Բոլոր թաղերում կազմեք ջոկատներ. մի խումբը կգնա մի պատգամավորի ետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի ետևից. Մանուկյան

12/02/2021 schedule20:11

«Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում հրավիրված հավաք-քննարկման ընթացքում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չի հեռանալու իշխանությունից: «Մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները»:

Ըստ Մանուկյանի՝ իրական հենարանը Ազգային ժողովի «Իմ քայլը« խմբակցությունն է: «Բոլորի վրա պետք է աշխատել: Իրենք ռիսկ պիտի չունենան դուրս գալ փողոց, որովհետև իրենք նպաստում են դավաճանությանը: Այն «Իմ քայլ»-ի պատգամավորը, որը դուրս չի գալիս խմբակցությունից, համարենք դավաճան: Մենք ասում ենք՝ մեր ոստիկանությունը, մեր ոստիկանությունը: Դուք տեսնում էի՞ք՝ ոնց էին ջարդում ժողովրդին:  Խոսքը գնում է ոչ թե շարքային ոստիկանների մասին, ովքեր կարգադրություններ են կատարում, խոսքը գնում է նրանց ղեկավարների մասին: Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են: Ու ժողովուրդը պիտի իրենց թույլ չտա փողոց դուրս, իրենք պիտի վախենան փողոցով գնալ, իրենք պիտի վախենան սրճարան մտնեն, ռեստորան մտնեն»:

Նա նաև ասաց, որ կան մարդիկ, ովքեր դրսից են սնվում և նպաստել են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: «Մենք կհրապարակենք անունները, այդ մարդիկ իրավունք չունեն փողոցով քայլելու»:

Չորրորդ խումբն էլ, Մանուկյանի խոսքով, «ծախուներն են»: «Նրանք փողի համար, արտոնություն ստանալու, երբ մենք Գյումրի էինք եկել, գնացել, փակել էին փողոցը, ես էլ բոմժ ասեցի, հետո ներողություն խնդրեցի բոմժերից: Դա այն տականքն է. որը ծառայում է ցանկացած իշխանությանը՝ իրեն ծախելով: Ագրեսիա են ցուցաբերում, նույն ագրեսիան՝ իրենց դեմ, ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պիտի ստանա: Ատելության դեմ՝ ատելություն, ագրեսիայի դեմ՝ ագրեսիա: Դա է մեր ճանապարհը»:

Մանուկյանը նաև առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել իրենց շարժման կենտրոնը: «Մեզ պետք է, որ ամեն թաղում, ամեն կոլեկտիվում, ամեն բնակավայրում ստեղծենք կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները: Բոլոր թաղերում, հարևանների հետ, վիճեք, հավաքեք խմբեր, ջոկատներ կազմեք, և մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի ետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի ետևից, բայց սա կլինի մեր կենտրոնը»: 

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը արձագանքել էր Մանուկյանի վերջին հայտարարությանը: «Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի: Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար, Հայաստանում բարիկադներ չեն կառուցվի. եթե էտ տարիքում գոնե սա չի հասկացել, ուրեմն հեչ լավ չի»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր նա: 

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3417 դիտում

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում

Պետական աջակցությամբ շուրջ 85 հա ջերմատուն է հիմնվել, ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը․ Պապոյան․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի

Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք․ տեսանյութ

Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք

Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը

Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Գրկից գիրկ են թռնում. ընթացքում իրար կհարվածեն, վերջում օլիգարխիկ առանձնյակները կմիավորվեն. տեսանյութ

Վերահաստատվել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը․ ԲՏԱ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում

Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցները փոխվել են

Աքորի բնակավայրում հրդեհ է բռնկվել

Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան

Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի․ Իրանը ռազմածովային զորավարժություն է անցկացնում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն կմեկնարկի շատ շուտով․ դեսպան

Լարս տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը

Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ

Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի․ նախարարությունը հստակեցրել է

Լավ, սո՛ւս, չի կարելի․ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նախատել է որդուն՝ Սպարտակին

Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել

Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Մայբախի» վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին է ներկայացվել Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին

ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել

Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը

Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ