Երևան
12 °C
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը փետրվարի 15-ից մեկնարկում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, հանրապետության բոլոր մարզեր են ուղարկում դաբաղի դեմ պատվաստանյութերը: ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համաճարակաբանները կստանան ինչպես պատվաստանյութերը, այնպես էլ բաշխման պլանները, և ՊՈԱԿ-ի հետ համագործակցող անասնաբույժների միջոցով կբաշխեն դրանք, այնուհետև կսկսվեն պետպատվերով պատվաստումները՝ ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորների համար: Ամբողջ տարվա ընթացքում պլանավորվում է խոշոր եղջերավորներ կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պատվաստում՝ 1 մլն 762 հազար 630 միջոցառում և մանր եղջերավորների համար 218 հազար 452 միջոցառում: Հնարավոր է, որ այդ միջոցառումների քանակն ավելանա, քանի որ Արցախից Հայաստան են տեղափոխվել կենդանիներ՝ խոշոր և մանր եղջերավորներ:
«Ըստ 2021-ի հունվարի 1-ի դրությամբ գյուղկենդանիների հաշվառման տվյալների՝ մենք ունենք շուրջ 599 հազար 901 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի ՀՀ-ում, դրանցից մոտ 261 հազարը՝ կթվող կովեր, մոտ 666 հազարն էլ՝ մանր եղջերավորներ»,- ասում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանը:
Կարևոր է, որ դաբաղի դեմ պատվաստումն իրականացվի ճիշտ ժամանակին: Դաբաղի դեմ պատվաստումները կարևոր են և՛ տնտեսական, և՛ առողջապահական տեսանկյունից: Դաբաղը տնտեսական տեսանկյունից ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Եթե աշխարհում որևէ երկիր ճանաչվում է դաբաղի տեսանկյունից ոչ ապահով, անցնում է կարանտինային երկրների ցանկ, մսամթերքի, այլ կենդանիների առուվաճառքի շարժերը սկսում են կանգնել: Բացի այդ, կարող է տեղի ունենալ կենդանիների անկում, ինչն էլ հանգեցնում է տնտեսական խնդիրների, գլխաքանակի նվազեցման, կաթնատվատվության, մթերատվության անկման: Ուստի հորդորում ենք համայնքներին և անասնապահներին համագործակցել ՊՈԱԿ-ի անասնաբույժների հետ և չխոչընդոտել պատվաստումներին:
Դաբաղի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով՝ աշնանային և գարնանային՝ 6 ամիսը մեկ: Իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը պատվաստվում են 4 ամսականից՝ 3 ամիսը մեկ՝ մինչև 18 ամսականը, որից հետո պատվաստումներն իրականացվում են 6 ամիսը մեկ հաճախականությամբ:
2021-ին ևս պետպատվերի շրջանակում պլանային պատվաստումներից բացի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու են նաև գյուղատնտեսական բոլոր կենդանիների, մասնավորապես՝ խոշոր եղջերավորների, մանր եղջերավորների և ձիերի ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ: Նախատեսվում են խոշոր և մանր եղջերավորների՝ բրուցելոզի, խոշոր եղջերավորների լեյկոզի և տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև ձիերի խլնախ հիվանդության դեմ ախտորոշիչ միջոցառումը: Ինչ վերաբերում է պլանային պատվաստումներին, իրականացվելու են նաև խոշոր եղջերավորների հակասիբիրախտային, խշխշան պալար և հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ պատվաստումներ:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող բոլոր միջոցառումների համար վճարում է հենց ՊՈԱԿ-ը, անասնաբույժների մատուցած բոլոր միջոցառումներն անվճար են գյուղացիների համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT