Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

17/02/2026 schedule15:40

Փետրվարի 16-ին Հռոմում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման հարցերով օժանդակ մարմնի 6-րդ նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախաձեռնությամբ անցկացվել է առաջիկա նախագահության ներկայացման տեղեկատվական միջոցառում։

Այն հարթակ էր՝ ներկայացնելու Հայաստանի՝ որպես հաջորդ համաժողովի նախագահող կողմի մոտեցումները և 2026 թվականին Երևանում կայանալիք COP17 նախապատրաստական աշխատանքների հիմնական ուղղությունները, գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Միջոցառման ընթացքում հանդես եկա ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է ղեկավարել կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացները թափանցիկ, ներառական և հավակնոտ մոտեցումներով՝ սերտ համագործակցությամբ և համատեղ պատասխանատվության գիտակցումով։ Երևանում կայանալիք համաժողովը պետք է դառնա գործողությունների իրական խթան, որպեսզի միջազգային հանձնառությունները վերածվեն չափելի արդյունքների։

Առանձնացրի համաժողովի կարևոր վերջնարդյունքը՝ աշխարհի կենսաբազմազանության պահպանության 2030 թվականի նպատակների իրականացման առաջընթացի առաջին համապարփակ գնահատում։ Այդ գնահատումը պետք է օգնի հստակ տեսնել՝ ինչն է արդեն իրականացվել, որտեղ են դեռ խնդիրներն ու բացերը, և ինչ գործնական քայլեր են անհրաժեշտ առաջընթացն արագացնելու համար։ Այս համատեքստում կարևորեցի երկրների կողմից ազգային զեկույցների ժամանակին ներկայացումը, որպեսզի ընդհանուր գնահատումը հիմնված լինի ամբողջական և հավաստի տվյալների վրա։

Շեշտել եմ նաև ֆինանսավորման կարևորությունը․ կենսաբազմազանության պահպանության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ են բավարար, հասանելի և կանխատեսելի ֆինանսական միջոցներ, և Հայաստանը պատրաստ է աշխատել գործընկերների հետ տարբեր մոտեցումները համակարգելու և գործնական լուծումներ գտնելու ուղղությամբ։

Առանձին ուշադրության արժանացրի համաժողովին մասնակից բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերակատարությունը՝ որպես բնության պահպանության կարևոր գործընկերների։ Անդրադարձա նրանց գիտելիքի և փորձի լիարժեք հաշվի առնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև այն, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն արդյունավետ ու իրական մասնակցությամբ՝ արդյունք ապահովելու նպատակով։

Ելույթներով հանդես եկան նաև ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիաի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Մասնակցել են COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, Իտալիայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում ծավալված քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, որ կենսաբազմազանության կորուստը սերտ կապված է կլիմայի փոփոխության, հողերի վատթարացման և աղտոտման խնդիրների հետ։ Այս պատճառով Հայաստանը կարևորեց տարբեր բնապահպանական օրակարգերի միջև համագործակցության ամրապնդումը՝ լուծումների ազդեցությունն առավել մեծացնելու համար։

Միջոցառմանը ներկայացվեցին նաև մի շարք կազմակերպչական նախաձեռնություններ՝ ներառյալ համաժողովի վիզուալ խորհրդանիշը (լոգոն), նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Երևանում կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։

Միջոցառումն ամփոփեցինք պարզ ուղերձով՝ ժամանակն է գործելու բնության համար, որպեսզի համաշխարհային պայմանավորվածությունները վերածվեն իրական փոփոխությունների՝ հանուն մարդկանց և բնության անվտանգ ապագայի»,- գրել է նախարարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
172 դիտում

ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան

2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել

Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը

Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը

Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր

Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

Վատ լուր ընդդիմության համար․ Գյումրի-2 օպերացիան ձախողվելու է. Ալեքսանյան

ՍԱՏՄ արտահերթ նիստին Պապոյանն ու կառավարման խորհուրդը քննարկել են թափուր հաստիքների թեկնածուների հայտերը

Գրիգորյանն ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հարցեր

Արմավիրի մարզի բնակիչ մի քանի տղամարդ ապօրինի որս են կազմակերպել

Զովունիում հնչած կրակոցների և սպանության փորձի դեպքով կա ձերբակալված. հարուցվել է քրեական վարույթ

Պապիկյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները

Կանխվել է ՀՀ մաքսային հսկողությունից թաքցված ոսկե և արծաթե զարդերի մեծ խմբաքանակի արտահանման փորձը

Ամենադժվար հարցն է. Թրամփը՝ տիկնոջ համար վալենտինյան նվեր գնելու մասին

Դատարանը կարգալույծ հոգևորականների հայցն ընդունել է վարույթ՝ պարտավորեցնելով ապահովել նրանց ծառայությունը

«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղել

Դպրոցի տնօրենի մրցութային գործընթացի թվայնացում. հարթակում հասանելի են նաև ուսուցչի մրցույթները

Վիլյամ Սարոյանի ժառանգությանը նվիրված կարևոր բանախոսությանը ներկա չէի, բայց մասնակցել եմ իմ ձևով. Սարգսյան

Արագածոտնի Սասունիկ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ. տեսանյութ

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձը

Բռնաճնշումներից բողոքողները հայտարարում են, թե ապօրինի մանիպուլյացնելու ճանապարհով են գնալու. Հոխիկյան

ԱՄՆ-ում մանկական հոկեյի խաղի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել. տեսանյութ

Բաքվում Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ՊՆ նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերի գույքի հափշտակության համար. նախաքննության ավարտ

Մենք հույս ունենք, որ Ուկրաինան շուտով համաձայնության կհասնի Ռուսաստանի հետ. Թրամփ

Գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացումը կենսական նշանակություն ունի․ Պարույր Հովհաննիսյան

«Հայաստան» դաշինք + «Առաջարկ Հայաստանին» + «Ուժեղ Հայաստան» = Партия единая Армения. Թորոսյան

Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան

Մի օր ձրի կաթ է բաժանում, մի օր՝ Արարատի հետ ֆոտոսեսիա անում. մարդու սիրտ է լցվում նման սրտաճմլիկ քարոզարշավից

Մենք հիմա զարգացման և ոչ թե գոյատևման օրակարգի մեջ ենք․ վարչապետ

Զովունիում կրակոցների հեղինակը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից, կնոջից և կապակցված անձանցից գանձել 12 անշարժ գույք, 21 մլն դոլար

Հայաստանի պատվիրակներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինն Օլիմպիական խաղերում 14-րդն են