նման երեւույթ չեմ նկատում, սակայն Կապանի բնակավայրերում նկատում եմ այդ միտումը: Լավատես եմ, որ երբ անվտանգային խնդիրները կլուծվի, տեսանելի կդառնա, մարդկանց մոտ վստահություն կառաջանա, մարդիկ էլ կապրեն խաղաղ, վստահ, որ իրենց երկրում, իրենց հողում ամեն ինչ պետք է անեն դրան հասնելու համար:

- Իսկ ի՞նչ է անում պետությունը, իշխանությունը մարդկանց վստահությունը բարձրացնելու, նրանց այդ հողի վրա պահելու համար:

- Պետությունը, իշխանությունը շատ բան է անում: Նախ պետք է ասեմ, որ այդ աշխատանքային խումբը՝ 20 հոգուց բաղկացած, որ ներառում է բոլոր գերատեսչությունների 2-րդ դեքերին՝ փոխնախարարներ, տեղակալներ, արդեն 3-րդ մեծ ժողովն է արել՝ մեկը Երեւանում, մեկը Կապանում եւ վերջին անգամ Տեղ համայնքում: Մի միջոցառում կասեմ, որը Ազգային ժողովում կանենք: «Զենքի մասին» օրենքում Սերգեյ Բագրատյանի եւ իմ նախաձեռնությամբ փոփոխություններ կկատարվեն շատ մոտ ապագայում, արդեն նախագիծը պատրաստ է: Այն հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ կրել որսորդական ակոսավոր զենք (ակոսավոր զենքը քիչ է տարբերվում մարտական զենքից): Այսինքն այն սահմանափակումը որ կար, որ մարդ պետք է 5 տարի անպայման ողորկափող զենք կրի, նոր նրան կարելի է թույլատրել ակոսավոր զենք կրել, կհանենք եւ հնարավորություն կտանք, որ Կառավարության որոշմամբ հաստատված բնակավայրերում բնակիչները կրեն որսորդական ակոսավոր հրազեն: Սա հաստատ կբարձրացնի նրանց անվտանգության զգացողությունը, կկարողանան նաեւ որս անել, վայրի կենդանիներից պաշտպանվել: Այդ զենքը գուցե ամբողջ կյանքի ընթացքում որեւէ անգամ չկիրառվի, սակայն զենքի առկայությունը արդեն վստահություն է առաջացնում բոլորի մոտ: Այս հարցում քննարկում ենք ունեցել Կապանի համայնքապետի հետ եւ վերջինս էլ նպատակահարմարությունը հաստատեց:

- Ռիսկերը հաշվի առնվե՞լ են, հիմա բոլորը կասեն դա հանցավորության մակարդակը կբարձրացնի:

- Նախ, զենքը տրվելու է նրանց, ովքեր խնդիրներ չունեն, ովքեր բուժհիմնարկներում գրանցված չեն, չեն դատապարտվել: Երկրորդ, ոստիկանության վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, բայց վերահսկողություն կիրականացնեն: Չեմ կարծում, որ հանցագործությունները կավելանան: Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո հարյուրավոր, հազարավոր մարդկանց մոտ կա զենք եւ, փառք Աստծո, չնչին են այն դեպքերը, երբ այդ զենքով հանագործություն է կատարվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5889 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Ողբերգությունը կրիմինալի՝ կրկին քաղաքական որոշիչ գործոն դառնալը չէ, այլ մտավոր էլիտայի քաջալերելը. Աբրահամյան

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Հիմնանորոգվում են Տաշիր քաղաքի Յուրի Գագարին և Դպրոցականներ փողոցները. տեսանյութ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Հայաստան կժամանի Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

Մարզերում ու Երևանում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում

Քվեարկության վերահաշվարկ կատարելու և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Գյումրիում քոչարյանական ուժերի հաղթանակով ցնծացող բոյկոտիստ դերասանը իսպառ պատռեց դիմակը. Չախոյան

Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել. տեսանյութ

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը

Անհավանական է դառնում Գյումրիում ՀՀԿ-ի և Քոչարյանի թեկնածուների միությունը. Դալլաքյան

Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին, կստացվի, որ ՔՊ-ն ճիշտ էր, իսկ ինքը՝ բացարձակ ստախոս

Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է. տեսանյութ

Սարգիս Խանդանյանի ադրբեջանցի գործընկերը նրան «պոպուլիստ է» անվանել և մերժել հանդիպման առաջարկը

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը՝ մանդատից հրաժարվելու մասին

Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ

59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում՝ փորված փոսից, դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ