Երևան
12 °C
Երեւանի որոշ երթուղիներում սկսել են շահագործվել վերջերս ներկրված նոր փոքր ավտոբուսները: Այսօր երկար ընդմիջումից հետո առաջին օրն է, որ նոր ավտոբուսները սկսեցին աշխատել նաեւ համար 38 երթուղում՝ Ծարավ Աղբյուր թաղամասից մինչեւ Երեւանի ջէկ՝ (Էրեբունի) ուղղությամբ: Այս երթուղին սպասարկելու են 11 այսպիսի ավտոբուսներ, իսկ տրանսպորտը աշխատելու է 10-12 րոպե հաճականությամբ՝ առավոտյան ժամը 07:30-ից մինչեւ երեկոյան 11:00-ն:
N38 ավտոբուսի վարորդ Զորիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ տարուց ավելի է՝ այս ուղղությամբ տրանսպորտ չի աշխատում. քաղաքացիներից շատերն էլ անտեղյակ են, որ նորից սկսել է աշխատել երթուղին: Վարորդը գոհ է ինչպես մեքենայի հարմարավետությունից, հերթափոխով աշխատելու հնարավորությունից, այնպես էլ վարձատրության պայմաններից, բայց ավելի շատ ուրախ է նրանից, որ հին, կեղտոտ «Գազելներից» վերջապես մայրաքաղաքը աստիճանաբար կազատվի:
Մեքենաները նախատեսված են 17 հոգու համար, կանգնած էլ կարող են տեղափոխվել 5 մարդ: Միկրոավտոբուսներն ամեն օր ոչ միայն տեխնիկական զննություն են անցնում, այլեւ ախտահանվում են եւ լվացվում: Նոր երթուղայինները մի շարք առավելություններ ունեն. ի տարբերություն հին «Գազելների»՝ նոր ավտոբուսներն ավելի բարձր են ու ընդարձակ, ունեն տեսախցիկներ:
«Շատ հարմարավետ, նորաոճ մեքենաներ են. հարմարեցված են հաշմանդամություն ունեցողների համար, օրինակ ՝ անձն անվասայլակի մեջ նստած, հնարավորություն է ստանում մուտք գործել մեքենա առանց կողմնակի անձի օգնության: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նոր ավտոբուսներում նաեւ տեսախցիկներ կան»,- նշում է Զորիկ Ավետիսյանը։ Ի դեպ, այս ավտոբուսները հասնում են մինչեւ պրոթեզարան: Ասել է թե՝ հարմարեցված մեքենաներն այս երթուղում հատկապես են անհրաժեշտ:
Մեր զրուցակից վարորդը գոհ էր նաեւ սահմանված հստակ աշխատավարձից՝ ամսական 180 հազար դրամ: «Սա կարեւոր նախապայման է, քանի որ վարորդն արդեն չի մտածում, թե քանի հոգի կնստի, ինչքան գումար կմնա իրեն վերջում, մեքենան վարում է առանց նյարդայնանալու»,- ասաց նա:
Վարորդը կարեւորում է նաեւ սահմանված մյուս պահանջները՝ վարորդների կոկիկ տեսքը, համապատասխան համազգեստ կրելու պահանջը, չծխելու կամ հեռախոսով խոսելու արգելքը։ «Վերջապես պետք է սովորենք ըստ կարգի ապրել ու գործել»,- նշում է նա:
Թեպետ ավտոբուսի վրա փակցված է երթուղին, բայց շատ մարդիկ տեսնելով նոր ավտոբուսը՝ մոտենում եւ հարցնում էին, թե որ ուղղությամբ է ընթանալու այն: Ամեն անգամ վարորդը համբերատարությամբ պատասխանում էր բոլորի՝ անընդհատ կրկնվող նույն հարցին: Նրանք, ում «բախտը բերում էր», միանգամից ուրախությամբ բարձրանում էին մեքենան՝ շարժելով դրսում սպասողների «բարի նախանձը»: Սկսվում էր աշխույժ խոսակցություն ուղեւորների միջեւ, որին անմասն չէր կարողանում մնալ նաեւ վարորդը, քանի որ ուղեւորներից շատերի հարցերը հենց նրան էին ուղղված՝ մինչեւ քանի՞սն է աշխատելու, ի՞նչ հաճախականությամբ, ո՞րն է երթուղու վերջին կանգառը եւ նման բազմաթիվ հարցեր: Բայց ավելի շատ մարդիկ սկսում էին ուսումնասիրել մեքենայի սրահն ու հնարավորությունները, գնահատում հարմարավետությունն ու մաքրությունը, որ միանգամից գրավում էր բոլորին: Ամենահետաքրքիր պահը, սակայն, վճարման համար անպայման 100 դրամանոց տալն էր, որը երբեմն առաջացնում էր շատերի զարմանքը, երբեմն էլ ծիծաղը, երբ իմանում էին, որ ստիպված են իրենց մոտ ունենալ միայն հարյուր դրամանոց:
Վճարումը նաեւ ամենաանհարմար պահն էր, որ մենք նկատեցինք համարյա բոլոր կանգառներում: Ուղեւորներից շատերը չգիտեին, որ բարձրանալիս մեքենայի դռան մոտ տեղադրված սարքի մեջ պետք է գցեն 100 դրամանոց ու նոր միայն առաջ գնան։ Նրանցից շատերը պահանջված 100 դրամանոցները չունեին, եւ քանի որ սարքը միայն այդ մանրադրամն է ընդունում, վարորդը ստիպված էր լինում լրացուցիչ ժամանակ ծախսել գումարը մանրելու վրա, թեպետ ամեն կանգառում ավտոբուս բարձրացող ուղեւորներին զգուշացնում էր դրա մասին: Դրանից վարորդը, սակայն, չէր նեղվում. «Կարեւրոը ուղեւորների համար լավ լինի, քիչ-քիչ կսովորեն»:
Նոր միկրոավտոբուսներից առաջին ուղևորները գոհ են, ասում են՝ միայն օգտվողները մաքուր պահեն: Ոմանք ունեն նաեւ այլ ցանկություններ, օրինակ՝ գտնում են, որ ավելի լավ կլիներ, որ քարտով կատարվեին վճարումները: Նկատենք, որ դա մտնում է քաղաքապետարանի հետագա ծրագրերի մեջ եւ վճարման այս ձեւը ժամանակավոր լուծում է:
Ուղեւորներից մեկն էլ նշում էր, որ երթուղու բացակայության պատճառով ստիպված էր երկու տրանսպորտով երթեւեկել կամ էլ տաքսիով հասնել աշխատանքի: Քաղաքացին հույս ունի, որ նման ավտոբուսների թվաքանակը կշատանա, ու մարդիկ այլեւս կռացած չեն երթեւեկի:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ N38 երթուղին վերջին մեկ տարվա ընթացքում չէր շահագործվում, որովհետեւ սպասարկող մասնավոր ընկերությունը հրաժարվել էր շահագործումից: Հիմա այդ երթուղին շահագործում է համայնքային կազմակերպությունը:
«Առաջիկայում նախատեսվում է մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ շահագործել, որի մասին կտեղեկացվի հանրությանը»,- նշեց Հակոբ Կարապետյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ կոմպակտ դասի այս ավտոբուսներով սկսել է սպասարկվել 26 համարի երթուղին: Տրանսպորտն աշխատելու է առավոտյան ժամը 7-ից երեկոյան 11-ը՝ 10-15 րոպե միջակայքով:
Նկատենք, որ թե 26 եւ թե 38 համարի ավտոբուսների վրա տեղադրված լուսատախտակի վրայի տեղեկատվական վազող տողերը հայերեն չեն. երթուղու փողոցները նշվում են լատինատառ: Հակոբ Կարապետյանը հավաստիացրեց, որ խնդիրը տեխնիկական է: Նա ուշադրություն հրավիրեց, որ ավտոբուսի ներսում բոլոր գրությունները հայերեն են, իսկ դրսի հետ կապված խնդիրը, ասաց, կլուծվի մոտակա մեկ-երկու շաբաթում:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT